Այսօր: Հինգշաբթի, 19 Ապրիլի 2018թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ


Հայտարարություն



ԱՊԱՐԱՆ ՔԱՂԱՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Ապարանի համայնքապետարան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
10/11/2017
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
31/12/2018
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Ապարան քաղաքի կենսագործունեության բոլոր ոլորտներում կայուն և համաչափ զարգացում ապահովելու, առկա խնդիրները լուծելու և հնարավորինս մեղմելու նպատակով հիմնադրվել է՝ ԱՊԱՐԱՆ ՔԱՂԱՔԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ: Դիմում և կոչ ենք անում Ապարան քաղաքի բոլոր բնակիչներին, Հայաստանի Հանրապետությունում և աշխարհի բոլոր ծայրերում ապրող ապարանցիներին, բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձանց, օտարերկրյա քաղաքացիներին, միջազգային կազմակերպություններին Ձեր հնարավորությունների սահմաններում աջակցեք հիմնադրամին, կատարելով Ձեր դրամական ներդրումը:

Հիմնադրամի հաշվեհամարներն են.

ԱՐԴՇԻՆԻՆՎԵՍՏ ԲԱՆԿԻ ԱՊԱՐԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈԻՂ

ՀՀ դրամով՝      N -2475103475260000

ԱՄՆ դոլարով՝  N - 2475103475260010

ՌԴ ռուբլով՝
      N -2475103475260020 (BIC -կոդ՝ ASHBAM 22)

Հիմնադրամի հաշվին ներդրում կատարողների վերաբերյալ տվյալները վերջում.

ՀԻՄՆԱԴՐԱՄԻ  ՀՈԳԱԲԱՐՁՈՒՆԵՐԻ  ԽՈՐՀՈՒՐԴ`   ԳՈՌ  ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
                                                                   ԳԱԳԻԿ  ԱԼԵՔՍԱՆՅԱՆ 
                                                                   ՆՎԱՐԴ  ԲԱՐՍԵՂՅԱՆ
                                                                   ՎԱՐԴԱՆ  ԲԱՐՍԵՂՅԱՆ
                                                                   ՀԱՅԿ ՇՄԱՎՈՆՅԱՆ

Հիմնադրամի գործադիր տնօրեն` ԳԵՈՐԳԻ ԵՐԵՄՅԱՆ 

ԱՊԱՐԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ, ԲՆԱԿԼԻՄԱՅԱԿԱՆ, ՏՆՏԵՍԱԿԱՆ,ՍՈՑԻԱԼԱԿԱՆ, ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

Ապարան քաղաքը գտնվում է ՀՀ կենտրոնական մասում, Քասախ գետի ավազանի վերին հատվածի միջլեռնային գոգավորությունում, ծովի մակերևույթից  2050 մ բարձրության վրա` Արագած և Ծաղկունյաց լեռնաշղթաների միջև: Վարչական տարածքը կազմում է 2816 հա, որից  435 հա վրա կառուցապատված է Ապարանը :
Ապարան քաղաքն ունի 7597 բնակիչ` 2000 տնտեսությամբ :
Բնակելի ֆոնդը կազմված է 1200 առանձնատներից և 26 բազմաբնակարան բնակելի շենքերից : Բնակչության հիմնական մասը զբաղված է փոքր և միջին բիզնեսով, պետական, համայնքային, սոցիալական բնույթի տարբեր աշխատանքներով, ինչպես նաև`գյուղատնտեսությամբ:
Քաղաքում գործում են հանրակրթական 3 դպրոցներ, արվեստի դպրոց, 2 մանկապարտեզ, մշակույթի կենտրոն, մարզադպրոց, գրադարան, մանկական կենտրոն,առողջապահական կենտրոն, փոստի և կապի 4 մասնաճյուղեր, 3 բանկեր, առևտրի, հասարակական սննդի, կենցաղային և տրանսպորտային բազմաթիվ ծառայություններ: Ապարանը գտնվում է անտառամերձ և լեռնատափաստանային գոտում, ունի հարուստ բուսականություն, զով ու բուժիչ բնակլիմայական պայմաններ, սառնորակ ջուր, բազմաթիվ հուշարձաններ ու տեսարժան վայրեր :
Խորհրդային տարիներին քաղաքը եղել է արդյունաբերական քաղաք, որն ապահովել է ոչ միայն Ապարան քաղաքի, այլև տարածաշրջանի բնակչության զբաղվածությունը:
Այսօր եղած արտադրական կարողությունների մի մասը վերացել են, կամ էլ` կան և չեն  գործում, իսկ մյուսները  «Նիգ» գործարանը և պանրագործարանը աշխատում են իրենց հզորություններից զգալի պակաս ծավալով: Քաղաքի արդյունաբերական ձեռնարկություններն ունեն պոտենցիալ հնարավորություն աշխատատեղերն ավելացնելու, ինչպես նաև` վերապրոֆիլավորվելու:
Ապրելով բարդ բնակլիմայական պայմաններում, քաղաքի բնակչությունը դժվար է  ստեղծում իր հանապազորյա հացը:
Բնակչության զգալի մասը զբաղվում է գյուղատնտեսությամբ, որի ռիսկայնությունը բարձր է իսկ ստացվող եկամուտները` ցածր :
Ընտանիքների 20%-ն ընդգրկված են աղքատության նպաստի համակարգում:
1988 թվականի դեկտեմբերի երկրաշարժի պատճառով տուժել են քաղաքի բնակարանային ֆոնդը, հյուրանոցային համալիրը, մանկապարտեզը, բազմաբնակարանային շենքեր, առանձնատներ:
Անմխիթար վիճակում են ներքաղաքային փողոցները, գիշերային լուսավորությունը, ջրահեռացման
համակարգերը, բնակչության զբաղվածությունը և բազմաթիվ կենսական խնդիրներ:
Գյուղատնտեսական աշխատանքները կատարելու համար չկան համապատասխան տեխնիկաներ:
Քաղաքի բնականոն կենսագործունեությունն ապահովելու, բնակչության կուլտուրկենցաղային և սոցիալական պայմանները բարելավելու, համայնքի զարգացման հիմնական ուղղվածությունը սահմանելու նպատակով համայնքի ավագանու կողմից հաստատված է Ապարան քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագիրը:
Սակայն, նախանշված ծրագրերի իրականացման և համայնքի զարգացումն ապահովելու նպատակով չկան բավարար ֆինանսական միջոցներ :
Ապարանցիները լինելով աշխատասեր, հյուրասեր , իրենց լեռնաշխարհին նվիրված, դիմակայում են բոլոր դժվարություններին, դրանցից չեն ընկճվում և նպատակասլացորեն  ու նվիրումով մասնակցում են իրենց ծննդավայրի շենացման ու բարգավաճման, բնակչության բարեկեցության բարձրացմանը:

Հիմնադրամի հաշվին ներդրումներ են կատարել՝           

Հ/հ

Մուծողի ազգանուն,անուն

Գումարի

Չափը

1.      

Ապարանի քաղաքապետարան

35000-00

2.      

Հարությունյան Ռազմիկ

1000-00

3.     

Սարգսյան Վանիկ

1000-00

4.      

Ասլանյան Ասքանազ

1000-00

5.      

Եփրեմյան Նվեր

5000-00

6.     

Կամսարյան Նազելի

4700-00

7.      

Սանդրոյան Սերգեյ

5000-00

8.     

Ամիրխանյան Հայկ

10000-00

9.     

Կամսարյան Նազելի

3000-00

10.    

Փարվանյան Հրանտ

50000-00

11.     

Կամսարյան Նազելի

1300-00

12.    

Կարապետյան Արկադի

15000-00

13.

Կամսարյան Նազելի

2950-00

                            

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
Բաղրամյան 26

(0252) 2- 43-93

aparan.aragatsotn@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2018 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Այցելությունների քանակը 20.11.2016-ից Այցելությունների քանակ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner