Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
12 ՀՈՒՆԻՍԻ 2019թվականի N 222Ա

ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՊԱՐԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԱՅԻՍ ՍԻՐԵԿԱՆՅԱՆԻ ՓՈՂՈՑ 35 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ՊՈՂՈՍ ԳՐԻՇԱՅԻ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով Պողոս Համբարձումյանի գրավոր դիմումը Արագածոտնի  մարզ Ապարան համայնքի Ապարան քաղաքի Մայիս Սիրեկանյանի 35 հասցեում գտնվող բնակելի տունը օրինական ճանաչելու  մասին: Ղեկավարվելով ՀՀ կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի << Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու  մասին>> N 912-Ն որոշման  հավելվածի 8, 11 և 22.1-րդ կետերի  պահանջներով, և հաշվի առնելով, որ կառույցները չեն  հակասում  ՀՀ  քաղաքացիական օրենսգրքի 188-րդ  հոդվածի 5-րդ կետով սահմանված  պայմաններին, կառույցների  պահպանումը չի  խախտում  այլ անձանց իրավունքները և  օրենքով  պահպանվող  շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների  կյանքին և առողջությանը, այդ  կառույցները կառուցված չեն ինժեներատրանսպորտային  օբյեկտների  օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չեն  քաղաքացիական  նորմերի և կանոների խախտումներով ու չեն առաջացնում  սերվիտուտ՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Ճանաչել քաղաքացի Պողոս Գրիշայի Համբարձումյանի Արագածոտնի  մարզ Ապարան  համայնքի Ապարան քաղաքի Մայիս  Սիրեկանյան  փողոց 35 հասցեում գտնվող 1995թ.-ին  կառուցված բնակելի  տունը օրինական՝ առանց օրինականացման համար վճարներ գանձելու, քանի որ նշված բնակելի տունը կառուցվել են մինչև 2001 թվականը:
2.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի լիազորված մարմնում:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Ապարան