Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
16 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2020թվականի N 563Ա

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉ ԱՐՇԱԿ ՄԻՇԱՅԻ ՄԱԿԱՐՅԱՆԻՆ ԻՐ ՀԱՐԱԶԱՏ ՔՐՈՋ՝ ՔՐԻՍՏԻՆԵ ՄԻՇԱՅԻ ՄԱԿԱՐՅԱՆԻ ԴՍՏԵՐ՝ ԱՆԻ ԿԱՐԵՆԻ ԳԵՂԱՄՅԱՆԻՆ ԽՆԱՄԱԿԱԼ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Արշակ Միշայի Մակարյանի /ծնված՝ 11.11.1984թ./քրոջ դուստրը՝ Անի Կարենի Գեղամյանը /ծնված՝ 08.01.2007թ./ ՌԴ-ից տեղափոխվել և ժամանակավորապես բնակվում է իր քեռու Ապարան համայնքի Բասեյան 6 հասցեի բնակիչ Արշակ Միշայի Մակարյանի տանը և գտնվում է նրա  խնամքի տակ:
Այժմ անհրաժեշտություն է առաջացել երեխայի համար անձնագիր ձեռք բերելը, որպեսզի վերադառնա ծնողների մոտ ՌԴ:
Ուստի հաշվի առնելով Ապարան համայնքի բնակիչ Արշակ Մակարյանի դիմումը՝ իր քրոջ դստեր նկատմամբ իրեն խնամակալ նշանակելու վերաբերյալ և Ապարանի համայնքապետարանի << Խնամակալության և հոգաբարձության>> հանձնաժողովի  դրական եզրակացությունը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Ապարան համայնի Բասեյան փ. 6 հասցեի բնակիչ Արշակ Միշայի Մակարյանին նշանակել՝ Անի Կարենի Գեղամյանին խնամակալ:
2.Արգելվում է Արշակ Մակարյանին իր անչափահաս քրոջ դստեր անձնական գույքի, ժառանգության և ունեցվածքի վերաբերյալ որևէ գործարքի կնքում:
3.Սույն որոշումը ուժի մեջ է  մինչև 16.12.2020թ.:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Ապարան