Այսօր: Չորեքշաբթի, 27 Մայիսի 2020թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 52533
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
26.05.20 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.aparan.am

Ողջունում եմ բոլորիդ Ապարան համայնքի պաշտոնական կայքէջ այցելելու համար:
Սա մի հարթակ է, որտեղ դուք կգտնեք ցանկացած տեղեկատվություն Ապարան համայնքի, նրա կառուցվածքի և ծավալած գործունեության մասին: Կայքում տեղադրված են իրականացված բոլոր աշխատանքները, ծրագրերը, նախագծերը, որոշումները և ապահոված են կատարված բոլոր աշխատանքների թափանցիկությունն ու հրապարակայնությունը:
Պաշտոնական կայքէջը լավագույնս է ներկայացնում ամենականաչ, ամենամիասնական և ամենաժողովրդավար համայնքը, որն ընթանում է զարգացման և առաջընթացի հաստատուն ուղիով:

Համայնքի ղեկավար՝ Կարեն Եղիազարյան

23.05.20 ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Ապարան համայնքի սիրելի շրջանավարտներ, շնորհավորում եմ ձեզ այս կարևոր օրվա կապակցությամբ։Այս տարին տարբերվեց մյուս տարիներից հասկանալի պատճառներով, սակայն այն հուզմունքը, որ ապրում եք դուք, հրաժեշտ տալով ջերմ ու հարազատ դարձած կրթօջախներին, սիրելի ուսուցիչներին, բնական է և անփոփոխ: Դպրոցական ուսումնառության ավարտը խորհրդանշող վերջին զանգն ունի հրաշալի խորհուրդ. այն ձեզ առաջնորդում է դեպի նոր ու մեծ կյանք, դեպի ինքնադրսևորման և ինքնահաստատման ավելի լայն ասպարեզներ: Համոզված եմ, որ դպրոցական տարիներին ստացած ձեր հարուստ գիտելիքները, հայեցի կրթությունն ու ազգային արժեքների ոգով դաստիարակությունը կօգնեն ձեզ վստահորեն առաջ շարժվելու, սեփական ունակություններն ի սպաս դնելու երկրի և ժողովրդի հետագա բարգավաճմանը՝ ... Մանրամասն
09.05.20 ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՂԹԱԿԱՆ ԵՌԱՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի’ հայրենակիցներ, Հայրենական պատերազմի հարգելի վետերաններ, Արցախյան ազատամարտի մասնակիցներ, մարտնչող ու անկոտրում ոգով ապարանցիներ, ջերմորեն շնորհավորում եմ մեզ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Այն ձեռք է բերվել ձեր բոլորիդ անձնվիրության ու սխրանքի, բազմաթիվ զրկանքների ու դժվարությունների դիմակայելու և մեր շատ ու շատ հերոսների կյանքի գնով: ՄԵՐ ՄԵԾ ԽՈՆԱՐՀՈՒՄԸ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏՈՒՄ ԵՎ ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՀԱՅՈՐԴԻՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ։Շուշիի ազատագրումը, Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը մեծագույն իրադարձություն էր աշխարհի ու մարդկության համար:Այդ օրերին հայ ժողովուրդը թշնամուց պաշտպանում էր իր տունն ու հայրենիքը, խաղաղ ... Մանրամասն
01.05.20 ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ

Ապարան համայնքի սիրելի բնակիչներ, շնորհավորում եմ բոլորիս աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ։

Հանրության կյանքում աշխատանքը մշտապես կարևորվել է, քանզի այն ոչ միայն օջախի ու երկրի ամրապնդման, այլև լիարժեք կյանքի ապահովման միակ գրավականն է: Ամեն ոք պետք է զգա, որ անկախ սոցիալական դրությունից, ընտանեկան վիճակից իր աշխատանքն անհրաժեշտ է պետության կայացման, համայնքի զարգացման համար։
Մեր աշխատասիրությամբ պետք է քայլենք ժամանակին համընթաց՝ յուրացնելով ոչ միայն նորարարությունները, այլև աշխատանքի կազմակերպման և աշխատավորների իրավունքների պաշտպանության ամենաառաջադիմական ձևերն ու չափանիշները:

Շնորհավոր տոնդ, հայ աշխատավոր🇦🇲

30.04.20 ՕՐԳԱՆԱԿԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՏՈՒՐԻԶՄԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
📢🙂Ուրախ լուր Ապարան համայնքի #Արագած և #Վարդենուտ , ինչպես նաև հարակից բնակավայրերի բնակիչների համար։👉ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ,ՀՀ էկոնոմիկայի նախարարության և ներդրող կազմակերպության հետ կնքվել է հուշագիր` հիշյալ բնակավայրերում օրգանական գյուղատնտեսության և տուրիզմի զարգացման ներդրումային ծրագրի վերաբերյալ, որը դեռևս ուսումնասիրության փուլում է։Ծրագրի շրջանակներում նախատեսվում է✅կազմակերպել օրգանական գյուղատնտեսական մթերքների արտադրություն✅Համապատասխան ենթակառուցվածքների հիմնում` այդ թվում ջրամբարի կառուցում✅Օրգանիկ գյուղատնտեսական մթերքների մասնակի վերամշակում, ներքին կարիքների համար օգտագործում, արտահանում և այլն Զբոսաշրջության կազմակերպում և ենթակառուցվածքների ... Մանրամասն
27.04.20 ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԻ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՉԵԶՈՔԱՑՄԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ
ՀՀ կառավարության Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման սոցիալական ծրագրերի վերաբերյալ տեղեկությունների բացատրական նյութեր.ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական կայք` www.mlsa.am Առցանց դիմումների համակարգ՝ https://dimum.ssa.am/ Տեղեկատվական շտեմարան՝https://bit.ly/2y9UTYR 4 - Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման չորրորդ միջոցառումՏեքստային հարցուպատասխան՝ https://bit.ly/3eojsSiՏեսանյութ 1՝ https://bit.ly/2XBDfYOՏեսանյութ 2՝ https://bit.ly/2VrTEwfՀայերեն ժեստերի լեզվով՝ https://bit.ly/2K6Y3PW 6 - Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման վեցերորդ միջոցառումՏեքստային հարցուպատասխան՝ https://bit.ly/3efWDjXՏեսանյութ ... Մանրամասն
23.04.20 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
✅Ապրիլի 23-ին՝ երեկոյան 21:00-ին 3 րոպե կղողանջեն եկեղեցիների զանգերն ու կմարեն Երևանի և մարզերի հրապարակների, փողոցների լույսերը:❗Նույն ժամին հորդորում ենք քաղաքացիներին մարել բնակարանների լույսերը և պատուհանների մոտ միացնել հեռախոսի լույսը՝ այդպես միանալով «Լուսավառ ոգեկոչման րոպե» խորագրով ակցիային։ Այդ ընթացքում կհնչի Ռ. Պատկանյանի «Արի իմ սոխակ» երգը, և բոլորի հայացքը կուղղվի դեպի Ծիծեռնակաբերդի բարձունք։ Միջոցառումը կհեռարձակվի նաեւ ուղիղ եթերում։✅Ապրիլի 24-ին՝ ժամը 08:00-ից սկսած, քաղաքացիները կարող են հաղորդագրություն ուղարկել 1915 կարճ համարին Հայաստանից, և 0037433191500՝ արտասահմանից։ Հաղորդագրություն ուղարկած քաղաքացիների անունները կարտացոլվեն հուշահամալիրի ... Մանրամասն
21.04.20 ԱՄԵՆԱԿԱՆԱՉ ԱՊԱՐԱՆ(Լուսանկարներ)

Ապարանում աշխատանքային հաճելի եռուզեռ է, քանի որ կանաչապատվում են մայթեզրերը։

Շուտով միասին կվայելենք այս գեղեցկությունը։

 

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...



Բոլորը
Տեսահոլովակներ և ավագանու նիստեր
Զբոսաշրջային Ապարան
ԶԱՐԳԱՑՈՂ ԱՊԱՐԱՆ /2019 թվականին կատարված աշխատանքնե
«Եվրամիությունը հանուն Հայաստանի կայուն էներգիայի»
Շնորհավոր մարտի 8 Ապարան
Ապարանյան ձմեռ 2020: Ձնամարտի չեմպիոնների լիգա/Apa
Ապարան համայնքի ավագանու 23.01.2020 Մաս-1
Լավագույն համայնք ԱՊԱՐԱՆ
2019 թվականի Ապարան համայնքի լավագույն նախաձեռնութ
	Ապարան համայնքի ավագանու նիստ, 28.08.2019/մաս 1
Ապարան համայնքի ավագանու նիստ, 28.08.2019/մաս 2
Ապարան  համայնքի ավագանու նիստ 21.06.2019
Ապարան համայնքի ավագանու նիստ, 15.03.2019/մաս 1
Համի ուժը 4, Թողարկում 7, Ապարան - Գնթունիք
Ապարան համայնքի ավագանու նիստ, 21.06.2019թ.
Արթիկի եւ Ապարանի բնակարաններում 06.06.2018
Արևային կայաններ Ապարանում
Շքերթ և տոնական տորթ. Ապարանում տոնում են Բաշ-Ապար
Ապարանում նշում են Բաշ-Ապարանի հերոսամարտի 100-ամյ
Շքերթ եւ տոնական տորթ. Ապարանում նշում են Բաշ-Ապար
Ապարան համայնքի ավագանու նիստ, 15.03.2019/մաս 2
Քանդակագործության միջազգային սիմպոզիում
Ապարան համայնքի ավագանու  19.03.2020 նիստը - Մաս 1
Ապարան համայնքի ավագանու  19.03.2020նիստը - Մաս 2
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26

(0252) 2- 43-93

aparan.aragatsotn@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner