05.03.21
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.aparan.am
|
Ողջունում եմ բոլորիդ Ապարան համայնքի պաշտոնական կայքէջ այցելելու համար: Սա մի հարթակ է, որտեղ դուք կգտնեք ցանկացած տեղեկատվություն Ապարան համայնքի, նրա կառուցվածքի և ծավալած գործունեության մասին: Կայքում տեղադրված են իրականացված բոլոր աշխատանքները, ծրագրերը, նախագծերը, որոշումները և ապահոված են կատարված բոլոր աշխատանքների թափանցիկությունն ու հրապարակայնությունը: Պաշտոնական կայքէջը լավագույնս է ներկայացնում ամենականաչ, ամենամիասնական և ամենաժողովրդավար համայնքը, որն ընթանում է զարգացման և առաջընթացի հաստատուն ուղիով: Համայնքի ղեկավար՝ Կարեն Եղիազարյան
|
|
03.03.21
ԳԻՐՔ ՆՎԻՐԵԼՈՒ ԵՎ ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ(Լուսանկարներ)
|
Գիրք նվիրելու և Մայրենի լեզվի պաշտպանության օրվա առթիվ Ապարանի համայնքապետարանը, Ապարան համայնքի գրադարանը և Վորլդ Վիժն Ապարանի գրասենյակը կազմակերպեցին մրցույթ-միջոցառում, որը գիրք կարդալու, գրքի հանդեպ դարեդար մեզ փոխանցված սերն ու պաշտամունքը նոր սերնդին ժառանգելու նպատակ ուներ։ Փետրվարի 15-23-ը կազմակերպվեցին միջոցառումների շարք, որին մասնակցեցին Ապարան համայնքի միջնակարգ և հիմնական դպրոցների 1-5-րդ դասարանների աշակերտները՝ ներկայացնելով հետաքրքիր բեմականացումներ: Միջոցառման ավարտին բոլոր դպրոցները ստացան գրքեր և հնարավորություն ներկա լինելու թատերական ներկայացմանը:
|
|
28.01.21
Շնորհավոր տոնդ, հայոց բանակ!!!
|
Այսօր` հունվարի 28-ին, հայոց փառապանծ բանակի 29 ամյակի կապակցությամբ Ապարան քաղաքի պանթեոնում համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանի, համայնքապետարանի աշխատակիցների, հոգևոր դասի, ինչպես նաև հիմնարկ-ձեռնարկությունների, դպրոցների ներկայացուցիչների և համայնքի բազմաթիվ այլ բնակիչների մասնակցությամբ ծաղկեպսակ և ծաղիկներ դրվեցին մեր զոհերի շիրիմներին։ Ապարան համայնքի հոգևոր հովիվներ Տեր Մուշե քահանա Վահանյանի և Տեր Սարգիս քահանա Սարգսյանի գլխավորությամբ իրականացվեց հոգևոր կարգ։ Հավերժ փառք և խոնարհում մեր հերոսներին։ Շնորհավոր տոնդ, հայոց բանակ։
|
|
17.01.21
ՁՄԵՌԸ ԱՊԱՐԱՆՈՒՄ (Լուանկարներ)
|
Ձմռանը հետաքրքիր է! Ճիշտ է` Ապարանը գրավիչ և հետաքրքիր է տարվա յուրաքանչյուր եղանակի, սակայն ձմռան ընձեռած հնարավորություններն ուրիշ են։ Ապարանը հնարավոր չէ պատկերացնել առանց առատ ձյան և տևական ձմռան։ Ձմռանը Ապարան համայնք այցելելու մի շարք պատճառներ և նախադրյալներ կան։ Համայնքը չորս կողմից շրջապատված է բարձրադիր լեռներով, որոնք ձմեռային տուրիզմի սիրտն են։ Համայնքի բնակավայրերը շատ մոտ են գտնվում մայրաքաղաքին և ճանապարհները հիմնանորոգված են։ Համայնքը բարենպաստ է ձմեռային սպորտաձևերի համար, հատկապես՝ - Լեռնադահուկային սպորտի
- Լեռնագնացության
Ձմռանը Ապարանում ակտուալ է ձնեմարդ պատրաստելը, սահնակով և սպորտային ներքնակով և ռաֆթինգի նավակով սահելը,ձյունագնաց վարելը։
|
|
15.01.21
ԻՆՈՎԱՑԻՈՆ, ԳԵՐԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ, 5-ՐԴ ՍԵՐՆԴԻ ՋԵՐՄՈՑԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
|
Ապարան համայնքի Սարալանջ վարչական տարածքում միջազգային և եվրոպական բոլոր չափանիշներին համապատասխան ջերմոցային տնտեսության հիմնումը ապացուցում է, որ Ապարան համայնքում առկա են անհրաժեշտ բոլոր պայմանները ջերմոցային տնտեսությունների զարգացման և ընդլայնման համար։Ապարանն ունի աշխարհագրական և բնակլիմայական բարենպաստ պայմաններ։ ✅290 և ավելի արևոտ օրեր✅հարուստ ջրային ռեսուրսներ✅հասանելի ոռոգման համակարգեր,որոնք գլխավոր նախադրյալներն են ջերմոցների կառուցման համար։Ջերմոցը զբաղեցնում է 28.000 ք/մ տարածություն և ունի 80 աշխատատեղ։Հաջորդ տարի 25.000 ք/մ ընդլայնվելու է` միասին զբաղեցնելով մոտ 5 հեկտար տարածք։Սարալանջի ջերմոցային տնտեսությունը համարվում է ամենաբարձրը թե' տեղակայությամբ (բարձրությունը ծովի մակերևույթից՝ ...
Մանրամասն |
|
31.12.20
ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ԵՎ ԽՈՆԱՐՀՈՒՄ ՄԵՐ ՀԵՐՈՍՆԵՐԻՆ
|
Ապարանի քաղաքային հրապարակում այսօր տեղի ունեցավ արցախյան պատերազմում զոհված զինվորների հիշատակի մոմավառություն և կատարվեց հոգևոր կարգ։ Այնուհետև Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի, Ապարան համայնքի ղեկավար Կարեն Եղիազարյանի, զինվորականների, հոգևորականների ու համայնքի բնակիչների մասնակցությամբ ջահերով երթ կազմակերպվեց դեպի «Վերածնունդ» հուշահամալիր: Ապարանի պանթեոնում ներկաները հարգանքի տուրք մատուցեցին հանուն հայրենի հողի իրենց կյանքը զոհաբերած հայորդիների հիշատակին: Փառք ու պատիվ Հայոց բանակին: Հավերժ փառք զինվորին ու հերոսածին մայրերին: Խոնարհվում ենք բոլոր զոհվածների հիշատակի ու նրանց ընտանիքների առջև:
|
|
30.12.20
ՆԻԳԱՎԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆ ԱՐԴԵՆ ԱՊԱՀՈՎՎԱԾ Է ԽՄԵԼԱՋՐՈՎ
|
Ուրախ լուր. Ամանորի նախօրեին լավագույն նվերը Նիգավան վարչական տարածքի բնակիչների համար հանդիսացավ մաքուր խմելաջրով ապահովումը։ Տասնամյակներ շարունակ Նիգավանում առաջնահերթ խնդիրը խմելաջրի բացակայությունն է եղել, որն առաջացրել է բազմաթիվ անհարմարություններ։ Բազմիցս բարձրաձայնվել է հրատապ խնդիրը և վերջապես այն ստացավ բաղձալի լուծումը։ Ավելի քան 108 միլիոն դրամի կատարված աշխատանքների արդյունքում Ապարան քաղաքի խմելաջրի համակարգից ջուրը հասավ Նիգավան։ Այժմ կենարար խմելաջուրը հասանելի է վարչական տարածքի բնակիչներին, ովքեր երկար են սպասել այս անակնկալին։
|
|
30.12.20
ԻՐԱԶԵԿՈւՄ!!!
|
Ապարան համայնքի հարգելի բնակիչներ, դեկտեմբերի 31-ին` ժամը 18:00-ին, Ապարանի քաղաքային հրապարակում տեղի կունենա մոմավառություն և հոգևոր կարգ` ի հիշատակ մեր նահատակների։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |