Այսօր: Չորեքշաբթի, 18 Սեպտեմբերի 2019թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 31293
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
08.08.19 ԱՊԱՐԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԿԿԱՌՈՒՑՎԵՆ ԱՐԵՎԱՅԻՆ ՖՈՏՈՎՈԼՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
2019թ. օգոստոսի 7-ին, Ապարանի համայնքապետարանում, «Եվրամիությունը հանուն Հայաստանի կայուն  էներգիայի»  ծրագրի պատասխանատու «Էներգախնայողության աջակցման հիմնադրամը» և «Ֆրիներջի» ընկերությունը ստորագրեցին պայմանագիր, որի  համաձայն Ապարանի մշակույթի կենտրոնի և համայնքապետարանի տարածքում արևային ֆոտովոլտային համակարգերը կկառուցի «Ֆրիներջի» ընկերությունը, որը Հայաստանի արևային ֆոտովոլտային և ջրատաքացման համակարգերի մատակարարման,  նախագծման և կառուցման ակտիվ դերակատարներից է ու ընտրվել է մրցութային կարգով ՝ հայտ ներկայացրած յոթ ընկերություններից:Եվրամիությունը վերականգնվող էներգետիկայի, մասնավորապես, ... Մանրամասն
06.08.19 ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 7-ՐԴ ԽԱՂԵՐ (Լուսանկարներ)

Արցախ աշխարհի մայրաքաղաք Ստեփանակերտում մեկնարկեց համահայկական ամառային 7-րդ խաղերը, որին մասնակցում է ԱՊԱՐԱՆԻ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆԸ։
Ապարանը մասնակցում է շախմատ, բազկամարտ, հեծանվասպորտ, հրաձգություն, ֆուտբոլ մարզաձևերով:

25.07.19 «ՍՏԱՐՏԱՓ ԱՐՄԵՆԻԱ» ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆՈՐ ԿԱՀԱՎՈՐՎԱԾ ՍԵՆՅԱԿ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ (Լուսանկարներ)

Ապարան համայնքի մշակույթի կենտրոնում այսօր բացվեց «ՍՏԱՐՏԱՓ ԱՐՄԵՆԻԱ» գիտակրթական հիմնադրամի նոր կահավորված սենյակը։ 
Առաջին տարին չէ, որ Ապարան համայնքը համագործակցում է հայկական ստարտափ ակադեմիայի հետ, որի նպատակն է անհրաժեշտ գիտելիքի և փորձի շնորհիվ զարգացնել հայկական ստարտափ էկոհամակարգն ու ստեղծել մի միջավայր, որտեղ առաջ կգան համաշխարհային մակարդակով ասելիք ունեցող տեխնոլոգիական ստարտափներ։
Ողջույնի խոսքով հանդես եկավ Ապարանի փոխհամայնքապետ Հրայր Մկրտչյանը, ով շատ կարևորեց ոչ ֆորմալ կրթության տված հնարավորությունները, նոր գիտելիքների և կարողությունների ամրապնդումը։ 

15.07.19 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
Ապարանի համայնքապետարանը համագործակցելով GIZ կազմակերպության հետ` Ապարան համայնքում իրականացնում է <<Կենսաբազմազանության կանաչ ավտոբուսը Արագածոտնի և Շիրակի մարզերում>> ծրագիրը։ Վերջինս էլ իրականացվում է Կենսաբազմազանության ինտեգրված կառավարումը Հարավային Կովկասում ծրագրի շրջանակներում։✅Ծրագրի նպատակն է բարձրացնել բնապահպանական խնդիրների վերաբերյալ շահառու համայնքների իրազեկման մակարդակը, այդ իսկ պատճառով 🕚ս/թ հունիսի 17-ին ժամը 11:00-ին Ապարանում տեղի է ունենալու հանրային իրազեկում, որի ընթացքում կխոսվեն Ապարան համայնքում առկա բնապահպանական խնդիրների մասին և կտրվեն կարևոր լուծումներ, որպեսզի լինենք ԱՄԵՆԱԿԱՆԱՉ ՀԱՄԱՅՆՔԸ։Բնապահպանական քարոզարշավ իրականացվելու է համայնքի մի քանի ... Մանրամասն
18.06.19 ԿԱՅԱՑԱՎ ՆԿԱՐԻՉ ՆՎԵՐ ՌՈՄԻԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍՆ ԱՊԱՐԱՆԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԿԵՆՏՐՈՆԻ ՍՐԱՀՈՒՄ(Լուսանկարներ)

Ապարան համայնքի մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ ապարանցի ՆՎԵՐ ՌՈՄԻԱ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ նկարների ցուցահանդեսը, որը կրում էր <<Ժամանակի շարժվող արվեստ>> խորագիրը։
Ցուցադրությանը ներկա էին Ապարանում ընթացող քանդակագործության միջազգային 2-րդ սիմպոզիումին մասնակից հայտնի արվեստագետները։

14.06.19 ԿԱՐԵՆ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՌԵՊՈՐՏԱԺԸ ԱՊԱՐԱՆԻ ,,ՎԵՐԱԾՆՈՒՆԴ,, ՀՈՒՇԱՐՁԱՆԻ ՔԱՆԴԱԿՆԵՐԻ ՊՈՒՐԱԿՈՒՄ ԲԱՑՎԱԾ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԻՄՊՈԶԻՈՒՄԻ ՄԱՍԻՆ
Հունիսի 1-ից-20-ը Ապարանի «ՎԵՐԱԾՆՈՒՆԴ» հուշարձանի քանդակների պուրակում բացվեց Քանդակագործության միջազգային 2-րդ սիմպոզիումը,որին մասնակցում են աշխարհի 16 երկրից 23 քանդակագործ:Սիմպոզիումի գլխավոր նախաձեռնողը՝Ապարանի համայնքապետարանն է,մասնավորապես քաղաքապետ Կարեն Եղիազարյանը,որի կողքին է ստեղծագործական մասի ոգեշնչող՝աշխարհում հայտնի անվանի քանդակագործ,ոսկերիչ,դիզայներ,պետական և մի շարք այլ միջազգային մրցանակների դափնեկիր,Մեդիչիի «LORENZO IL MAGNIFICO» ոսկե մեդալակիր Արման Նուռը: С 1-го по 20-е июня в Армении проходит 2-й международный симпозиум скульптуры.Симпозиум проходит под эгидой мэрии Апарана и по инициативе лично мюра города Карена Егиазаряна.Рядом с ним творческий ... Մանրամասն
14.06.19 ՖԱՀԱԴ ԱԼ-ՀԱՋՐԻՆ ԱՊԱՐԱՆՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՍԻՄՊՈԶԻՈՒՄԻ ՔՈՒՎԵՅԹԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

ՖԱՀԱԴ ԱԼ-ՀԱՋՐԻՆ Ապարանում ընթացող միջազգային սիմպոզիումի Քուվեյթի ներկայացուցիչն է։

Ֆահադը մասնագիտությամբ իրավաբան է, միևնույն ժամանակ մշակութային գործիչ, արվեստի նվիրյալ:

✔️2017 թվականին Քուվեյթի առաջին միջազգային սիմպոզիումի կազմակերպիչն է, մանակցել է բազմաթիվ ցուցահանդեսների, փառատոնների, սիմպոզիումների: 
Քուվեյթում կազմակերպած սիմպոզիումի ժամանակ ստացել է Կրեատիվության մրցանակ:
Փայտի համաշխարհային օրվան նվիրված փառատոնի 3-րդ տեղի մրցանակակիրն է, որն անց է կացվել ՀՐԵՇՏԱԿՆԵՐԻ ՔԱՂԱՔՈՒՄ՝ ԼՈՍ-ԱՆՋԵԼԵՍՈՒՄ:

Ֆահադ Ալ-Հաջրին այսօր նշում է իր ծննդյան տարեդարձը:
Ապարանի համայնքապետարանը շնորհավորում է և մաղթում նոր հարթակներ, ձեռքբերումներ:

14.06.19 ԱՊԱՐԱՆՅԱՆ ՍԻՄՊՈԶԻՈՒՄԻ ԿԻՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՑ Է ԱՆՆԻԿԵՏԻՆԻ ՄԱԴԻԱՆԸ, ՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ Է ՄԱԼԱԶԻԱՆ

Ապարանյան սիմպոզիումի կին մասնակիցներից է ԱՆՆԻԿԵՏԻՆԻ ՄԱԴԻԱՆԸ, ով ներկայացնում է ՄԱԼԱԶԻԱՆ:
✔️Աննիկետինին ունի քանդակագործության համալսարանական կրթություն:

2016 թվականի ասիական անկախ երկրների արվեստի գործիչների փառատոնի 30 մրցանակակիրներից մեկն է:
2018 թվականին մասնակցել է <<Ապագայի կանայք>> խորագրով մրցույթ-փառատոնին՝ դառնալով մրցանակակիր:
Մալազիայի ներկայացուցիչը 2009 թվականից ակտիվորեն մասնակցում է տարբեր երկրներում կազմակերպվող ցուցահանդեսների, սիմպոզիումների:

Նրա աշխատանքները հիմնականում փայտով են, սակայն Ապարանում Աննիկետինին աշխատում է քարի վրա՝ փորձելով հայաստանյան տուֆը վերածել մալազիական զարդանախշի:

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
	Ապարան համայնքի ավագանու նիստ, 28.08.2019/մաս 1
Ապարան համայնքի ավագանու նիստ, 28.08.2019/մաս 2
Ապարան  համայնքի ավագանու նիստ 21.06.2019
Ապարան համայնքի ավագանու նիստ, 15.03.2019/մաս 1
Համի ուժը 4, Թողարկում 7, Ապարան - Գնթունիք
Ապարան համայնքի ավագանու նիստ, 21.06.2019թ.
Արթիկի եւ Ապարանի բնակարաններում 06.06.2018
Արևային կայաններ Ապարանում
Շքերթ և տոնական տորթ. Ապարանում տոնում են Բաշ-Ապար
Ապարանում նշում են Բաշ-Ապարանի հերոսամարտի 100-ամյ
Շքերթ եւ տոնական տորթ. Ապարանում նշում են Բաշ-Ապար
Ապարան համայնքի ավագանու նիստ, 15.03.2019/մաս 2
Քանդակագործության միջազգային սիմպոզիում
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26

(0252) 2- 43-93

aparan.aragatsotn@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2019 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.03
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner