Այսօր: Կիրակի, 28 Փետրվարի 2021թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 382
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Թափուր պաշտոնի մրցույթի վերաբերյալ/ գլխավոր խումբ/
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Ապարանի համայնքապետարան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
19/01/2021
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
08/02/2021
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Արագածոտն մարզի Ապարանի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ` համայնքապետարանի  աշխատակազմի hամայնքային ծառայության հետևյալ թափուր

պաշտոնի համար

 

1.ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԿԱՑՈՒԹՅԱՆ ԱԿՏԵՐԻ ԳՐԱՆՑՄԱՆ ԱՊԱՐԱՆԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺՆԻ ՊԵՏԻ (ծածկագիր` 1.3-1):

Նշված պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`

ա/ունի բարձրագույն իրավաբանական կրթություն, համայնքային ծառայության առնվազն առաջատար պաշտոնների 2-րդ ենթախմբի պաշտոններում կամ դրանց համապատասխանող՝ պետական ծառայության պաշտոններում  առնվազն երկու տարվա ստաժ կամ առնվազն հինգ տարվա համայնքային ծառայության ստաժ և համայնքային ծառայության 2-րդ դասի առաջատար  ծառայողի դասային աստիճան կամ առնվազն հինգ տարվա հանրային ծառայության ստաժ և համայնքային ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային  աստիճանին համապատասխանող պետական ծառայության դասային աստիճան /կոչում/ կամ վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ  քաղաքացիական  պաշտոններում առնվազն երկու  տարվա  աշխատանքային ստաժ կամ վերջին ութ  տարվա ընթացքում  համայնքի ավագանու  անդամի աշխատանքային  գործունեության առնվազն երեք տարվա  փորձ կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ  կամ առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ:
բ/ունի ՀՀ  Սահմանադրության, ՀՀ Ընտրական օօրենսգրքի, <<Քաղաքացիական կացության ակտերի մասին>>, << Համայնքային ծառայության մասին>> , << Տեղական ինքնակառավարման մասին>>, << Նորմատիվ իրավական ակտերի մասին>>, <<Զինապարտության մասին>>  Հայաստանի Հանրապետության օրենքների, ինչպես  նաև իր լիազորությունների  հետ  կապված  այլ օրենքների ու իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես  նաև տրամաբանելու, տարբեր  իրավիճակներում  կողմնորոշվելու  ունակություն.
գ/տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը.
դ/ունի համակարգչով և ժամանակակից տեխնիկական միջոցներով  աշխատելու  ունակություն:
ե/տիրապետում է որևէ օտար լեզվի:

 

Իրականացնումէպաշտոնիանձնագրովսահմանվածլիազորություններ`

ա/կազմակերպում է բաժնի աշխատանքները, իր իրավասության շրջանակներում տալիս է  հանձնարարականներ բաժնի աշխատակցին/ներին/ և վերահսկում է  դրանց  ժամանակին կատարումը:
բ/կազմակերպում է  քաղաքացիական կացության ակտերի գրանցումների հետ  կապված  իրավական ակտերի  կատարումը:
գ/կատարում է  քաղաքացիական կացության ակտերի  պետական գրանցումները.
դ/բաժնի աշխատողների միջև բաշխում է նրանց պարտականությունները.
ե/իր իրավասության սահմաններում  համագործակցում է  պաշտոնատար այլ անձանց հետ:
զ/ուսումնասիրում է բաժնի աշխատողի/ների/ գործունեության դեմ ուղղված բողոքները.
է/քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցումներ իրականացնելիս ստանում է  անհրաժեշտ տեղեկություններ և այլ նյութեր:
ը/ուսումնասիրում է  քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցման համար տրված դիմումները,կայացնում  համապատասխան որոշումներ, պարզաբանում դրանց բողոքարկման ժամկետները և կարգը:
դ/իրականացնում է  հսկողություն տարածքային բաժնի ծառակողի/ների/ կողմից աշխատանքային կարգապահության պահպանման, պաշտոնական պարտականությունների ժամանակին և օրենքի պահանջներին համապատասխան  կատարման նկատմամբ:
թ/վարում է  համապատասխան տարածքային բաժնի արխիվը:
ժ/համայնքի ղեկավարին  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ  սահմանված  կարգով և ժամկետներումներկայացնում է  հաշվետվություն և  բաժնի կողմից կատարված աշխատանքների վերաբերյալ:
ժա/պատասխանատվություն է կրում  բաժնի  առջև դրված խնդիրների  լուծման համար:
ժբ/ համայնքի ղեկավարին և աշխատակազմի քարտուղարին ներկայացնում է  բաժնի աշխատանքային ծրագրերը, անհրաժեշտության դեպքում, բաժնի  լիազորությունների  սահմաններում նախապատրաստում  առաջարկություններ,տեղեկանքներ,հաշվատվություններ, զեկուցագրեր, միջնորդագրեր և այլ գրություններ:
ժգ/աշխատակազմի քարտուղարին ներկայացնում է  առաջարկություններ՝ բաժնի  համայնքային ծառայողին/ներին/ Հայասատանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ատեստավորելու, վերապատրաստելու,,խրախուսելու, կարգապահական  տույժի ենթարկելու  վերաբերյալ, ինչպես  ատեստավորումից առնվազն երկու  շաբաթ առաջ  ներկայացնում է  բաժնի  համայնքային  ծառայողի/ների/ ծառայողական  բնութագիրը/երը/:
ժդ/ ստորագրում է իր և բաժնի անունից պատրաստվող փաստաթղթերը:
ժե/ապահովում է  համայնքի ավագանու որոշումների, համայնքի ղեկավարի որոշումների, կարգադրությունների,ցուցումների, հանձնարարականների և առաջադրանքների կատարումը և արդյունքների մասին տեղեկացնում է համայնքի ղեկավարին ու աշխատակազմի քարտուղարին:
ժզ/իր լիազորությունների սահմաններում համագործակցում է  պետական կառավարման, տեղական ինքնակառավարման և այլ մարմինների հետ.
է/քաղաքացիական կացության ակտերում զինապարտների կողմից իրենց ազգանունը,անունը, հայրանունը, ծննդյան տարեթիվը փոխելու, ինչպես նաև  նրանց մահվան գրանցման մասին տվյալները մեկշաբաթյա ժամկետում  ներկայացնում է  համապատասխան  զինվորական  կոմիսարիատ և համայնքի ղեկավարին:
ը/ իրականացնում է  Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ գործառույթներ:
Բաժնի պետն ունի օրենքով, իրավական այլ ակտերով  նախատեսված այլ  իրավունքները և կրում է  այդ  ակտերով նախատեսված այլ պարտականություններ:

Դիմող ՀՀ քաղաքացիները համայնքային ծառայության թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար պետք է անձամբ Ապարանի համայնքապետարան ներկայացնենհետևյալփաստաթղթերը:

1. Դիմում` (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս):

2. Կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճեները):

3. Արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը:

4. Աշխատանքային գրքույկի պատճենը:

5. Երկու լուսանկար` 3x4 չափսի:

6. Անձնագրի պատճենը:

Մրցույթը կկայանա 2021 թվականի փետրվարի 23-ին, ժամը 11:00-ին, Ապարանի համայնքապետարանում:

Դիմումների ընդունման վերջին ժամկետը 2021 թվականի փետրվարի 8-ը:

Այլ տեղեկությունների համար դիմել համայնքապետարան (հեռ.` 0252 2-44-45)

 

ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

 


Բոլորը
Տեսահոլովակներ և ավագանու նիստեր
Առցանց տարբերակով դիմում-բողոքները համայանքապետարա
ԱՐԵՎԸ ԵԿԱՄՈՒՏԻ ՆՈՐ ԱՂԲՅՈՒՐ
Բաշ-Ապարանի հերոսամարտ
Զբոսաշրջային Ապարան
ԶԱՐԳԱՑՈՂ ԱՊԱՐԱՆ /2019 թվականին կատարված աշխատանքնե
«Եվրամիությունը հանուն Հայաստանի կայուն էներգիայի»
Շնորհավոր մարտի 8 Ապարան
Ապարանյան ձմեռ 2020: Ձնամարտի չեմպիոնների լիգա/Apa
Ապարան համայնքի ավագանու 23.01.2020 Մաս-1
Լավագույն համայնք ԱՊԱՐԱՆ
2019 թվականի Ապարան համայնքի լավագույն նախաձեռնութ
	Ապարան համայնքի ավագանու նիստ, 28.08.2019/մաս 1
Ապարան համայնքի ավագանու նիստ, 28.08.2019/մաս 2
Ապարան  համայնքի ավագանու նիստ 21.06.2019
Ապարան համայնքի ավագանու նիստ, 15.03.2019/մաս 1
Համի ուժը 4, Թողարկում 7, Ապարան - Գնթունիք
Ապարան համայնքի ավագանու նիստ, 21.06.2019թ.
Արթիկի եւ Ապարանի բնակարաններում 06.06.2018
Արևային կայաններ Ապարանում
Շքերթ և տոնական տորթ. Ապարանում տոնում են Բաշ-Ապար
Ապարանում նշում են Բաշ-Ապարանի հերոսամարտի 100-ամյ
Շքերթ եւ տոնական տորթ. Ապարանում նշում են Բաշ-Ապար
Ապարան համայնքի ավագանու նիստ, 15.03.2019/մաս 2
Քանդակագործության միջազգային սիմպոզիում
Ապարան համայնքի ավագանու  19.03.2020 նիստը - Մաս 1
Ապարան համայնքի ավագանու  19.03.2020նիստը - Մաս 2
Ապարան համայնքի ավագանու 18.05.2020 արտահերթ նիստ
16.07.2020 Ապարան համայնքի ավագանու նիստ - մաս 1
16.07.2020 Ապարան համայնքի ավագանու նիստ-մաս 2
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparan.aragatsotn@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner