Համաձայն ՀՀ վարչապետի 2001թ. օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված՝ հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 13.06.2022թ-ի թիվ 81 դրական եզրակացության, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ, 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերը և ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի պահանջներով.
Ապարանի համայնքի ավագանին որոշում է` 1. ՀՀ Արագածոտն մարզի Ապարան համայնքի Շողակն գյուղի վարչական սահմաներում գտնվող պետական սեփականություն հանդիսացող /02-077-0174-0001 ծածկագրից/ 5.0 հա անտառային նպատակային նշանակության հողերի գործառնական նշանակությունը փոխել և դարձնել՝ բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասի: 2.Համայնքի ղեկավարին` ապահովել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 –րդ հոդվածի 30-րդ մասի սահմանված կարգով նշված փոփոխությունն արտացոլել հերթապահ քարտեզում: 3. Փոփոխված հողամասը պետական գրանցում ստանալուց հետո ընգրկել 2022թ. հողային հաշվեկշռում: 4.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել քաղաքաշինության, հողաշինության բաժնի վրա: |