Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
13 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2020թվականի N 562Ա

ԱՊԱՐԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԱՇՏՈՑԻ ՓՈՂՈՑ ԹՒՎ 54/1 ՀԱՍՑԵՈՒՄ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՊԱՐԻՍՊՆԵՐԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ 

Ղեկավարվելով ՀՀ կառավարության  2006 թվականի մայիսի 18-ի << Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման  կարգը հաստատելու մասին>> N 912-Ն որոշման հավելվածի IV գլխի պահանջներով և հաշվի առնելով, որ  կառույցը չի  հակասում  ՀՀ  քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով  սահմանված պայմաններին.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Ապարան համայնքի ք.Ապարան Մաշտոցի փողոց թիվ 54/1 հասցեում օրինական ճանաչված համայնքային սեփականություն հանդիսացող 42.4 քմ և 15.98 քմ մակերեսով  պարիսպները, 0.0942հա զբաղեցրած հողամասով, սեփականության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած անձին՝ Մնացական Գրիգորի Եղիազարյանին:
2. Գրավոր առաջարկություն ներկայացնել Մնացական Գրիգորի Եղիազարյանին՝ սույն կարգի 35 կետի գ ենթակետի համաձայն սեփականության իրավունքով ձեռք բերելու՝
ա/ 42.4 քմ մակերեսով պարիսպը՝ 1քմ-ի համար վճարելով 1000x20x0.11=2200 դրամ, ընդամենը՝ 93 280 դրամ:
բ/15.98 քմ մակերեսով պարիսպը՝ 1քմ-ի համար վճարելով 
1000x20x0.11=2200 դրամ, ընդամենը՝ 35 156 դրամ:

Նշված գումարներին հավելվում է նաև տվյալ միավորի նկատմամբ մինչև օտարումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար իրականացված  վճարները, ընդամենը՝ 68500 դրամ, ընդհանուր վաճառքի գինը՝ 196 936  դրամ և պարիսպների համար առանձնացված 0.0942 հա  հողամասը վճարելով կադաստրային  արժեքը՝ 942x810= 763 020 դրամ:
3.Աշխատակազմի քարտուղարին՝ կատարել համապատասխան ձևակերպումներ:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Ապարան