Այսօր: Երեքշաբթի, 11 Օգոստոսի 2020թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 20030
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
11.08.20 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.aparan.am

Ողջունում եմ բոլորիդ Ապարան համայնքի պաշտոնական կայքէջ այցելելու համար:
Սա մի հարթակ է, որտեղ դուք կգտնեք ցանկացած տեղեկատվություն Ապարան համայնքի, նրա կառուցվածքի և ծավալած գործունեության մասին: Կայքում տեղադրված են իրականացված բոլոր աշխատանքները, ծրագրերը, նախագծերը, որոշումները և ապահոված են կատարված բոլոր աշխատանքների թափանցիկությունն ու հրապարակայնությունը:
Պաշտոնական կայքէջը լավագույնս է ներկայացնում ամենականաչ, ամենամիասնական և ամենաժողովրդավար համայնքը, որն ընթանում է զարգացման և առաջընթացի հաստատուն ուղիով:

Համայնքի ղեկավար՝ Կարեն Եղիազարյան

05.08.20 ԱՊԱՐԱՆ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԱՌԱՋԱԿԻ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ
Այսօր Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանը, Ապարանի փոխհամայնքապետ Հրայր Մկրտչյանը, Արագած և Վարդենուտ վարչական տարածքների ղեկավարները հանդիպում են ունեցել «Ռուցոգ Ինվեստ» ներդրումային հոլդինգի փոխնախագահ Նիկոլայ Կատաևի հետ` քննարկելու #Ապարան խոշորացված համայնքում զբոսաշրջության և գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ընկերության ներդրումային առաջարկը:Հանդիպման ժամանակ նախ ներկայացվել է ներդրումային ծրագրի հայեցակարգային տարբերակը, ըստ որի նախատեսվում է #Վարդենուտ և #Արագած բնակավայրերի տարածքում կառուցել գերժամանակակից զբոսաշրջային ավան, որը ներգնա և արտագնա զբոսաշրջիկներին կառաջարկի ձմեռային և ամառային տուրիզմի տարատեսակ ծառայություններ՝ սկսած դահուկային սպորտի միջազգային ստանդարտներին ... Մանրամասն
03.08.20 ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԱՊԱՐԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ
Ապարանի Շահումյան և հարակից փողոցները շուտով կունենան ջրահեռացման բարելավված համակարգ։
Երկար տարիներ խցանված սելավատարերի պատճառով ջուրը անախորժություն և տարատեսակ անհարմարություններ էր ստեղծում բնակիչների համար։ Այժմ իրականացվում են ջրատար առուների մաքրման և ջրահեռացման նոր համակարգի ստեղծման աշխատանքներ։
17.07.20 !!ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ապարան համայնքի հարգելի բնակիչներ, կորոնավիրուսի կանխարգելման նպատակով
Կոչ ենք անում բակերում բացառել ավանդական ջրոցի խաղալը, խուսափել մարդաշատ վայրեր հաճախելուց և մարդկային կուտակումներ ենթադրող միջոցառումներից` նկատի ունենալով, որ վարակակիրների թիվը գնալով ավելանում է և պետք է հոգ տանենք բոլորի առողջության պահպանման համար։
‼️Ամեն տարի Ապարանում մեծ շուքով է նշվել Վարդավառը, սակայն այս տարի կոչ ենք անում շարունակել հետևել պարետատան պահանջներին ու սահմանած կանոններին։

10.07.20 ԻՐԱԶԵԿՈՒՄ

Ապարան համայնքի հարգելի բնակիչներ, համաձայն ՀՀ պարետի 2020 թ. մայիսի 3-ի թիվ 63 որոշման N 17 հավելվածի` խնդրում ենք հոգեհանգստի և հուղարկավորության արարողությունների ընթացքում խուսափել մարդկանց կուտակումներից։ Թաղման և հուղարկավորության արարողություններին մասնակցել բացառապես ընտանիքի անդամներով և ամենամոտ հարազատներով։

29.06.20 ՕՐ ՕՐԻ ԾԱՂԿՈՂ ՁՈՐԱԳԼՈՒԽ(Լուսանկարներ)
Գյուղական բնակավայրերի շենացումը առաջնային տեղ է զբաղեցնում համայնքի տեսլականում։ Համայնքի վարչական տարածքների հիմնախնդիրները երբեք չեն անտեսվել և ժամանակի ընթացքում ստացել են և շարունակում են ստանալ իրենց լուծումները։Եթե ժամանակին անիրական էր թվում ունենալ կառուցապատված, բարեկարգ գյուղական բնակավայր,այժմ այն իրականանում է ` վստահություն ներշնչելով և ուրախություն հաղորդելով նաև բնակիչներին։Ապարան համայնքի ամենագողտրիկ անկյունում` Ձորագլխում իրականացվում են լայնածավալ աշխատանքներ.Շատ ուրախալի է, որ ասֆալտապատվում է Ձորագլուխ-Թթուջուր միջհամայնքային ճանապարհը, իսկ համայնքապետարանի կողմից իրականացվում են գյուղամիջյան փողոցների հարթեցման, խմելաջրի և ոռոգման ցանցի անցկացման և վերանորոգման, ճանապարհամերձ ... Մանրամասն
21.06.20 ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՏՈՆԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Շնորհավոր տոնդ, սիրելի բուժաշխատող։
Ձեր նվիրումի, ջանք ու եռանդի շնորհիվ փրկվում են կյանքեր։
Դուք առողջության դեսպանն եք և անձնվիրաբար եք կատարում ձեր աշխատանքը։
Մասնագիտական պարտականությունները մեծ պատասխանատվությամբ կատարելով` դուք դառնում եք հերոսներ, ովքեր իրենց կյանքը նվիրել են ուրիշի կյանքը փրկելու և առողջացնելու պատվաբեր գործին:
Աստված թող ձեզ քաջառողջություն, ուժ և համբերություն տա, որպեսզի միասին կարողանանք պայքարել համավարակի այս դժվարին փորձությունների դեմ։
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ ձեր մասնագիտական տոնի կապակցությամբ։
11.06.20 <<ԷԹՆՈԱՐՎԵՍՏՆ ԱՅՍՕՐ>> 2020 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԻՄՊՈԶԻՈՒՄԻ ՄԱՍԻՆ
2018 թ. մայիսին Ապարանի <<ՎԵՐԱԾՆՈՒՆԴ>> հուշահամալիրի տարածքում Ապարանի համայնքապետարանը կազմակերպեց քանդակագործության միջազգային առաջին սիմպոզիումը, որը կրում էր <<ՄԵՐ ՊԱՊԵՐԻ ՍԽՐԱՆՔԸ>> խորագիրը՝ նվիրված Ապարանի հաղթական հերոսամարտի 100 ամյակին:
2019 թ. հունիսին նույն քանդակների պուրակում կազմակերպվեց քանդակագործության միջազգային երկրորդ սիմպոզիումը՝ <<ԱՊԱԳԱՅԻ ՇԱՐԺՎՈՂ ԱՐՎԵՍՏԸ>>՝ Ապարանում խթանելով ԱՐՏ-ՏՈՒՐԻԶՄԻ զարգացումը:
Քանդակների պուրակը դարձավ տուրիստական, մշակութային և պատմական նշանակության վայր:
Ավանդույթի համաձայն՝ 2020 թ. հունիսին նախատեսվում էր քանդակի երրորդ միջազգային սիմպոզիումը՝ <<ԷԹՆՈԱՐՎԵՍՏՆ ԱՅՍՕՐ>>:
Սակայն համավարակի պատճառով այն չիրականացավ:
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...



Բոլորը
Տեսահոլովակներ և ավագանու նիստեր
ԱՐԵՎԸ ԵԿԱՄՈՒՏԻ ՆՈՐ ԱՂԲՅՈՒՐ
Բաշ-Ապարանի հերոսամարտ
Զբոսաշրջային Ապարան
ԶԱՐԳԱՑՈՂ ԱՊԱՐԱՆ /2019 թվականին կատարված աշխատանքնե
«Եվրամիությունը հանուն Հայաստանի կայուն էներգիայի»
Շնորհավոր մարտի 8 Ապարան
Ապարանյան ձմեռ 2020: Ձնամարտի չեմպիոնների լիգա/Apa
Ապարան համայնքի ավագանու 23.01.2020 Մաս-1
Լավագույն համայնք ԱՊԱՐԱՆ
2019 թվականի Ապարան համայնքի լավագույն նախաձեռնութ
	Ապարան համայնքի ավագանու նիստ, 28.08.2019/մաս 1
Ապարան համայնքի ավագանու նիստ, 28.08.2019/մաս 2
Ապարան  համայնքի ավագանու նիստ 21.06.2019
Ապարան համայնքի ավագանու նիստ, 15.03.2019/մաս 1
Համի ուժը 4, Թողարկում 7, Ապարան - Գնթունիք
Ապարան համայնքի ավագանու նիստ, 21.06.2019թ.
Արթիկի եւ Ապարանի բնակարաններում 06.06.2018
Արևային կայաններ Ապարանում
Շքերթ և տոնական տորթ. Ապարանում տոնում են Բաշ-Ապար
Ապարանում նշում են Բաշ-Ապարանի հերոսամարտի 100-ամյ
Շքերթ եւ տոնական տորթ. Ապարանում նշում են Բաշ-Ապար
Ապարան համայնքի ավագանու նիստ, 15.03.2019/մաս 2
Քանդակագործության միջազգային սիմպոզիում
Ապարան համայնքի ավագանու  19.03.2020 նիստը - Մաս 1
Ապարան համայնքի ավագանու  19.03.2020նիստը - Մաս 2
Ապարան համայնքի ավագանու 18.05.2020 արտահերթ նիստ
16.07.2020 Ապարան համայնքի ավագանու նիստ - մաս 1
16.07.2020 Ապարան համայնքի ավագանու նիստ-մաս 2
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26

(0252) 2- 43-93

aparan.aragatsotn@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner