Այսօր: Ուրբաթ, 21 Փետրվարի 2020թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 47583
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
21.02.20 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.aparan.am

Ողջունում եմ բոլորիդ Ապարան համայնքի պաշտոնական կայքէջ այցելելու համար:
Սա մի հարթակ է, որտեղ դուք կգտնեք ցանկացած տեղեկատվություն Ապարան համայնքի, նրա կառուցվածքի և ծավալած գործունեության մասին: Կայքում տեղադրված են իրականացված բոլոր աշխատանքները, ծրագրերը, նախագծերը, որոշումները և ապահոված են կատարված բոլոր աշխատանքների թափանցիկությունն ու հրապարակայնությունը:
Պաշտոնական կայքէջը լավագույնս է ներկայացնում ամենականաչ, ամենամիասնական և ամենաժողովրդավար համայնքը,որն ընթանում է զարգացման և առաջընթացի հաստատուն ուղիով:

Համայնքի ղեկավար՝ Կարեն Եղիազարյան

20.02.20 ՁՆԱՄԱՐՏԻ ՉԵՄՊԻՈՆՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼԻԳԱՆ ԱՊԱՐԱՆՈՒՄ

Առաջին անգամ Հայաստանում անցկացվելու է չեմպիոնների լիգա, որը մեր միջոցառման շրջանակներում է անցկացվելու։
Մարզամշակութային միջոցառման հյուրերն են Ֆինլանդիայից, Ռուսաստանից ժամանած պրոֆեսիոնալ խմբերը։
<<Ապարանյան ձմեռ>> միջոցառումը լի է անակնկալներով, սուր զգացողություններով։
Չմոռանա'ք, այս կիրակի` փետրվարի 23-ին` ժամը 12:00-ին մեկնարկելու է ամենասպասված միջոցառումը։

18.02.20 ԱՊԱՐԱՆՈՒՄ ԿՍՏԵՂԾՎԻ ԵՐԻՏԱՍԱՐԴԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆ

<<Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում և լավ կառավարում Հայաստանում>> ծրագրի շրջանակներում փետրվարի փետրվարի 17-ին կայացած դրամաշնորհների պարգևատրման արարողությանը ներկա էին Ապարանի համայնքապետարանի ներկայացուցիչները` Ապարան համայնքի ղեկավարի տեղակալ Հրայր Մկրտչյանը և ծրագրերի պատասխանատու Մարիամ Սարգսյանը։ Ամփոփվեցին փոքր դրամաշնորհային ծրագրի արդյունքները և Ապարան համայնքը հաղթող ճանաչվեց ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ ԿԱՄ ԲԱՐԵԼԱՎՈՒՄ անվանակարգում։

Ապարանում կստեղծվի երիտասարդական կենտրոն։

13.02.20 ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ ՏՈՆԸ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ(ԼուսանկարնԵր)
Հայ Առաքելական Եկեղեցին ամեն տարի Քրիստոսի Սուրբ Ծննդյան օրվանից 40 օր հետո նշում է քառասուն օրական մանուկ Հիսուսին տաճարին ընծայաբերելու տոնը՝ Տյառնընդառաջը։Տյառնընդառաջ անվանումը ստուգաբանվում է քրիստոնեական ավանդությամբ:Համաձայն նախնյաց օրենքի` ծննդաբերած կինը քառասուն օրական զավակին պիտի տաներ տաճար, Աստծուն նվեր մատուցեր և աղոթեր: Մարիամը քառասուն օրական Հիսուսին տանում է տաճար: Այստեղ էր Սիմեոն անունով բարեպաշտ ծերունին, որն Աստծուց խնդրում էր իր կյանքը երկարացնել այնքան, մինչև տեսնի աշխարհի ու մարդկության Փրկչին: Նա հրաշքով զգում է Փրկչի ներկայությունը և ընդառաջ է ելնում Հիսուս մանուկին: Այստեղից էլ «Տիրոջն ընդառաջ» արտահայտությունը:Ծեսը լույսի մի յուրօրինակ տոնախմբություն ... Մանրամասն
10.02.20 !!ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ ԱՊԱՐԱՆՅԱՆ ՁՄԵՌ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՏԵՂԱՓՈԽՎՈՒՄ Է
Սիրելի ընկերներ, ցանկանում ենք տեղեկացնել, որ ԱՊԱՐԱՆՅԱՆ ՁՄԵՌ ՏՈՆԱԿԱՏԱՐՈՒԹՅՈՒՆԸ տեղափոխվում է 👉#Փետրվարի23👈<<Ապարանյան ձմեռ 2020>>-ը բաղկացած է լինելու մարզական և մշակութային հատվածներից:Միջոցառման շրջանակներում անցկացվելու է 👉 Ձնամարտի միջազգային առաջնությունը, որին մասնակցելու են Ֆինլանդիայից, Ռուսաստանից ժամանած պրոֆեսիոնալ խմբերը:❄️👉 Հայաստանի հեծանվորդների ֆեդերացիայի կողմից կազմակերպված ձմեռային հեծանվարշավը🚴🚴‍♀️👉 Խաչասարից (միջոցառման վայրից) թռիչք պարապլաններով և ՍՆՈՈՒՔԱՅԹԻՆԳ🪂🏂👉Սահք ռաֆթինգի նավակով🛶Միջոցառումը ներառելու է Սուրբ Սարգսի և Տյառնընդառաջի հին-ավանդական ծիսակատարությունները, ինչպես նաև տոներին նվիրված հին-ավանդական երգ ու պար: 🔥🎶🕺Միջոցառման մարզական ... Մանրամասն
28.01.20 ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հունվարի 28-ը հայոց բանակի կազմավորման տարեդարձն է։ Ինչպես 28 տարի առաջ, այնպես էլ այսօր Հայկական բանակն է հայ ժողովրդի անվտանգության միակ ու հաստատուն երաշխիքը։  Սիրելի՛ ապարանցիներ, ողջունում ևշնորհավորում եմ Հայոց բանակի օրվա կապակցությամբ։ Այս օրը առանձնահատուկ է մեզ համար, քանի որ բանակը մեր ազգային հպարտությունն է, խիզախության և հայ ժողովրդի հարատևության հիմնաքարը, որն իր կազմավորման կարճ ճանապարհին բազում մարտահրավերների է դիմակայել` ամեն անգամ ապացուցելով, որ անպարտելի է, պատրաստ պաշտպանելու իր երկրի ու ժողովրդի անդորրը:Կարևոր է յուրաքանչյուրի աջակցությունը բանակին` ի նպաստ նրա հզորացման և բազում կյանքերի գնով ձեռք բերված խաղաղության ամրապնդման։ Մենք հոգու պարտք ունենք տալու ... Մանրամասն
28.01.20 ՇՆՈՐՀԱՎՈ'Ր ՏՈՆԴ, ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿ
Այսօր Ապարան համայնքի ղեկավարը, ՀՀ Ազգային ժողովի պատգամավորները,համայնքապետարանի աշխատակազմը, ազատամարտիկներն ու հոգևորականներն իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Արցախյան ազատամարտում զոհված ապարանցի զինվորների հիշատակին` ծաղիկներ խոնարհելով հերոսների շիրիմներին։Բանակը, ժողովուրդն ու պետությունը նույն նպատակի գերագույն մարմնացում են։ Հայրենիքի վտանգի պահին բոլորը մի բռունցք դարձան ու կանգնեցին զինվորի կողքին, նրա թիկունքին։Հայոց բանակը հզոր է ու անպարտելի զինվորների միասնությամբ, ոգով, մարտունակությամբ։Հայոց բանակի 28 ամյակի տոնական տրամադրությունն ապահովեցին Ապարան համայնքի մշակույթի կենտրոնի սաները։Տոնական համերգը բաղկացած էր հանդիսավոր և գեղարվեստական մասերից։Ապարանի Համայնքապետարանը շնորհակալագրերի ... Մանրամասն
26.01.20 ՔԱՆԴԱԿԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ 3-ՐԴ ՍԻՄՊՈԶԻՈՒՄ

Ապարանի քանդակագործության միջազգային 3-րդ սիմպոզիումն այս տարի ևս գրանցվել է #AIESM միջազգային հարթակում, որին հետևում են աշխարհի բոլոր երկրներից արվեստագետներ։
Ապարանյան 3-րդ սիմպոզիումն արդեն իսկ մեծ արձագանք է գտել։
Ամենասպասված, ամենամշակութային միջոցառմանը մասնակցելու հայտեր են ուղարկում քանդակագործներ` աշխարհի տարբեր անկյուններից։

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...



Բոլորը
Ապարան համայնքի ավագանու 23.01.2020 Մաս-1
Ապարան համայնքի ավագանու 23.01.2020 Մաս-1
Լավագույն համայնք ԱՊԱՐԱՆ
2019 թվականի Ապարան համայնքի լավագույն նախաձեռնութ
	Ապարան համայնքի ավագանու նիստ, 28.08.2019/մաս 1
Ապարան համայնքի ավագանու նիստ, 28.08.2019/մաս 2
Ապարան  համայնքի ավագանու նիստ 21.06.2019
Ապարան համայնքի ավագանու նիստ, 15.03.2019/մաս 1
Համի ուժը 4, Թողարկում 7, Ապարան - Գնթունիք
Ապարան համայնքի ավագանու նիստ, 21.06.2019թ.
Արթիկի եւ Ապարանի բնակարաններում 06.06.2018
Արևային կայաններ Ապարանում
Շքերթ և տոնական տորթ. Ապարանում տոնում են Բաշ-Ապար
Ապարանում նշում են Բաշ-Ապարանի հերոսամարտի 100-ամյ
Շքերթ եւ տոնական տորթ. Ապարանում նշում են Բաշ-Ապար
Ապարան համայնքի ավագանու նիստ, 15.03.2019/մաս 2
Քանդակագործության միջազգային սիմպոզիում
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26

(0252) 2- 43-93

aparan.aragatsotn@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner