Այսօր: Կիրակի, 28 Փետրվարի 2021թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 408
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



Թափուր պաշտոնի մրցույթի վերաբերյալ/կրտսեր խումբ 2/
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Ապարանի համայնքապետարան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
19/01/2021
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
08/02/2021
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Արագածոտն մարզի Ապարանի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ` համայնքապետարանի  աշխատակազմի hամայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնի համար

 

1.     ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՎ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ  ԲԱԺՆԻԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ(ծածկագիր 3.2-2)

 Նշված պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`

ա) ունի առնվազն միջնակարգ կրթություն՝ առանց աշխատանքային ստաժի և փորձի.

բ) ունի <<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական ինքնակառավարման մասին>>, <<Հողի հարկի մասին>>, <<Գույքահարկի մասին>>,<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվության.

դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:                                  

Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված լիազորություններ`

ա) կատարում է բաժնի պետի և վարչական ղեկավարի հանձնարարությունները ժամանակի.  

բ) բաժնի պետի և վարչական ղեկավարի կողմից տրված հանձնարարությունների և իր պաշտոնի անձնագրով սահմանված լիազորությունների սահմաններում կազմակերպում է համայնքում լուծում պահանջող խնդիրների լուծումը.

գ) իրականացնում է վարչական տարածքում փաստաթղթաշրջանառությունը, հարկերի, տուրքերի և վարձավճարների հավաքագրման, տեղեկանքների տրման, քաղաքացիների դիմում-բողոքների հաշվառման  աշխատանքները, դրանց վերաբերյալ ներկայացնում առաջարկություններ: Վարում է հարկային բազան.

դ) ներկայացնում է  իր աշխատանքային ծրագրերը, անհրաժեշտության դեպքում իր լիազորությունների սահամններում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ,միջնորդագրեր, զեկուցագրեր, բնութագրեր, կարծիքներ և այլ գրություններ.          

ե) մասնակցում է վարչական տարածքում աշխատանքների ծրագրմանը, առաջացած խնդիրների վերլուծմանը, բացահայտմանը և լուծմանը.

զ) ապահովում է իր աշխատանքային պարտականությունների շրջանակներում փաստաթղթային շրջանառությունը, լրացնում է համապատասխան փաստաթղթեր և դրանք ստորագրում.

է) աշխատակազմի քարտուղարի հանձնարարությամբ իրականացնում է աշխատակազմի առջև դրված գործառույթներից և սպասարկվող ոլորտի խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի վարման, պահպանության և  արխիվացման աշխատանքները.

ը) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ.       

թ) ունի օրենքով և իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով      նախատեսված պարտականություններ:

 

 2.ՖԻՆԱՆՍԱՏՆՏԵՍԱԳԻՏԱԿԱՆ ԲԱԺՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ծածկագիր` 3.2-1)

 Նշված պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`

ա) ունի առնվազն միջնակարգ կրթություն՝ առանց աշխատանքային ստաժի և փորձի.

բ) ունի <<Համայնքային ծառայության մասին>>, <<Տեղական Ինքնակառավարման մասին>>, <<Բյուջետային համակարգի մասին>>, <<Հաշվապահական հաշվառման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքների, աշխատակազմի կանոնադրության և իր լիազորությունների հետ կապված այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվության.

դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

 

Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված լիազորություններ`

ա) կատարում է ՖՏ բաժնի պետի հանձնարարությունները, ժամանակին.

բ)ապահովում է աշխատակազմի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը.

գ)հետևում է ՖՏ բաժնի պետի հանձնարարականների համապատասխան ժամկետում կատարման ընթացքին, որոնց արդյունքների մասին զեկուցում է ՖՏ բաժնի պետին.

դ) իրականացնում է ֆինանսական ծրագրի օպերատորի և գանձապետական գործառույթների իրականացման աշխատանքները.

ե) ՖՏ բաժնի պետի հանձնարարությամբ կատարում է հաշվապահական աշխատանքներ, վարում է համայնքային սեփականություն հանդիսացող հիմնական և շարժական միջոցների հաշվառումը, շարժը և կադաստրը.

զ) ՖՏ բաժնի պետին ներկայացնում է իր աշխատանքային ծրագիրը, անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ.

է) ՖՏ բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է աշխատակազմի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները.

ը) ՖՏ բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.

թ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ.

ժ) Առաջին կարգի մասնագետն ունի օրենքով այլ իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված պարտականություններ:


Դիմող ՀՀ քաղաքացիները համայնքային ծառայության թափուր պաշտոնների մրցույթին մասնակցելու համար պետք է անձամբ Ապարանի համայնքապետարան ներկայացնենհետևյալփաստաթղթերը:

1. Դիմում` (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս):

2. Կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճեները):

3. Արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը:

4. Աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում):

5. Երկու լուսանկար` 3x4 չափսի:

6. Անձնագրի պատճենը:

Մրցույթը կկայանա 2021 թվականի փետրվարի 23-ին, ժամը 11:00-ին, Ապարանի համայնքապետարանում:

Դիմումների ընդունման վերջին ժամկետը 2021 թվականի փետրվարի 8-ը:

Այլ տեղեկությունների համար դիմել համայնքապետարան (հեռ.` 0252 2-44-45)

 

ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

 

 


Բոլորը
Տեսահոլովակներ և ավագանու նիստեր
Առցանց տարբերակով դիմում-բողոքները համայանքապետարա
ԱՐԵՎԸ ԵԿԱՄՈՒՏԻ ՆՈՐ ԱՂԲՅՈՒՐ
Բաշ-Ապարանի հերոսամարտ
Զբոսաշրջային Ապարան
ԶԱՐԳԱՑՈՂ ԱՊԱՐԱՆ /2019 թվականին կատարված աշխատանքնե
«Եվրամիությունը հանուն Հայաստանի կայուն էներգիայի»
Շնորհավոր մարտի 8 Ապարան
Ապարանյան ձմեռ 2020: Ձնամարտի չեմպիոնների լիգա/Apa
Ապարան համայնքի ավագանու 23.01.2020 Մաս-1
Լավագույն համայնք ԱՊԱՐԱՆ
2019 թվականի Ապարան համայնքի լավագույն նախաձեռնութ
	Ապարան համայնքի ավագանու նիստ, 28.08.2019/մաս 1
Ապարան համայնքի ավագանու նիստ, 28.08.2019/մաս 2
Ապարան  համայնքի ավագանու նիստ 21.06.2019
Ապարան համայնքի ավագանու նիստ, 15.03.2019/մաս 1
Համի ուժը 4, Թողարկում 7, Ապարան - Գնթունիք
Ապարան համայնքի ավագանու նիստ, 21.06.2019թ.
Արթիկի եւ Ապարանի բնակարաններում 06.06.2018
Արևային կայաններ Ապարանում
Շքերթ և տոնական տորթ. Ապարանում տոնում են Բաշ-Ապար
Ապարանում նշում են Բաշ-Ապարանի հերոսամարտի 100-ամյ
Շքերթ եւ տոնական տորթ. Ապարանում նշում են Բաշ-Ապար
Ապարան համայնքի ավագանու նիստ, 15.03.2019/մաս 2
Քանդակագործության միջազգային սիմպոզիում
Ապարան համայնքի ավագանու  19.03.2020 նիստը - Մաս 1
Ապարան համայնքի ավագանու  19.03.2020նիստը - Մաս 2
Ապարան համայնքի ավագանու 18.05.2020 արտահերթ նիստ
16.07.2020 Ապարան համայնքի ավագանու նիստ - մաս 1
16.07.2020 Ապարան համայնքի ավագանու նիստ-մաս 2
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparan.aragatsotn@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 204
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner