Այսօր: Հինգշաբթի, 18 Հոկտեմբերի 2018թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 320
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Հայտարարություն



ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒԻ ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Ապարանի համայնքապետարան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
16/11/2017
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
31/01/2018
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ԱՇԽԱՏԱՆՔ
Ապարանի համայնքապետարանը համայնքի <<Տնտեսական զարգացման հարցերով պատասխանատու>> պաշտոնի համար աշխատանքի է հրավիրում համապատասխան մասնագետի:

Պահանջվող որակավորումներ՝
ՏԶՊ-ն պետք է տիրապետի հետևյալ բնագավառի գիտելիքներին՝
• տեղական տնտեսական զարգացման ռազմավարություններ, զարգացման միտումներ և սկզբունքներ,
• բիզնես պլանավորում և զարգացում, ներառյալ՝մարքեթինգի և հաղորդակցության գործիքներ և ռազմավարություններ,
• ներդրումների ներգրավման և խթանման սկզբունքներ և գործիքներ
• ֆինանսական կառավարում,
•ռազմավարական գործընկերներության ձևավորում և համագործակցային հարաբերությունների զարգացում,
• ՏԻՄ օրենսդրության, ընթացակարգերի մասին պատշաճ տեղեկացվածություն,
• տեղական տնտեսական, մշակութային և քաղաքական միջավայրի մասին իմացություն:

ՏԶՊ-ն պետք է տիրապետի հետևյալ հմտություններին և կարողություններին՝

•աշխատել տեղական տնտեսական զարգացման պլանի մշակման և իրականացման ուղղությամբ,
•խրախուսել համայնքային տնտեսական զարգացման նախաձեռնություններ և ծրագրեր,
•իրականացնել հետազոտություններ և կազմել համապատասխան հաշվետվություններ,
•անցկացնել հանդիպումներ գործընկերների հետ և համակարգել խմբային քննարկումները,
•ցուցաբերել գերազանց հաղորդակցման հմտություններ շահագրգիռ կողմերի հետ հաղորդակցվելիս, ներառյալ՝ գործարարների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և պետական համակարգի պաշտոնատար անձանց հետ աշխատելիս,
•համակարգչային ծրագրերի, ինչպես նաև սոցիալական մեդիայի տիրապետում,
•անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը ցանկալի է:

Ցանկացողները իրենց CV-ները կարող են ուղարկել հետևյալ էլ.փոստին՝ aparaniqaxaqapetaran@gmаil.com կամ դիմել Ապարանի համայնքապետարան՝ ք.Ապարան Բաղրամյան 26, 2-րդ հարկ:

Բոլորը
Տեսահոլովակներ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26

(0252) 2- 43-93

aparan.aragatsotn@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2018 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner