Այսօր: Կիրակի, 9 Օգոստոսի 2020թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2694
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Կիրակի, 13 Հունվարի 2013թ.
Հին Նոր տարի - 2013

Հունվարի 13-ին  Ապարան քաղաքում տեղի ունեցավ Ապարանյան Հին Նոր տարի ամենամյա տոնակատարությունը:Միջոցառումը կազմակերպել էին Նիգ-Ապարան հայրենակցական միությունը եւ Ապարանի քաղաքապետարանը:Տոնակատարությանը իրենց մասնակցությունն էին բերել ՀՀ պետական, հոգեւոր, մշակութային,համայնքային բազմաթիվ ներկայացուցիչներ, հյուրեր:
Ողջույնի եւ շնորհավորանքի խոսքերով հանդես եկան Ապարանի քաղաքապետ Գոռ Աբրահամյանը, մարզպետ Սարգիս Սահակյանը, Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, Կոմիտաս Վարդապետը, գրողների միության նախագահ Լեւոն Անանյանը, պատգամավոր Վրեժ Մարկոսյանը<<Նիգ-Ապարան>> հայրենակցական միության պատվավոր նախագահ Աղվան Հովսեփյանը եւ այլոք:
Վառվեց ավանդական խարույկը, որի շուրջը  բոլորվեց ավանդական շուրջպարը:
Տոնական տրամադրությունն ուղեկցվում էր վաստակավոր, սիրված  երգիչների , համույթների, Ապարանի մշակույթի տան սաների  ազգագրական,հայրենասիրական երգ ու պարով, այլ կատարումներով :
Տոնական հյուրասիրության սեղանների շուրջ էին հրավիրվում ներկաները :





ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26

(0252) 2- 43-93

aparan.aragatsotn@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.031
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner