|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am, aparaniqaxaqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 հոկտեմբերի 2021 թվականի N 80Ա |
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ 2021Թ. ԿԱՌՈՒՑՎԱԾՔՈՒՄ ԵՎ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 27.11.2020Թ. ,, ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ 2021Թ. ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ,, N86-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համաձայն ,,Տեղական ինքնակառավարման մասինՙՙ ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, 35-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջների, ղեկավարվելով ,,Նորմատիվ իրավական ակտերի մասինՙՙ օրենքի 33-34-35-րդ հոդվածների դրույթներով. Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 16.09.2021թ.<<Քաղաքացիական կացության ակտերի գրանցման հետ կապված գործառույթների կատարման համար տեղական ինքնակառա-վարման մարմիններում ստեղծված սպասարկման կենտրոնների նստավայրերի ցանկը հաստատելու և ՀՀ կառավարության 2003թ. դեկտեմբերի 18-ի N1699-Ն և 2021թ. փետրվարի 18-ի N214-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին>> N1531-Ն որոշման պահանջները.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1. Ապարանի համայնքապետարանի աշխատակազմի 2021թ կառուցվածքում ,,Քաղաքացիական ակտերի գրանցման Ապարանի տարածքային բաժին,, առանձնացված ստորաբաժանումը լուծարել: 2. Ապարանի համայնքապետարանի աշխատակազմի 2021թ պաշտոնային անվանացանում Քաղաքացիական ակտերի գրանցման բաժին առանձնացված ստորաբաժանման՝ << բաժնի պետ >> և <<առաջին կարգի մասնագետ >> հաստիքային միավորները կրճատել և սահմանել՝ գլխավոր մասնագետի մեկ հատիքային միավոր: 3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում 2021թ. նոյեմբերի 18-ից: |
Կողմ -9 | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(169.48 Կբ)
Հավելված 1 |
 |
(306.08 Կբ)
Հավելված 2 |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|