Այսօր: Շաբաթ, 19 Սեպտեմբերի 2020թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 19
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Թափուր պաշտոնի մրցույթ /գլխավոր խումբ/
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Ապարանի համայնքապետարան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
28/08/2020
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
16/09/2020
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1.ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԱՊԱՐԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ (ծածկագիր` 1.3-1):

Նշված պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`

ա/ունի բարձրագույն իրավաբանական կրթություն, համայնքային ծառայության առնվազն առաջատար պաշտոնների 2-րդ ենթախմբի պաշտոններում կամ դրանց համապատասխանող՝ պետական ծառայության պաշտոններում  առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա համայնքային ծառայության ստաժ և համայնքային ծառայության 2-րդ դասի առաջատար  ծառայողի դասային աստիճան կամ առնվազն հինգ տարվա հանրային ծառայության ստաժ և համայնքային ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային  աստիճանին համապատասխանող պետական ծառայության դասային աստիճան /կոչում/ կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ  քաղաքացիական  պաշտոններում առնվազն երկու  տարվա  աշխատանքային ստաժ կամ վերջին ութ  տարվա ընթացքում  համայնքի ավագանու  անդամի աշխատանքային  գործունեության առնվազն երեք տարվա  փորձ կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ  կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:
բ/ունի ՀՀ  Սահմանադրության, ՀՀ Ընտրական օօրենսգրքի, <<Քաղաքացիական կացության ակտերի մասին>>, << Համայնքային ծառայության մասին>> , << Տեղական ինքնակառավարման մասին>>, << Նորմատիվ իրավական ակտերի մասին>>, <<Զինապարտության մասին>>  Հայաստանի Հանրապետության օրենքների, ինչպես  նաև իր լիազորությունների  հետ  կապված  այլ օրենքների ու իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես  նաև տրամաբանելու, տարբեր  իրավիճակներում  կողմնորոշվելու  ունակություն.
գ/տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ/ունի համակարգչով և ժամանակակից տեխնիկական միջոցներով  աշխատելու  ունակություն:
ե/տիրապետում է որևէ օտար լեզվի:

 Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված լիազորություններ`

ա/կազմակերպում է բաժնի աշխատանքները, իր իրավասության շրջանակներում տալիս է  հանձնարարականներ բաժնի աշխատակցին/ներին/ և վերահսկում է  դրանց  ժամանակին կատարումը:
բ/կազմակերպում է  քաղաքացիական կացության ակտերի գրանցումների հետ  կապված  իրավական ակտերի  կատարումը:
գ/կատարում է  քաղաքացիական կացության ակտերի  պետական գրանցումները.
դ/բաժնի աշխատողների միջև բաշխում է նրանց պարտականությունները.
ե/իր իրավասության սահմաններում  համագործակցում է  պաշտոնատար այլ անձանց հետ:
զ/ուսումնասիրում է բաժնի աշխատողի/ների/ գործունեության դեմ ուղղված բողոքները.
է/քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումներ իրականացնելիս ստանում է  անհրաժեշտ տեղեկություններ և այլ նյութեր:
ը/ուսումնասիրում է  քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման համար տրված դիմումները,կայացնում  համապատասխան որոշումներ, պարզաբանում դրանց բողոքարկման ժամկետները և կարգը:
դ/իրականացնում է  հսկողություն տարածքային բաժնի ծառակողի/ների/ կողմից աշխատանքային կարգապահության պահպանման, պաշտոնական պարտականությունների ժամանակին և օրենքի պահանջներին համապատասխան  կատարման նկատմամբ:
թ/վարում է  համապատասխան տարածքային բաժնի արխիվը:
ժ/համայնքի ղեկավարին  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ  սահմանված  կարգով և ժամկետներումներկայացնում է  հաշվետվություն և  բաժնի կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ:
ժա/պատասխանատվություն է կրում  բաժնի  առջև դրված խնդիրների  լուծման համար:
ժբ/ համայնքի ղեկավարին և աշխատակազմի քարտուղարին ներկայացնում է  բաժնի աշխատանքային ծրագրերը, անհրաժեշտության դեպքում, բաժնի  լիազորությունների  սահմաններում նախապատրաստում  առաջարկություններ,տեղեկանքներ,հաշվատվություններ, զեկուցագրեր, միջնորդագրեր և այլ գրություններ:
ժգ/աշխատակազմի քարտուղարին ներկայացնում է  առաջարկություններ՝ բաժնի  համայնքային ծառայողին/ներին/ Հայասատանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ատեստավորելու, վերապատրաստելու,,խրախուսելու, կարգապահական  տույժի ենթարկելու  վերաբերյալ, ինչպես  ատեստավորումից առնվազն երկու  շաբաթ առաջ  ներկայացնում է  բաժնի  համայնքային  ծառայողի/ների/ ծառայողական  բնութագիրը/երը/:
ժդ/ ստորագրում է իր և բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը:
ժե/ապահովում է  համայնքի ավագանու որոշումների, համայնքի ղեկավարի որոշումների, կարգադրությունների,ցուցումների, հանձնարարականների և առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին ու աշխատակազմի քարտուղարին:
ժզ/իր լիազորությունների սահմաններում համագործակցում է  պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
է/քաղաքացիական կացության ակտերում զինապարտների կողմից իրենց ազգանունը,անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը փոխելու, ինչպես նաև  նրանց մահվան գրանցման մասին տվյալները մեկշաբաթյա ժամկետում  ներկայացնում է  համապատասխան  զինվորական  կոմիսարիատ և համայնքի ղեկավարին:
ը/ իրականացնում է  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ:
Բաժնի պետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով  նախատեսված այլ  իրավունքները և կրում է  այդ  ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

Դիմող ՀՀ քաղաքացիները համայնքային ծառայության թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար պետք է անձամբ Ապարանի համայնքապետարան ներկայացնենհետևյալփաստաթղթերը:

1. Դիմում` (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս):

2. Կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճեները):

3. Արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը:

4. Աշխատանքային գրքույկի պատճենը:

5. Երկու լուսանկար` 3x4 չափսի:

6. Անձնագրի պատճենը:

Մրցույթը կկայանա 2020 թվականի հոկտեմբերի 1-ին, ժամը 11:00-ին, Ապարանի համայնքապետարանում:

Դիմումների ընդունման վերջին ժամկետը 2020 թվականի սեպտեմբերի 16-ն է:

Այլ տեղեկությունների համար դիմել համայնքապետարան (հեռ.` 0252 2-44-45)

 ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

 

1.ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ (ծածկագիր` 2.1-1):

Նշված պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`

ա) ունի բարձրագույն ֆինանսատնտեսագիտական մասնագիտական կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա  ստաժ, կամ վերջին երեք տարվա ընթացքում  քաղաքական կամ  հայեցողական կամ  քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա  աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:                                                                                                                  
բ) ունի ՀՀ սահմանադրության, <<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Իրավական ակտերի մասին>>, <<Բյուջետային համակարգի մասին>>,  <<Գանձապետական համակարգի մասին>>, <<Գնումների մասին>>, <<Հաշվապահական հաշվառման մասին>>, <<Եկամտահարկի մասին>>, <<Վարչարարության հիմունքների  և վարչական վարույթի մասին>> ՀՀ  օրենքների և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական  ակտերի անհրաժեշտ իմացություն, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվության, հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված  գործառույթներից բխող կառավարչական հմտությունների  և ունակությունների
դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
ե) տիրապետում է որևէ օտար լեզվի:

 Իրականացնում է պաշտոն իանձնագրով սահմանված լիազորություններ`

ա) Ապահովում է աշխատակազմում  համայնքային ծառայության մասին օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով իր ղեկավարած բաժնի կառավարման հետ կապված գործառութների իրականացումը:
բ) Մասնակցում է աշխատակազմի կառուցվածքային, հաստիքային, ինչպես նաև համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկերում փոփոխություններ կատարելու նախապատրաստման աշխատանքներին:
գ) Մասնակցում է աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու նախագծերի մշակման աշխատանքների իրականացմանը:
դ) Քարտուղարին ներկայացնում է առաջարկություններ՝ բաժնի համայնքային ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ատեստավորելու, վերապատարստվելու, խրախուսելու,  կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև  ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է  բաժնի համայնքային ծառայողների ծառայողական բնութագրերը:
ե) Աջակցում է ավագանու անդամների կողմից որոշման նախագծերի նախապատրաստմանը:
զ) Ապահովում է  համայնքի ղեկավարի կողմից ֆինանսական և հարկերի հավաքագրման ոլորտների որոշումների, կարգադրությունների նախագծերի նախապատրաստումը:
է) Օրենսդրությամբ սահմանված կարգով համայնքի ղեկավարի կարգադրությունների և պետական կառավարման իրավասու մարմինների մեթոդական ցուցումների հիման վրա կազմում և համայնքի  ղեկավարին է ներկայացնում համայնքի բյուջեի, համայնքի բյուջեում փոփոխություններ կատարելու մասին համայնքի ավագանու որոշման նախագծերը, տալիս դրանց ֆինանսատնտեսական հիմնավորումները:
ը) Օրենսդրությամբ սահմանված կարգով համայնքի ղեկավարի կարգադրությունների, ավագանու կողմից հաստատված հաստիքացուցակների և պետական կառավարման իրավասու մարմինների մեթոդական ցուցումներին համաձայն կազմում, ստորագրում և համայնքի ղեկավարին է ներկացնում աշխատակազմի և բյուջետային հիմնարկների բոլոր տեսակի ֆինանսական  հատկացումների  վերաբերյալ փաստաթղթերը:
թ) Առաջարկություններ է ներկայացնում համայնքում տեղական տուրքեր և վճարներ սահմանելու մասին, տալիս դրանց ֆինանսատնտեսական հիմնավորումները:
ժ) Կազմում ու ապահովում է համայնքի բյուջեի կատարումը, կազմում է համայնքի բյուջեի կատարման հաշվառում, վարում է  բյուեջում  կատարված փոփոխությունների հաշվառում, բյուջեի կատարումը չապահովելու  դեպքում համապատասխան  առաջարկություններ է ներկայացնում համայնքի ղեկավարին:
ժա) Միջոցառումներ է  իրականացնում բյուջետային  միջոցների խնայողաբար ծախսման և դրանց նպատակային օգտագործման ուղղությամբ:
ժբ) Քննարկում է   համայնքային ենթակայության  ձեռնարկությունների և հիմնարկների հաշվապահական հաշվետվությունները, հաշվեկշիռները և ֆինանսատնտեսական գործունեությունը, պարբերաբար անցկացնում է ստուգումներ, համապատասխան առաջարկություններ է ներկայացնում համայնքի ղեկավարին:
ժգ) Եզրակացություն է  տալիս համայնքի ղեկավարին՝ վերջինիս կողմից ձեռնարկությունների, հիմնարկների և կազմակերպությունների հետկնքվող պայմանագրերի նախագծի ֆինանսական հիմնավորվածության վերաբերյալ:
ժդ) Մշակում է  համայնքի ղեկավարին է ներկայացնում համայնքի բնակչության բարեկեցության բարելավման  ուղղված տարբեր բնագավառներում  նախատեսվող միջոցառումների  ֆինանսատնտեսական հիմնավորումները:
ժե) Համակարգում է  համայնքային սեփականություն հանդիսացող  հիմնական և շարժողական միջոցների կադաստրը: Համայնքի ավագանու  հաստատմանն է ներկայացնում  համայնքային սեփականություն  հանդիսացող հիմնական և շարժական  միջոցների ցանկը:
ժզ) Համայնքային   ենթակայության ձեռնարկություններից, հիմնարկներից ու  կազմակերպություններից ստանում է  ֆինանսական տեղեկություններ, ծախսերի  նախահաշիվներ, համայնքի բյուջեն կազմելու և  կատարելու համար անհրաժեշտ այլ նյութեր, հաշվապահական հաշվետվություններ և հաշվեկշիռներ, ինչպես նաև այլ  հաշվետվական տվյալներ, որոնք  անհրաժեշտ են ֆինանսավորման, հիմնարկների, ձեռնարկությունների ու կազմակերպությունների կողմից  համայնքի հանդեպ ունեցած  ֆինանսական պարտավորությունների կատարման և  ֆինանսական կարգապահության  նկատմամբ  վերահսկողության իրականացնելու համար:
ժէ) Օրենսդրությամբ սահմանված կարգով և պետական կառավարման իրավասու  մարմինների մեթոդական  ցուցումների համաձայն, համայնքի ավագանու կողմից հաստատված բյուջեի, բյուջեում կատարված փոփոխությունների և այդ  ուղղությամբ համայնքի  ղեկավարի  կարգադրությունների համաձայն՝ կազմում, ստորագրում և համայնքի  ղեկավարին է  ներկայացնում համայնքապետարանի և համայնքային  ենթակայության ոչ առևտրային  կազմակերպությունների բյուջետային հատկացումների  վերաբերյալ  նախահաշիվները, կատարվող ֆինանսական  հատկացումների վերաբերյալ   փաստաթղթերը և  գանձապետական  բաժնում  ներկայացնում վճարման:
ժը) Առաջարկություններ է  ներկայացնում համայնքի  ղեկավարին՝ սահմանափակելու, իսկ  անհրաժեշտության դեպքում  կասեցնելու  ենթակա  հիմնարկների  ֆինանսավորումը համայնքի  բյուջեից,  եթե  կան  նրանց կողմից  անօրինական  ծախսումների փաստեր, ինչպես նաև  եթե չեն ներկայացվել նախկինում բաց թողնված միջոցների  ծախսման վերաբերյալ հաշվետվություններ և  այլ նյութեր:
ժթ) Իրականացնում է  սույն պաշտոնի  անձնագրով  սահմանված  այլ լիազորություններ:
ի) Բաժնի պետն ունի օրենքով և իրավական ակտերով նախատեսված այլ  իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված պարտականություններ:

 

2.ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՀՈՂԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԾՐԱԳՐԵՐԻ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ (ծածկագիր` 2.1-2)

 Նշված պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`

 ա) ունի բարձրագույն կրթություն, համայնքային ծառայության կամ պետական ծառայության պաշտոններում առնվազն երկու տարվա  ստաժ, կամ վերջին երեք տարվա ընթացքում  քաղաքական կամ  հայեցողական կամ  քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա  աշխատանքային ստաժ կամ վերջին ութ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ: 
բ) ունի ՀՀ  սահմանադրության, <<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Իրավական ակտերի մասին, <<Բյուջետային համակարգի մասին>>, <<Հողի հարկի մասին>>, <<Հաշվապահական հաշվառման մասին>>, <<Գույքահարկի մասին>>, <<Վարչարարության հիմունքների  և վարչական վարույթի մասին>>, <<Քաղաքաշինության մասին>>  ՀՀ  օրենքների և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն:
գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվության, հմտությունների և ունակությունների, ինչպես նաև սույն  պաշտոնի անձնագրով նախատեսված  գործառույթներից բխող կառավարչական հմտությունների  և ունակությունների
դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
ե) տիրապետում է որևէ օտար լեզվի:

 Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված լիազորություններ`
ա) Ապահովում է աշխատակազմում  համայնքային ծառայության մասին օրենսդրությամբ և այլ իրավական ակտերով իր ղեկավարած բաժնի կառավարման հետ կապված գործառութների իրականացումը:
բ) Մասնակցում է աշխատակազմի կառուցվածքային, հաստիքային, ինչպես նաև համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկերում փոփոխություններ կատարելու նախապատրաստման աշխատանքներին:
գ) Մասնակցում է աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անձնագրերի, դրանցում փոփոխություններ կատարելու նախագծերի մշակման աշխատանքների իրականացմանը:
դ) Քարտուղարին ներկայացնում է առաջարկություններ՝ բաժնի համայնքային ծառայողներին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ատեստավորելու, վերապատարստվելու, խրախուսելու,  կարգապահական տույժի ենթարկելու վերաբերյալ, ինչպես նաև  ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ ներկայացնում է  բաժնի համայնքային ծառայողների ծառայողական բնութագրերը:
ե) Աջակցում է ավագանու անդամների կողմից որոշման նախագծերի նախապատրաստմանը:
զ) Ապահովում է բաժնի ոլորտին վերաբերվող որոշման նախագծերի նախապատրաստումը:
է) Ապահովում է իր աշխատանքային պարտականությունների շրջանակներում փաստաթղթային շրջանառությունը, լրացնում է համապատասխան փաստաթղթերը:
ը) Ներկայացնում է իր  աշխատանքային ծրագրերը, անհրաժեշտության դեպքում իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ,  հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ:
թ) Իրականացնում է  քաղաքաշինության գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի վարման, պահպանության և արխիվացման աշխատանքները:
ժ) Սահմանված կարգով վարում է համայնքի քաղաքաշինական և հողաշինական կադաստրը:
ժա) Սահմանված կարգով նպաստում է համայնքային սեփականություն հանդիսացող օբյեկտների կառուցման և հիմնական նորոգման աշխատանքներին, տալիս է այդ շինությունների նախագծման  ճարտարապետահատակագծային  առաջադրանքները, կազմում է նախագծա-նախահաշվային փաստաթղթեր:
ժբ) Նախապատրաստում է կառուցապատողներին տրվող ճարտարապետահատակագծային առաջադրանքը, համաձայնեցնում է  ճարտարապետական նախագծերը:
ժգ) Համայնքի տարածքում ապահովում է քաղաքաշինական գործունեության հսկողությունը, առաջարկություն է ներկայացնում ապօրինի շինարարությունը կանխելու և դադարեցնելու ուղղությամբ:
ժդ) Եզրակացություն է  տալիս համայնքի տարածքում իրականացվելիք շինարարության, առկա շենքերի կամ այլ շինությունների քանդման թույլտվություն տալու մասին:
ժե) Սահմանված կարգով ձևակերպում է ավարտված շինարարության շահագործման փաստագրումը և ներկայացնում  եզրակացություն:
ժզ) Իրականացնում է համայնքի սեփականություն համարվող շենքերի ու շինությունների հաշվառումը, կազմում է համայնքի սեփականություն շենք-շինությունների, ինժեներական  կառույցների ամենամյա գույքագրման փաստաթղթերը:
ժէ) Իրականացնում է  բնակելի տների և համայնքի սեփականությունը հանդիսացող  օբյեկտների տեխնիկական վիճակի զննումներ, կազմում է դրանց հիմնական նորոգման և  բարեկարգման պլանները:
ժը)  Կորդինացնում է համայնքային հողաշինական աշխատանքները, նպաստում է հողերի նպատակային օգտագործմանը, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության  պահանջների պահպանմանը, ներկայացնում է ապօրինի հողօգտագործումների վերաբերյալ առաջարկություններ: Ապահովում է համայնքի տարածքում գտնվող գեոդեզիական կետերի և համայնքի սահմանանիշների պահպանությունը:
ժթ)  Իր լիազորությունների  սահմաններում նշված ոլորտներում իրականացնում է համապատասխան ստուգումներ, նախապատրաստում է վարչական իրավախախտումների վերաբերյալ ակտեր:
ի) Ապահովում է ոլորտի աշխատանքների ծրագրմանը, առաջացած խնդիրների վերլուծմանը, բացահայտմանը և լուծմանը:
իա) Աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ իրականացնում է աշխատակազմի առջև դրված գործառույթներից և սպասարկվող ոլորտի խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի վարման, պահպանության և  արխիվացման աշխատանքները:
բ) Իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:
իգ) Ունի օրենքով և իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված պարտականություններ:
իդ) Իրականացնում է  սույն պաշտոնի  անձնագրով  սահմանված  այլ լիազորություններ:
իե) Բաժնի պետն ունի օրենքով և իրավական ակտերով նախատեսված այլ  իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված պարտականություններ:

  

Դիմող ՀՀ քաղաքացիները համայնքային ծառայության թափուր պաշտոնների մրցույթին մասնակցելու համար պետք է անձամբ Ապարանի համայնքապետարան ներկայացնենհետևյալփաստաթղթերը:

1. Դիմում` (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս):
2. Կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճեները):
3. Արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը:
4. Աշխատանքային գրքույկի պատճենը:
5. Երկու լուսանկար` 3x4 չափսի:
6. Անձնագրի պատճենը:
Մրցույթը կկայանա 2020 թվականի հոկտեմբերի 1-ին, ժամը 11:00-ին, Ապարանի համայնքապետարանում:
Դիմումների ընդունման վերջին ժամկետը 2020 թվականի սեպտեմբերի 16-ն է:
Այլ տեղեկությունների համար դիմել համայնքապետարան (հեռ.` 0252 2-44-45)  

 


Բոլորը
Տեսահոլովակներ և ավագանու նիստեր
ԱՐԵՎԸ ԵԿԱՄՈՒՏԻ ՆՈՐ ԱՂԲՅՈՒՐ
Բաշ-Ապարանի հերոսամարտ
Զբոսաշրջային Ապարան
ԶԱՐԳԱՑՈՂ ԱՊԱՐԱՆ /2019 թվականին կատարված աշխատանքնե
«Եվրամիությունը հանուն Հայաստանի կայուն էներգիայի»
Շնորհավոր մարտի 8 Ապարան
Ապարանյան ձմեռ 2020: Ձնամարտի չեմպիոնների լիգա/Apa
Ապարան համայնքի ավագանու 23.01.2020 Մաս-1
Լավագույն համայնք ԱՊԱՐԱՆ
2019 թվականի Ապարան համայնքի լավագույն նախաձեռնութ
	Ապարան համայնքի ավագանու նիստ, 28.08.2019/մաս 1
Ապարան համայնքի ավագանու նիստ, 28.08.2019/մաս 2
Ապարան  համայնքի ավագանու նիստ 21.06.2019
Ապարան համայնքի ավագանու նիստ, 15.03.2019/մաս 1
Համի ուժը 4, Թողարկում 7, Ապարան - Գնթունիք
Ապարան համայնքի ավագանու նիստ, 21.06.2019թ.
Արթիկի եւ Ապարանի բնակարաններում 06.06.2018
Արևային կայաններ Ապարանում
Շքերթ և տոնական տորթ. Ապարանում տոնում են Բաշ-Ապար
Ապարանում նշում են Բաշ-Ապարանի հերոսամարտի 100-ամյ
Շքերթ եւ տոնական տորթ. Ապարանում նշում են Բաշ-Ապար
Ապարան համայնքի ավագանու նիստ, 15.03.2019/մաս 2
Քանդակագործության միջազգային սիմպոզիում
Ապարան համայնքի ավագանու  19.03.2020 նիստը - Մաս 1
Ապարան համայնքի ավագանու  19.03.2020նիստը - Մաս 2
Ապարան համայնքի ավագանու 18.05.2020 արտահերթ նիստ
16.07.2020 Ապարան համայնքի ավագանու նիստ - մաս 1
16.07.2020 Ապարան համայնքի ավագանու նիստ-մաս 2
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26

(0252) 2- 43-93

aparan.aragatsotn@mta.gov.am

Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2020 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2.04
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner