Երկայնակի Արտածել Word-ում Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ, Արագածոտնի մարզ, ք.Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
01 ՀՈՒԼԻՍԻ 2020թվականի N 262Ա

ԶԱԼԻԲԵԿ ԹՈՐԳՈՄԻ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԱՆԱՍՆԱՇԵՆՔԻ ՀՈՂԱՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԱԳՆԵԼՈՒ ԵՎ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 

Հիմք ընդունելով  <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ԱՐԽԻՎ>> ՊՈԱԿ Ապարանի  ներկայացուցչության 13.05.2019թ. թիվ Ապ-147 արխիվային քաղվածքը՝ Մշառվյան /Եղիպատրուշ/գյուղի սեփականաշնորհման հանձնաժողովի 09.01.1992թ. թիվ 28 արձանագրության 6-րդ կետի որոշմամբ Զալիբեկ Թորգոմի Հայրապետյանին անասնաշենք սեփականաշնորհելու վերաբերյալ, հաշվի առնելով այն, որ անասնաշենքի պահպանման և սպասարկման համար առանձնացված 0.0352հա հողամասը չի դասվում ՀՀ հողային օրրենսգրքի 60-րդ  հոդվածով սահմանված հողերի շարքին:
Ղեկավարվելով  ՀՀ  հողային  օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ կետերով  սահմանված  պահանջներով, ՀՀ  կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-ն որոշմամբ հաստատված  կարգի 29-րդ  կետով և ՀՀ  կառավարության 2003 թվականի դեկտեմբերի 24ի N 1746-Ն որոշման  պահանջներով.

 ՈՐՈՇՈՒՄ ԵՄ՝

1.Վերականգնել՝ Զալիբեկ Թորգոմի Հայրապետյանին պատկանող Ապարան համայնքի Եղիպատրուշ գյուղում գտնվող անասնաշենքի պահպանման և սպասարկման համար առանձնացված 0.0352հա  հողամասի  հողահատկացման հիմքերը:
2. Անասնաշենքի պահպանման և սպասարկման համար առանձնացված 0.0352հա  հողամասը հատկացնել Զալիբեկ Թորգոմի Հայրապետյանին սեփականության իրավունքով՝ վճարելով  կադաստրային արժեքը՝ 352x222x0.6=46 887 դրամ:
3.Անշարժ գույքին տրամադրել հասցե՝ ՀՀ Արագածոտնի մարզ Ապարան համայնք գյուղ եղիպատրուշ 12-րդ փողոց թիվ 12/1:
4.Ապարան համայնքի ղեկավարի 10.03.2020թ. N 88-Ա որոշումը համարել չեղյալ:
5.Սույն որոշումը ենթակա է  պետական գրանցման  ՀՀ անշարժ գույքի  կադաստրի կոմիտեի  լիազորված  մարմնում:
6.Աշխատակազմի քարտուղարին՝ կատարել համապատասխան ձևակերպումներ:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                  ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

20 __ թ. ______________   ____                                                                       
ք.Ապարան