Հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ. դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված՝ ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 18.12.2023թ-ի թիվ 2/փ-461 եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-իթիվ 1920-Ն որոշմամբ.
Ապարան համայնքի ավագանին որոշում է`
1. ՀՀ Արագածոտն մարզի Ապարան համայնքի Շենավան բնակավայրի վարչական սահմաներում գտնվող քաղաքացու սեփականություն հանդիսացող / ծածկագիր 02-082-0214-0033/ 0.222 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության հողամասը փոխել և դարձնել բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:
2.Ընդունել ի գիտություն, որ հողամասում նախատեսվում է կառուցել հանգստի գոտի, հյուրատուն, լողավազան և ռեստորան:
3. Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա:
4.Փոփոխված հողամասը պետական գրանցում ստանալուց հետո ընգրկել համայնքի 2024թ հողային հաշվեկշկում: