|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparaniqaxaqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
20 մարտի 2025 թվականի N 203Ա |
«ՄԱՅԼԵՌ ՄԱՈՒՆԹԱՅՆ ՌԵԶՈՐԹ» ՓԲԸ-ԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԵՐԻ ՀԱՍՑԵԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգով
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ` 1․Ապարան համայնքի Եղիպատրուշ գյուղի հասցեավորման հատակագծի համապատասխան «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» ՓԲԸ-ԻՆ սեփականության իրավունքով պատկանող /կադաստրային ծածկագիր 02-040-0970-0001 / անշարժ գույքի տարանջատվող հատվածները հասցեավորել՝ ա.0,25036 հա մակերեսով հատվածը /համաձայն հողի բաժանման սխեմայի/ հասցեավորել՝ ՀՀ Արագածոտնի մարզ Ապարան համայնք գյուղ Եղիպատրուշ բնակավայրից դուրս թիվ 124: բ.0,00974 հա մակերեսով հատվածը /համաձայն հողի բաժանման սխեմայի/ հասցեավորել՝ ՀՀ Արագածոտնի մարզ Ապարան համայնք գյուղի Եղիպատրուշ բնակավայրից դուրս թիվ 124/1: 2.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի լիազորված մարմնում: 3.Աշխատակազմի քարտուղարին` կատարել համապատասխան ձևակերպումներ։ |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|