Ապարան, քաղաք Հայաստանի Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում։ Երևանից 57 կմ դեպի հյուսիս-արևմուտք՝ Քասաղի ավազանի վերին մասում՝ Ապարանի դաշտի հյուսիս-արևմուտքում, 1880 մ բարձր։ Քաղաքը գտնվում է Երևան- Սպիտակ ավտոմայրուղու վրա։
Նախկինում ունեցել է Աբարան, Աբարան Վերին, Բաշ Աբարան, Բաշ Ապարան, Փարազնակերտ, Քասախ, Քասաղ անվանումները։ Ապարանը հնում կոչվել է Քասաղ, առաջին անգամ հիշատակել է Պտղոմեոսը՝2-րդ դարում Casala ձևով։
Քասաղը եղել է պատմական Հայաստանի Նիգ գավառի կենտրոնը՝ Գնթունյաց նախարարական տան նստավայրը, որտեղ 5-րդ դարում նրանց կառուցած Քասախի բազիլիկը կանգուն է։ 10-րդ դարում Քասաղը սկսում են անվանել Ապարան, այսինքն՝ պալատ։ Քասաղն՝ Ապարան անունը ստացել է այն բանից հետո, երբ Մոկաց Ապարանք գյուղի Ապարանից Սուրբ Խաչ վանքի մասունքը տեղափոխվում է այստեղ։ Ըստ ավանդության՝ Ապարան անվանումը պայմանավորված է լուսե կանթեղով, որն առանց պարանի կախված է եղել երկնքից։ Այստեղից էլ առաջացել է Անպարան անվանումը, որը հետագայում հնչյունափոխվելով դարձել է Ապարան։ Թեև նույնիսկ 18-րդ դարում Զաքարիա Քանաքեռցի պատմիչը օգտագործել է Քասաղ տեղանունը։ Ապարան է վերանվանվել 1935 թվականին։
Մինչև 1995 թվականը եղել է քաղաքատիպ ավան և Ապարանի վարչական շրջանի կենտրոնը, 1995 թվականին վարչատարածքային ռեֆորմից հետո դարձել է քաղաք։ 18-րդ դարից մինչև 1935 թվականը կրել է Բաշ-Աբարան անունը։ Բաշ-Աբարանում 1918թվականին Ապարանի բնակիչները հերոսական ճակատամարտ են տվել Ալեքսանդրապոլից Երևան շարժվող թուրք զավթիչներին, այդպիսով կասեցնելով թուրքական զորքի առաջընթացը։
Ամեն տարի մայիսի 28-ին մեծ տոնակատարությամբ նշվում է Բաշ Ապարանի հերոսամարտի տարելիցը։
Ապարանը գտնվում է Արագած լեռնազանգվածի արևելյան փեշերին։ Ծովի մակարդակից բարձրությունը կազմում է 1880 մետր։ Կլիման բարեխառն լեռնային է։ Ձմեռները տևական են՝ ցուրտ, հաստատուն ձնածածկույթով։ Ամառները տաք են՝ համեմատաբար խոնավ։ Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է պլյուս 17-23 աստիճանների, իսկ հունվարյանը՝ մինուս 20-25 աստիճանների միջև ըստ Ցելսիուսի սանղակի։
Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը կազմում է 550-650 միլիմետր։ Բնական լանդշաֆտները սևահողային տափաստաններ են։
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-1918) Ապարանում վերաբնակեցվել են Վանից, Մուշից, Ալաշկերտից, Էրզրումից և Խոյից գաղթած մեծ թվով բնակիչներ։ Բնակչության ազգային կազմում մեծամասնություն են կազմում հայերը, կան նաև եզդիներ։
Ըստ Ազգային վիճակագրական ծառայության 2005թ. տվյալների՝ առկա բնակչությունը կազմում է 5711 մարդ, որից 47% տղամարդիկ են, 53% կանայք։ Համայնքն ունի 3 դպրոց, մեկ երաժշտական դպրոց, մշակույթի տուն, գրադարաններ, հիվանդանոց, պոլիկլինիկա, կապի հանգույց։
2013 թվականի հունվարի 1-ի տվյալներով քաղաքում ապրում է 6 500 բնակիչ։
ԱՐԱԳԱԾ
Արագած, գյուղ Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 16 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1980 մ։ Աշխարհագրական դիրք. Գյուղը գտնվում է Ապարան-Երևան ավտոմայրուղու աջ կողմում, Ապարան քաղաքից 10 կիլոմետր հարավ, Արագած լեռան արևելյան ստորոտին, Գեղարոտ գետակի ափին, հարթ տեղում։ Տները երկհարկանի են, քարաշեն։ Օդը առողջարար է, ջուրը՝ սառնորակ։ 1831 թվականին կազմված «Ապարանի մահալի չափաբերական մատյանի» համաձայն 1828 թվականին լքված գյուղատեղում բնակություն է հաստատել Մանազկերտից և մասամբ Ալաշկերտից գաղթած 64 ընտանիք (221 տղամարդ, 176 կին)։ Ներգաղթյալններն իրենց շարքերից գյուղապետ են ընտրել Խաչատուրի որդի Մելիք Ներսեսին։ 1842-1859 թվականներին գյուղապետի պաշտոնում նրան փոխարինել է եղբայրը՝ Մելիք Գևորգը։ 1845 թվականին գյուղում բնակություն է հաստատել Մուշքաղաքից գաղթած 7, 1859 թվականին՝ ևս 2 ընտանիք։ 1840-ական թվականներին գյուղի եկեղեցին կոչվել է Սրբուհի Աստվածածին։ Գյուղում գործում են երկու դպրոց, հիվանդանոց, դեղատուն, կապի բաժանմունք։ 1967 թվականին շահագործման է հանձնվել 25 մահճակալանոց հիվանդանոցի շենքը, 1983 թվականին՝ «Ալմաստ» գործարանի մասնաճյուղը։
ՔՈՒՉԱԿ
Մակերես` 26.93կմ2 Բնակչություն` 1993 Գյուղ Ապարանի տարածաշրջանում, Ապարանից մոտ 8 կմ հարավ: Մարզկենտրոնից գտնվում է 18 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Ալի Քուչակ, Ալի Կուշակ անվանումները: Ալի Քուչակ անվանումը ըստ ժողովրդական ստուգաբանության բացատրվում է որպես 50 քուչա (փողոց)` ի պատիվ Նահապետ Քուչակի: Քուչակ է վերանվանվել 1935 թ-ին: Գյուղում պահպանվել են 17-19-րդ դարերի մատուռ, գերեզմանոց: Գտնվում է ծովի մակարդակից 1850 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռները տեւական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը` -6,-8-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ: Բնական լանդշաֆտները սեւահողային տափաստաններ են: Գյուղի բնակչությունը 1831 թ-ին կազմել է 531, 1897 թ-ին` 1836, 1926 թ-ին` 2371, 1959 թ-ին` 1417, 1979 թ-ին` 1585 բնակիչ: Բնակչության նախնիների մի մասը տեղափոխվել է 1828-1829 թթ. Մուշից, Ալաշկերտից, Բայազետից, Էրզրումից: Գյուղի բնակչության թիվը կազմում է 2276 մարդ: Սեռային կազմում տղամարդիկ կազմում են 49%, կանայք` 51%: Բնակչության մեջ մինչաշխաատունակ տարիքի բնակիչները կազմում են 27%, աշխատունակները` 62%, հետաշխատունակները` 11%: Գյուղն ունի առկա 516 տնտեսություն: Ունի դպրոց, մանկապարտեզ, հիվանդանոց, կապի հանգույց: Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես վարելահողեր, արոտավայրեր, խոտհարքեր: Զբաղվում են պտղաբուծությամբ, բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաների մշակությամբ: Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի մոտ 60%, որոնք բաշխված են հետեւյալ կերպ. արոտավայրեր` 392հա, վարելահողեր` 120հա: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ, թռչնաբուծությամբ, մեղվաբուծությամբ: Արդյունաբերություն չունի: Արդյունաբերության ձեռնարկություններից ունի սննդարդյունաբերական ձեռնարկություն, որը զբաղվում է մսամթերքի արտադրանքով, գորգագործական արտադրամաս:
Հարթավան, գյուղ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում, Շենավան գյուղի հարևանությամբ, Գեղարոտ գետի ձախափնյակում։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 14 կմ հյուսիս-արևելք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1870 մ։
Գյուղում է գտնվում Սուրբ Գրիգոր եկեղեցին (1861 թ.), 13-րդ դարի «Թուխ Մանուկ» և 7-րդ դարի «Շեկ Ավետարան» մատուռները։ Հարթավանից 4-5 կմ արևելք գտնվում են Աստվածընկալ գյուղատեղին (19-20-րդ դդ.) իր համանուն եկեղեցական համալիրով (5-13-րդ դդ.), Սուրբ Աստվածածին (5-6-րդ դդ.) և Սուրբ Նշան (Կաթողիկե, 1244 թ.) եկեղեցիներով։ Հարթավանում են գտնվում 13-րդ դարի կիսավեր մատուռ ու գերեզմանատուն։
Գյուղի հարավարևմտյան եզրին, Երևան-Ապարան խճուղուց դեպի աջ՝ բլուրի վրա, 1975 թ. կառուցված է Երկրորդ համաշխարհային պատերազմում զոհված հարթավանցիներին նվիրված հուշահամալիրը։ Այդ հուշահամալիրի մի դրվագ պատկերված է ՛՛Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարանում՛՛, հատոր 3-րդ, էջ 387, Երևան, 1991 թ, ինչպես նաև խորհրդային նշանավոր արվեստաբան Նիկոլայ Վորոնովի ԽՍՀՄ 1960-1980 թթ. հուշակոթողային քանդակագործությանը նվիրված հիմնարար աշխատությունում։ Այսինքն՝ ՝ Հարթավան գյուղի այս հուշահամալիրը մտել է նախկին Խորհրդային Միության 100 լավագույն հուշակոթողային համալիրների շարքի մեջ։ Հուշահամալիրի հեղինակն է հարթավանցի քանդակագործ Ռաֆիկ Գարեգինի Խաչատրյանը (Խաչառ), 1937-1993 թթ.։
ԱՓՆԱԳՅՈՒՂ
Ափնագյուղը գտնվում է Նիգ-Ապարանի հարավ արևմտյան կողմում՝Մ-3 մայրուղուձախկողմում: Գյուղի Ափնաանունըհիշատակվում է 13-րդ դարից: Ափնագյուղում հայտնաբերվել է Գնթունիների տոհմական նշանը՝ եղնիկը, ևքանդակվել է գյուղիտիրույթումկառուցվածշինություններիվրա: Գյուղի Ափնա անունը հիշատակվում է XIII դարից: XIII դարի կեսերին Սաղմոսավանքի գրատան ներսի պատանին փորագրված արձանագրություն համաձայն՝ ափնագյուղացի Սասնե, Վաչե, Գրիգոր եղբայրները վանքին հող են նվիրել: Ըստ Սահակ գրչի 1644թ. հիշատակարանում ևս գյուղը Ափնա անունով է հիշվում: Գյուղի արևելյան կողմում՝ ձորի եզրին, իրանից մոտ 200 մ հեռավորությամբ պահպանվել են IV-V դարերի երկու ոչ մեծ չափի միանավ բազիլիկ եկեղեցիներ,որոնց պատերի վրա փորագրված են հավասարաթև խաչեր, վաղ միջնադարյան քանդականախշեր, համանման Քասաղի բազիլիկի, Զովունիի, Աստվածընկալի նույն ժամանակաշրջանի կառույցների համապատասխան մանրամասներ: Հարավային եկեղեցու պատի շարաքարեից մեկի վրա կա եղնիկի պատկերաքանդակ: Այն մանրամասն ենթադրել է տալիս, որ եղնիկը եղել է Գնթունիների տոհմական նշանը և քանդակվել է նրանց տիրույթում կառուցված շինարարությունների վրա:
ԵՂԻՊԱՏՐՈՒՇ
Եղիպատրուշ գյուղը (Մռավյան) Նիգ-Ապարանի հնագույն բնակավայրերից է, գտնվում է Ծաղկունյաց լեռնաբազուկներից մեկի ստորոտին,Ապարանի ջրամբարիհարավ արևելյան մասում Մ-3 մայրուղուց 10կմ աջ: Այստեղ է ծնվել Եսայի Ա Եղիպատրուշեցի կաթողիկոսը (հաջորդել է Սիոն կաթողիկոսին): Ըստ Ղևոնդ Ալիշանի՝ Եղիպատրուշ գյուղի արևելյան կողմում է գտնվել Փառաժնակերտ գյուղը, որտեղ ծնվել է 7-րդ դարի նշանավոր Եզր կաթողիկոսը: Եզր կաթողիկոսը հայտնի է նաև նրանով,որ կառուցել է Էջմիածնում Գայանե տաճար և, ինչպես նաև Բագավանի մեծ տաճարը:
Վաչուտյանների անկումից հետո, երկրամասի անընդմեջ ավարառումներից բնակավայրը պարբերաբար ավերվել ու վերաշինվել է, բայց ամենամեծ հարվածը գյուղին հասցրել է Շահ Աբասը, որը 1604 թվականին ամբողջ Արարատյան դաշտի հետ հայերից ժամանակավորապես դատարկել է նաև Նիգ-Ապարանը։ Նաև դրա հետևանքով Վարդենիսը այդ ժամանակ մի քանի դարով կորցրել է իր պատմական անունը, իսկ 1930-ական թվականներին վերանվանվել է Վարդենուտ /նույն շրջանի մեկ այլ գյուղի այդ ժամանակ տրվել է այս գյուղի պատմական Վարդենիս անունը/։
Գյուղը գտնվում է Ապարանից 9 կիլոմետր հարավ։ Արևելքից գյուղի սահմանները սկսվում են Արագած սարի գագաթատակից և ուղիղ իջնում է Արագած և Շենավան գյուղերի հողերին զուգահեռ, հասնում Ապարան-Երևան մայրուղուն և ճանապարհին զուգահեռ առաջանում դեպի Ափնագյուղ, ապա հարավից հյուսիս անցնելով Արա (գյուղ)ի կողքով ձգվում է մինչև Արագած սարի գագաթատակը։ Գյուղի միջով այն երկու մասի բաժանելով հոսել է Գեղարոտ գետակը։ Այդ գետակի ջրերով էլ ջրվել են գյուղի թե դաշտերը, թե բանջարանոցները։ Ցավոք 1980-ական թվականներին գետակի հունը փոխելով՝ ջրերը տարվել են դեպի արևելք՝ դեպի Ապարանի ջրամբար։ Գետակի պատմական հունը ներկայումս ծառայում է գարնան ձնհալի ջրահեռացման համար։ Գյուղի միջով է անցնում Ապարան-Երևան մայրուղու Քուչակ գյուղից սկսվող Քուչակ-Ծաղկաշեն-Արագած (Ապարանի տարածաշրջան)-Վարդենուտ-Արա (գյուղ) ավտոճանապարհը, որը Ափնագյուղի մոտ կրկին միանում է Ապարան-Երևան մայրուղուն։
Խաչաղբյուր։ 1840-ական թվականներին գյուղի եկեղեցին կոչվել է Սուրբ Մեռկեռիոս։ Գյուղից մոտ 1, 5 կիլոմետր հյուսիս-արևմուտք պահպանվել են մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակների դամբարաններ։ Դամբարանադաշտի հարևանությամբ պահպանվել են երեք կողմից դժվարամատչելի բարձրության գլխամասային հատվածի մոտ 0, 5 հեկտար տարածություն ընդգրկող բերդ-ամրոցի ավերակները։ Պարիսպները շարված են տեղական անմշակ քարերով, կիկլոպյան եղանակով, պատերի դրսի և ներսի կողմերում շարվածքն արվել է մեծ քարերով, իսկ ներսում լցվել են ավելի փոքր քարեր՝ առանց շաղախի։ Գլխամասում պարիսպն ունի ուղղանկյան ձև։ Բարձունքի հարավային և արևելյան լանջերը, որոնք ավելի քիչ են թեք և գրոհի համար հարմար են, ստորոտում ամրացված են կրկնակ պարիսպով։ Խաչաղբյուրի բնակավայրում կյանքը երկար ժամանակ հարատևել է։ Ամենայն հավանականությամբ, Հայոց Արտաշեսյան թագավորների օրոք այստեղով է անցել Արտաշատ-Վրաստան առևտրատնտեսական կարևոր ճանապարհներից մեկը։ Հենց դրանով պետք է բացատրել այստեղից 1979 թվականին, գյուղատնտեսական աշխատանքներ կատարելու ժամանակ գտնված մ.թ.ա. 1-ին դարի դրամական գանձը։ Գյուղի բնակիչ Անդրանիկ Թորոսյանը 1984 թվականին Տիգրան Պետրոսյանցին է հանձնել այդ դրամներից մեկ օրինակ։ Դրամը կտրվել է մ.թ.ա. 90-80-ական թվականներին, պարթևական Գոտազ թագավորի կողմից և շատ լավ պահպանվել է։ Անդրանիկ Թորոսյանի հաղորդման համաձայն, դրամների թիվն անցել է 30-ից, ցավոք, դրանցից առկա է միայն Գոտազինը։ Միջնադարում ևս այս բնակավայրը բարգավաճել է։ Այդ են ապացուցում աղբյուրի ձախ կողմում պահպանված միջնադարյան եկեղեցու հիմքերի ավերակները, աջ կողմի բարձունքներին գտնվող գերեզմանոցը, որտեղ պահպանվել են 12-14-րդ դարերի տապանաքարեր, խաչքարերի պատվանդաններ, փշրված խաչքարերի բեկորներ։ Ցավոք, 1986 թվականին մելիորացիոն աշխատանքների ժամանակ զգալի վնաս է հասցվել բնակավայրին։ Գյուղի արևմտյան կողմում 13-րդ դարի առաջին կեսին կառուցվել է ամրոց։ Այն ունի քառակուսի հատակագիծ՝ անկյուններում կլոր աշտարակներով։ Կառուցված է տեղական որձաքարի մշակված քարերով։ Կենտրոնում երկու հզոր սյուները կրել են երկրորդ հարկը։ Դղյակի կանգուն պատերը տեսել ու նկարագրել է Հովհաննես եպիսկոպոս Շահխաթունյանցը։ Գյուղացիները դղյակը ավերել են ու քարերն օգտագործել շինարարական նպատակներով։ Տապանաքար են դարձրել դղյակի մշակված շարաքարերը, շքամուտքի ձևավոր քարերը, անգամ բարավորները։ Շինարարության համար օգտագործվել են հզոր բերդապարիսպները։ Պահպանվել են այդ պարսպի հյուսիսարևելյան անկյունային հատվածի մի մասն ու այդտեղ եղած հզոր բուրգի հիմնային մասերը։
Նիգավանի բնակչության նախնիները գաղթել են Արևմտյան Հայաստանի Կարինի, Մուշի և Պարսկահայաստանի տարբեր շրջանների գյուղերից։ Նիգավանի ազգաբնակչության փոփոխությունը.
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։
Նիգավանի կենտրոնում է գտնվում 19-րդ դարի Սուրբ Ստեփանոս եկեղեցին, իսկ հյուսիսային մասում՝ 13-14-րդ դարերի «Ժամատեղ» եկեղեցին։ Գյուղից 2 կմ հարավ գտնվում է «Թուխ Մանուկ» մատուռը (17-18-րդ դդ.), 2,5 կմ հյուսիս-արևմուտք՝ «Թևաթորոս» մատուռը (18-19-րդ դդ.)։
Գյուղը գտնվում է Ապարանից 10 կիլոմետր հարավ-արևմուտք, Քասաղ գետի միջին հոսանքի շրջանում, գետի աջ կողմում, Արագած սարի ստորոտին։ Արայի գյուղը հյուսիս-արևելքից սահման ունի Վարդենուտ գյուղի հետ (այստեղ գյուղերը գրեթե միաձուլվել են), արևելքից՝ Վարդենուտի դաշտահատվածի հետ, հարավում սահմանակից է Ափնագյուղի դաշտահատվածին և մոտ 300 մետր Ապարան-Երևան ավտոմայրուղուն չհասած շուրջ 5 կիլոմետր ձգվում է արևմուտք և նախկին Նիգատուն գյուղի մոտ ավարտվելով՝ գյուղին զուգահեռ բարձրանում է հյուսիս՝ Ամրայի աղբյուր - Բեգոյի ձոր - Սալով աղբյուր - Բարսեղի լճակ (Ամառանոցի ճահճուտ) - Ամառանոցի մարգագետին ուղղությամբ, հասնում է Արագած սարի լավային շերտին և դեպի արևելք կիսաշրջան գծելով իջնում դեպի Վարդենուտ գյուղի հարավային ծայրամասը, որտեղ Արայի ու Վարդենուտ գյուղերը միաձուլվել են։ Արայիի վարչական տարածքը կազմում է 1019,4 հեկտար, որից բնակավայրն ունի 120 հեկտար տարածք։ Արայի գյուղի բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 1830 մետր։ Գյուղը կանաչապատ է։ Գյուղամիջյան ճանապարհների եզրերին, բանջարանոցների եզրային մասերում, գյուղամիջյան առվի ափերին խիտ շարքերով առկա են բարդու և տեղական ուռենու ծառեր։ Գյուղի կանաչապատման սկիզբը դրվել է 1890-1900-ական թվականներին։ Այդ ժամանակներում են տնկվել Մհերի, Ասոյի, գլխավոր (գլավնի) Դավթի, Բեգոյի, Եփրեմի, Մարտիրոսի հայտնի անտառապուրակները։ Այս փոքրիկ անտառապուրակների մի մասը 1930-ական թվականներին ամբողջովին հատվել է Ապարան գյուղի շինարարություններն իրականացնելու համար։ Դրանց որոշ հատվածներ այսօր էլ պահպանվել ու կրում են իրենց հին տերերի անունները։ 1950-ական թվականների սկզբին բանջարանոցներում տնկվել են խնձորի առաջին ծառերը։ 1960-ական թվականներին գյուղի բոլոր բնակիչների հողամասերում արդեն բերք էին տալիս խնձորի, տանձի, սալորի, բալի մի քանի տեսակներ։ Այսօր Արայի գյուղում բարձր բերք է ապահովում ընկուզենին, ազնվամորին, որոշ բանջարանոցներում պտղաբերում են խաղողը, ծիրանը, դեղձը, պնդուկը: Հաշվարկների համաձայն ամառվա ընթացքում վաճառվում է մոտ 5 տոննա ազնվամորի, 5 տոննա խնձոր, 7 տոննա տանձ, մեկական տոննա կեռաս, ընկույզ, բալ։ Տարեկան վաճառվում է մոտ 50 տոննա կարտոֆիլ, 2 տոննա կաղամբ, 1 տոննա մեղր։ Որոշ անհատներ սկսել են խնձորի և տանձի օղու, բալի գինու արտադրություն։ Գյուղի տները քարաշեն են, հիմնականում՝ երկհարկանի։ Կլիման առողջարար է, խմելու ջուրը՝ սառնորակ։ Գյուղը երկու մասի բաժանելով՝ նրա միջով հոսում է Գեղարոտ գետը։
1828-1830 թվականներին գյուղում հաստատվել է Մանազկերտից ներգաղթած 29 ընտանիք։ Արայի ազգաբնակչության փոփոխությունը.
2010 թվականի հունվարի 1-ին Արայի գյուղում հաշվառվել է 633 բնակիչ (307 տղամարդ, 326 կին)։ Նույն օրվա հաշվառման համաձայն գյուղում եղել է 488 խոշոր եղջերավոր անասուն, որից 162 կով, 309 ոչխար, որից 288 մայր, 59 այծ, որից 51 մայր, 28 խոզ, որից 20 մայր, 886 թռչուն, որից 784 հավ, 139 մեղվաընտանիք, 7 ձի, 3 ավանակ: Համեմատության համար նշենք, որ 1828-1829 թթ.-ին գյուղում հաստատված մանազկերտցի նախնիներն ունեցել են 65 գոմեշ, 101 եզ, 84 կով, 48 հորթ, 211 ոչխար ու այծ, 7 ձի։ 1830-ական թվականներին գյուղը եղել է պետական։ 1831 թվականին գյուղում եղել է մեկ կիսաքանդ ջրաղաց։ 1840-ական թվականներին գյուղի եկեղեցին կոչվել է Սրբուհի Աստվածածին։ 19-րդ դարի 40-ական թվականներին գյուղի կենտրոնում եղած մատուռի վերաշինությամբ կառուցվել է Սուրբ Աստվածածին եռախորան դահլիճով եկեղեցին։ XIX դարի 80-ական թվականներից սկսած շատ արայեցիներ աշխատանքի են մեկնել Երևան և երևանամերձ տարածքներ։ Աշխատել են այգիներում։ Այս աշխատանքի գնահատումը կարելի է համարել մի շատ կարևոր փաստ։ Արայեցի հողագործների նվիրաված աշխատանքը գնահատել է երևանցի մեծահարուստ Աֆրիկյանների ընտանիքը։ Տիգրան Աֆրիկյանը 1906 թվականին գյուղի կենտրոնում, գետակի ափին, կառուցել է այդ ժամանակների համար լավագույն հարմարություններ ունեցող դպրոցական շենք, որը ծառայել է մինչև 1970-ական թվականները։ 1906-1920 թվականներին Աֆրիկյանները հոգացել են նաև դպրոցի ուսուցիչների վարձատրության և դպրոցի կենսագործունեության հետ կապված ֆինանսական ծախսերը։ Այս առիթով փաստենք, որ այս դպրոցական շենքը ողջ Ապարանի տարածաշրջանում միակն է եղել մինչև 1923 թվականը։ Գյուղի 100-ից ավելի որդիներ 1918 թվականի մայիսի 22-29-ը մասնակցել են Ապարանի հերոսամարտին: Հայրենիքին նվիրվածությունը արայեցիներն ապացուցել են նաև Երկրորդ համաշխարհային պատերազմին իրենց մասնակցությամբ։ Գյուղի ավելի քան 135 որդիներ կռվել է ֆաշիզմի դեմ։ Նրանցից 61-ը մնացել են հավերժ զինվոր խորհրդա-գերմանական ռազմաճակատի տարբեր հատվածներում։ Պապերի և հայրերի օրինակով դաստիարակված ժառանգները մասնակցել են խորհրդա-աֆղանական պատերազմին։ Իսկ երբ իր անկախ պետականության և իր պատմական Արցախ աշխարհի ապրելու իրավունքի դեմ ոտնձգություն արեցին ադրբեջանական թուրքերը, ողջ հայ ժողովրդի հետ նրա դեմ ելան նաև տասնյակ արայեցիներ։ Արայեցի իրավաբան Իրինա Գալստյանի նախաձեռնությամբ 1999-2001 թվականներին գյուղից շուրջ 500 մետր հարավ, բլրի վրա կառուցվել է վերասլաց գմբեթավոր Որդեկորույս մայրերին նվիրված Սուրբ Մարիամ - Սուրբ Եղիսաբեթ մատուռը: Իսկ որդեկորույս են բոլոր պատերազմներում որդի կորցրած մարերը։ Արային Ապարանի տարածաշրջանի պատմական բնակավայրերից է։ Բնակավայրի համար տեղն իդեալական է։ Թիկունքում Արագած սարն է, դիմացը՝ Արա լեռը: Երկու սարերի միջև ընկած նեղ լեզվակով է անցել և ներկայումս էլ անցնում է Հյուսիսային Հայաստան - Հարավային Հայաստան մայրուղին։ Գտնվելով այդ մայրուղու հարևանությամբ բնակավայրը առևտրային ու պաշտպանական բավականին հնարավորություններ է ունեցել։ Այստեղ հայ մարդը ապրել է 4-5 հազար տարի շարունակ և անընդմեջ։ Գյուղի ներկայիս անասնապահական համալիրի հիմքերը փորելիս, բացվել են մ.թ.ա. 3-2-րդ հազարամյակների դամբարաններ։ Ցավոք, պատմական արժեքների նկատմամբ խորհրդային համակարգին հատուկ արհամարհանքով հնավայրը ոչնչացվել է, իսկ հազվագյուտ գտածոները ձեռքից-ձեռք են անցել ու անհետացել։ Գյուղի հյուսիսարևմտյան կողմում մնում են վաղ և ուշ միջնադարյան բնակատեղիների հետքեր, իսկ գյուղի կենտրոնում գտնվող եկեղեցին իր մի մասով միջնադարյան սրբարան է եղել։ Գյուղից 1,5 կմ հարավ մնում են բնակավայրի, XIII դարում Արարատյան կողմնակալության կողմնակալ-հրամանատար, իշխանաց-իշխան Վաչե Ա Վաչուտյանի կառուցած Արայիի իջևանատան, շրջակայքում՝ երկու ավերակ բնակավայրերի մնացորդներ։ Գյուղից 2 կմ հարավ-արևմուտք մնում են մ.թ.ա. 2-րդ - 1-ին հազարամյակների Արայի բերդ-ամրոցի հիմնային մասերը։ Պատմաբան Տիգրան Հայազնը տպագրության է պատրաստել «Արայի» հանրագիտարանը, որի առաջաբանը և որոշ արայեցիների մասին հոդվածներ տեղ են գտել սույն հրապարակման մեջ։
Ծաղկաշեն, գյուղ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում։ Արագածի արևելյան ստորոտին։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 16 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1950 մ։
Գյուղը 1829 թվականին հիմնադրել են Ալաշկերտից և Դիադինից գաղթածները։ 1870-ական թվականներին այստեղ են բնակություն հաստատել Մուշի և Սասունի գաղթականները։
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և կերային մշակաբույսերի մշակությամբ։
Գյուղի արևելյան մասում է գտնվում XII-XIII դարերի Սուրբ Աստվածածին եկեղեցին։
Վարդենիս, գյուղ Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանում։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 33 կմ հյուսիս-արևելք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1850 մ։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 33 կմ հյուսիս-արևելք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1850 մ։
Գյուղի արոտավայրերը գտնվել են դեպի Արագած ընկած առավել ուղիղ սարահարթում և բարձրացել են մինչև լեռան գագաթամերձ հատվածը։ Լավագույն ժամանակներում գյուղում ապրել է ավելի քան 2000 մարդ, իսկ գյուղի դաշտերում կերակրվել են վարդենիսցիներին և հարևան գյուղերի բնակիչներին պատկանող մինչև 5000 խոշոր եղջերավոր և 10000 մանր եղջերավոր կենդանիներ։
Գտնվում է Ապարանից 5 կիլոմետր հարավ-արևելք, Քասաղ գետի միջին հոսանքի շրջանում, գետի աջ և ձախ ափերին։ Արագած սարից դեպի Քասաղ գետը հասնող Ապարանի սարահարթի մոտ երեք կիլոմետր խորության ու երկու կիլոմետր լայնության կիսաշրջանաձև գոգավորություն-հարթության ներսում։ Սկզբնապես եղել է լեռնային թեքությունների կամ ներկայիս բնակավայրի արևմտյան հատվածի վրա։ 19-րդ դարավերջին և 20-րդ դարասկզբին բնակիչները տներ են կառուցել ներկայիս բնակավայրի հյուսիսարևելյան, արևելյան հարթություններում և կամաց-կամաց անցել են գյուղամիջյան առուն ու մոտեցել Քասաղ գետին, անցել գետի ձախ ափը։
Բնակավայրը բոլոր ուղղություններում գտնվելով սարահարթից ցածր՝ ապահովված է քամիներից։ Արևմուտքից՝ Արագած սարի կողմից եկող և գյուղի մեջ ձորի վերածված իջվածքով հոսում է Վարդենիս գետակը, որը բերում է Արագածի ջրերը և ջրովի դարձնում գյուղի հարավային հատվածի բանջարանոցները։ Այս գետակը հատկապես վտանգավոր է դառնում գարնան ձնհալի օրերին։
Հյուսիսից հարավ, Քասաղ գետի հունին զուգահեռ, գյուղամիջով անցնող առուն ոռոգման նպատակով փորվել է ավելի քան երկու-երեք հազարամյակ առաջ։ Այն սնվել ու ներկայումս էլ սնվում է Քասաղի ջրով և իր միջնամասում աշխատեցրել է երեք քարով ջրաղացը։
Վարդենիսի կլիման ցամաքային է՝ ցուրտ ձմեռներով ու զով ամառներով։ Տարեկան միջին ջերմաստիճանը 4,3 աստիճան է։ Հունվարի միջին ջերմաստիճանը՝ -9,6 աստիճան, նվազագույնը՝ -33 աստիճան, հուլիսինը՝ 16,6 աստիճան, առավելագույնը՝ 32 աստիճան։ Ձմեռը տևական է՝ 5-6 ամիս, կայուն ձնածածկույթով։ Սառնամանիքային օրերի թիվը 134 է (Արարատյան դաշտում՝ 200 օր։ Տեղումները տարեկան կազմում են 550-700 միլիմետր, Արարատյան դաշտում՝ 200-350 միլիմետր։ Վարդենիսի տարածքը Հայաստանի համեմատաբար խոնավ շրջաններից է։
Հայաստանի Հանրապետությունում հայտնի 442 ողնաշարավոր կենդանիներից շուրջ 180-ը հանդիպում են Ապարանի դաշտում, մասնավորապես Վարդենիսի տարածքում։ Այդ թվում՝ արջ, գայլ, աղվես, վայրի կատու, վարազ, նապաստակ, դաշտամուկ, ճագարամուկ, ոզնի, գորշուկ, ավելի քան տասը տեսակի օձ և մողես, բազե, արծիվ, ագռավ, կաչաղակ, վայրի ու ընտանի աղավնիների մի քանի տեսակ, բու, բվեճ, կկու, հոպոպ, փայտփորիկ, սարյակ, ծիծեռնակ, արտույտ, լոր, ավելի քան տասը տեսակի ծիտ, բադ, ճայ։ Ընտանի կենդանիներից բուծվում են խոշոր և մանր եղջերավոր անասուններ, թռչուններ։ Շուրջ 5 կիլոմետր Վարդենիսի տարածքով է հոսում Քասաղ գետը։ Գյուղի հարավային մասում, մոտ 2 կիլոմետր հեռավորությամբ գտնվում է Ապարանի ջրամբարը։ Վարդենիսի տարածքով անցնող Քասաղ գետի ջրերում ապրում են կողակ, բեղլու, սազան, թառափ, խեցգետին։ Քասաղ գետի ջրերը աշխատեցրել են չորս ջրաղաց՝ Ավոյի ջրաղացը, Միրզոյի ջրաղացը, Մուրադի ջրաղացը, Բաղոյի ջրաղացը։ Սրանցից Մուրադի ջրաղացը եղել է ամենամեծը և ունեցել է վեց աչք։ Վարդենիսը հարուստ է սառնորակ աղբյուրներով։ Հայտնի են Յոթնակնը (Յոթ վերք), Լուսաղբյուրը։ Վարդենիսի դաշտերը ծածկված են լեռնատափաստանային բուսականությամբ՝ փետրախոտ, շյուղախոտ, սիզախոտ։ Գյուղի բարձրությունը ծովի մակերևույթից կազմում է 1850 մետր։ Ունի զով, առողջարար կլիմա։ Տները երկհարկանի են, քարաշեն, բարետես։ Գյուղը կանաչապատ է։ Գյուղամիջյան ճանապարհների եզրերին, բանջարանոցների եզրային մասերում, գյուղամիջյան առվի և Քասաղ գետի ափերին խիտ շարքերով առկա են բարդուև տեղական ուռենու ծառեր։ 1950-ական թվականների սկզբին բանջարանոցներում տնկվել են խնձորի առաջին ծառերը։ 1960-ական թվականներին գյուղի բոլոր բնակիչների հողամասերում արդեն բերք էին տալիս խնձորի, տանձի, սալորի, բալի մի քանի տեսակներ։
Կայք, գյուղ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում, Աշտարակ քաղաքից 29 կմ հեռավորության վրա։ Բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1850 մ։
Նախկինում ունեցել է Մելքոնքենդ, Մելքումքենդ, Մյուլք, Մուլկի, Մուլքի գյուղ անվանումները) Կայք է վերանվանվել 2006 թվականի հուլիսի 4-ին։
Կայք գյուղի բնակչության նախնիները գաղթել են Ալաշկերտից, Մուշից, Խոյից և Սալմաստից։
Ջրամբար գյուղը գտնվում է Քասախ գետի աջ ափին, Ապարանի ջրամբարից հարավ:
Չքնաղ, գյուղ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում, Ծաղկունյաց լեռների արևմտյան լանջին, Քասաղ գետի ձախ կողմում։ Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 34 կմ հյուսիս-արևելք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 1945 մ։ Գյուղը հիմնադրվել է 1830-ական թվականներին։
Գյուղում է գտնվում 5-րդ դարի Սուրբ Ստեփանոս եկեղեցին, 2,5 կմ հյուսիս-արևմուտք պահպանվում են մ.թ.ա. 2-րդ-1-ին հազարամյակի «Հոռոմի պալեր» ամրոցի մնացորդները։
ԼՈՒՍԱԳՅՈՒՂ
Ծաղկունյաց լեռնաբազուկներից մեկի լաջին՝ Ապարան ավանի դիմաց 1.5 կմ հեռավորությամբ գտնվում է Լուսագյուղը(Ղարանլուղ): Գյուղի կենտրունում՝ թեք տեղանքի վրա, կանգուն է XIX դարի երկրորդ կեսում կառուցված մի եկեղեցի, որը հատակագծի որոշ մանրամասներով տարբերվում է նույն դարում Նիգ-Ապարանում կառուցված նույնատիպ եկեղեցիներից: Այն եռանավ բազիլիկ է՝ և թեք տանիքով:Դահլիճը (ներսի չափերն են 15.15x 6.32մ)երկու զույգ քարե սյուներով բաժանվում է երեք նավի, կամարները նստում են սյուների և որմնասյուների վրա, որոնք կից են արևմտյան և արևելյան պատերին: Սյուները գրեթե քառակուսի կտրվածք ունեն (58x57սմ): Մեծ նավի լայնությունը (3.75մ) զգալի գերազանցում է կողայինների լայնությունը (հյուսիսայինը՝ 0.75մ, հարավայինը՝ 0.68մ): Աբսիդը պայտաձև է, նրա երկու կողմերում ուղղանկյուն ավանդատներն են, որոնցից հյուսիսայինը՝ ի հաշիվ եկեղեցոև պատերի ուղղանկյուն պարագծերից հյուսիսային պատի 60 սմ դուրս դրվելու, ավելի մեծ է հարավային ավանդատներից: Ամենան հավանականությամբ Կարմիր վանք եկեղեցին կառուցվել է Օվասափը, ինչպես նաև քանդակել է խաչքար:
Ե Ր Ն Ջ Ա Տ Ա Փ
Երնջատափ գյուղը գտնվում է Թեղենիս լեռան հարավարևմտյան լանջին, Արալեռան հյուսիսային ստորոտին: Գյուղը գտնվում է համայնքի կենտրոնից 15կմ հարավ-արևելք, մարզկենտրոնից 21կմ հեռավորության վրա: Երնջատափ անունն առաջին անգամ հիշատակվում է 1644թ. Սահակ գրչի ցուցակում: Սակայն գյուղն ավելի հին է: XIX դարի վերջին գյուղի կենտրոնում կառուցվել է եռանավ բազիլիկ հորինվածքով եկեղեցի: Շինության համար օգտագործվել է տեղեկան սև տուֆ: Պատերի շարվածքում կան հնագույն շինության բեկորներ: Աբսիդի երկու կողքերին կան ուղղանկյուն ավանդատներ: Ընդարձակ դահլիճ երկու շարք փայտե սյուներով (յուրաքանչյուր շարքում՝ 3-ական)բաժանվում է երեք նավի: Զանգիլի բնակավայր: Արայի լեռան հարավային լաջնին՝ Քասաղի կիրճի ձախակողմյան եզրին, Երնջատափ գյուղից 2.5 կմ հարավ արևմուտք պահպանվել են մի հին բնակավայրի ավերակներ: Ձորալանջին՝ ժայռի տակ, սառնորակ աղբյուրի աջ կողմում կա փոքրիկ եկեղեցի: Կանգուն է միայն աբսիդի մասը: Երեսպատման համար այստեղ օգտագործվել է կարմիր գույնի սրբատաշ տուֆ: Արայի լեռան ստորոտի այս նախկին բնակավայրում 1827թ. հունիսի 1-ից սեպտեմբերի 6-ը եղել է գեներալ Ա.Ի.Կրասովսկու բանակի ճամբարը: Զեկուցագրերում և աղբյուրներում ճամբարատեղը անվանվում է Զանգիլի:
ՇՈՂԱԿՆ
Շողակն գյուղը գտնվում է Երնջատափից հյուսիս արևելք՝ Ծաղկունյաց լեռնալանջի ստորոտում: Ուշագրավ է որ այստեղ որպես պատերի շինաքար օգտագործվել են ավելի հինշինության քարեր: Քարերից մեկի վրաերևում է մարդու պատկեր, մյուսների վրա փորագրաված են խաչելության, հավերժության և այլ պատկերներ: Քարերի մշակման այս եղանակը հատուկ է 5-7-րդ դարերին:
Թ Թ Ո Ւ Ջ Ո Ւ Ր
Գտնվում է Ծաղկունյաց լեռնաբազուկներից մեկի ստորոտում՝ համանուն գետակի ափին, Ձորագլուխ գյուղից 1 կմ արևմուտք: XIX դարի վերջին գյուղի կենտրոնում կառուցվել է թաղակապ եկեղեցի: Գյուղից 0.5 կմ հարավ՝ անտառի փեշին, թեքության վրա մնում են ինչ-որ շինության ավերակներ: Հավանաբար միանավ եկեղեցի: Կառուցված է կարմիր տուֆի լավ մշակված քարերով: Արևմտյան պատը տեղանքի սողքի հետևանքով թեքվել է: Շինության շրջապատում կան միջնադարյան տապանաքարեր: Տեղում գտնված խեցեղենի կտորները նույնպես միջնադարի կնիքն են կրում:
ՇԵՆԱՎԱՆ
Շենավան գյուղը գտնվում է Ապարանից 15կմ հարավ՝ Մ-3 մայրուղու աջ կողմում:1644թվականին Սահակ գրչի ցուցակում այն կրում է Խոտավիտ անունը:1957թ. Գյուղում շինարարական աշխատանքներ կատարելիս գտնվել են արաբական արծաթե դրամներ, որոնք պահվում են Հայաստանի պետական թանգարանում:
Facebook
Location on Google Maps
YouTube