Այսօր: Կիրակի, 23 Սեպտեմբերի 2018թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 203
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
 
Որոշում N 72Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 հունիսի 2014 թվականի N 72Ա

ԳՈՒՅՔԱՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐԻ ԳԱՆՁՄԱՆ ՊԱՀԱՆՋ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

1. ՀՀ  Ապարանի քաղաքային համայնքի ղեկավարի որոշման կարգավորման առարկան.

 

   Քաղաքացի Կարեն Մերուժանի Եղիազարյանը հանդիսանալով գույքահարկ վճարող սուբյեկտ,

<<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքով սահմանված կարգով չի կատարել գույքահարկ վճարելու

պարտավորությունը, ինչի կապակցությամբ 2014թ մայիսի 30-ին <Վարչարարության հիմունքների և

վարչական վարույթի մասին> ՀՀ օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասի <բ> ենթակետի հիմքով Ապարանի

քաղաքապետարանի աշխատակազմում հարուցվել է վարչական վարույթ` գույքահարկի գումարի

գանձման հարցի քննության նպատակով:

     «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության

օրենքով սահմանված կարգով հարուցված և իրականացված վարչական վարույթի ընթացքում գործի

փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննության արդյունքում,

բացահայտելով գործի բոլոր հանգամանքները, հաստատված է համարում հետևյալը.

 

2. Վարչական ակտը ընդունելու համար հիմք հանդիսացող փաստերը.

      Համաձայն ֆինանսատնտեսագիտական բաժնի կողմից տրամադրված` <Գույքահարկի մասին>

ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված` գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող ՀՀ ԿԱ ԱԳԿ

ՊԿ-կողմից տրամադրված շենքերի և շինությունների հաշվառման և գնահատման տվյալների`

քննարկվող անշարժ գույքը` ք. Ապարան, Բաղրանյան 61, 63, Սպ. Մելիքյան 3 հասցեներում գտնվող

հասարակական նշանակության շինությունները /գույքը/, ինչպես նաև` շարժական գույքը`

FORD, MERSEDENS –BENZ, BMW 750 մակնիշի ավտոմեքենաները հանդիսանում են քաղաքացի

Կարեն Մերուժանի Եղիազարյանիսեփականությունը, ինչը <Գույքահարկի մասին> ՀՀ օրենքով

հանդիսանում են հարկվող օբյեկտներ:

Գույքերի համար վճարման ենթակա գույքահարկը կազմում է` 1303440 ՀՀ դրամ, որը 2008---2013 թթ.

ընկած ժամանակահատվածում չի վճարվել:

Քաղաքացի Կարեն Մերուժանի Եղիազարյանը  նշված ժամանակահատվածի համար գույքահարկը

օրենքով սահմանված ժամկետում չվճարելու արդյունքում առաջացել է տույժ` 61369 ՀՀ դրամի չափով:

2014 մայիսի 30-ին <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի

30-րդ հոդվածի 1-ին մասի <<բ>> կետի հիմքով հարուցված վարչական վարույթի շրջանակներում

2014 թ հունիսի 17-ին հրավիրվել են վարչական վարույթի լսումներ, որին մասնակցելու նպատակով

քաղաքացի Կարեն Մերուժանի Եղիազարյանին պատշաճ ծանուցվել է /հիմք՝ փոստ. անդորրագիր

N 145894451,  11.06.2014 թ/: Վերջինս  չի ներկայացել է վարչական վարույթի լսումներին:  

 

3. Վարչական ակտ ընդունելու հիմնավորումը.

     ՀՀ Սահմանադրության 45-րդ հոդվածի համաձայն` յուրաքանչյուր ոք պարտավոր է օրենքով

սահմանված կարգով և չափով մուծել հարկեր, կատարել պարտադիր այլ վճարումներ:

 

 

     Համաձայն <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի` գույքահարկը սեփականության

իրավունքով նշված օրենքի 3-րդ, 4-րդ, 7-րդ հոդվածներում նշված անձանց պատկանող հարկվող

օբյեկտ համարվող գույքի համար սույն օրենքով սահմանված կարգով և չափով համապատասխան

բյուջեներ վճարվող ուղղակի հարկ է, որը կախված չէ հարկ վճարողների տնտեսական գործունեության

արդյունքներից:

     Համաձայն <<Գույքահարկի մասին>> ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի` ՀՀ օրենսդրությամբ սահմանված

կարգով և համամասնությամբ գույքահարկի գումարը վճարվում է`

1)       համայնքի վարչական տարածքում գտնվող շինությունների համար` հարկվող օբյեկտի գտնվելու

վայրի համայնքի բյուջե.

      Համաձայն <<Հարկերի մասին>> ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի` հարկի վճարումը սահմանված

ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը վճարում է

տույժ` ժամանակին չմուծված հարկի գումարի 0.15 տոկոսի չափով:

Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի

2.2-րդ կետի` Ապարանի քաղաքապետը, որպես պարտադիր լիազորություն, օրենքով սահմանված

կարգով կազմակերպում է գույքահարկի գանձումը:

      Համաձայն <<Հարկերի մասին>> ՀՀ օրենքի 29.1-ին հոդվածի 1-ին մասի` հարկային

պարտավորությունների գծով գումարների վճարումը սահմանված ժամկետից ուշացնելու դեպքում

տեղական ինքնակառավարման մարմինը որոշում է կայացնում հարկ վճարողից ժամանակին չվճարված

գումարը գանձելու վերաբերյալ և այդ մասին պատշաճ ծանուցում վերջինիս:

 Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով ՀՀ Սահմանադրությամբ, <Տեղական ինքնակառավարման

մասին> ՀՀ օրենքի, <Գույքահարկի մասին> ՀՀ օրենքի 2-րդ, 3-րդ, <Հարկերի մասին> ՀՀ օրենքի

29.1-ին, <Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին> ՀՀ օրենքի 53-րդ,

58-60-րդ հոդվածներով՝

      1.Քաղաքացի Կարեն Մերուժանի Եղիազարյանից հօգուտ Ապարանի քաղաքային համայնքի

բյուջե գանձել 1303440 ՀՀ դրամ, որպես  ք.Ապարանի վարչական տարածքում գտնվողգույքի և

Ապարանի քաղաքապետարանում հաշվառված շարժական գույքի համար վճարման ենթակա

գույքահարկի գումար, որից  411225 ՀՀդրամ, որպես պարտավորությունըչկատարելու արդյունքում

հաշվարկված տույժ:

          2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Ապարանի քաղաքապետին՝ դրա

ուժի մեջ մտնելու օրվանից վեց ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի

Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

          3.Սույն որոշման պահանջները չկատարելու դեպքում, <<Վարչարարության հիմունքների և

վարչական վարույթի մասին>> ՀՀ օրենքի 88-րդ հոդվածով սահմանված կարգով այն ենթակա է

հարկադիր կատարման` ՀՀ ԱՆ ԴԱՀԿ ծառայության միջոցով` անբողոքարկելի դառնալուց հետո

եռամսյա ժամկետում:

4.Սույն որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Ապարանի համայնքի ղեկավարը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝


  • Կարծիքներ

Կարծիքներ


 
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2018 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ v2.01
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner