|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparaniqaxaqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
10 ապրիլի 2025 թվականի N 59Ա |
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՐԱԳԱԾ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀՈՂԱՏԵՍՔԸ ՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՌԻԴ ՍՊԸ-ԻՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հաշվի առնելով այն փաստը որ 02-015-0234-0238 կադաստրային ծածկագրով 25.1959հա հողամասը ընգրկված է Արագած ներդրումային ծրագրերի շրջանակներում, հիմք ընդունելով ՀՀ վարչապետի 2009թ.դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամբ ստեղծված՝ ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 17.03.2025թվականի թիվ2/փ- 94 դրական եզրակացությունը և ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ, 66-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ, 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերով, ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն և ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 2-ի թիվ 279-Ա որոշումներով.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1. ՀՀ Արագածոտն մարզի Ապարան համայնքի Արագած բնակավայրի վարչական սահմանում գտնվող՝ համայնքային սեփականությունը հանդիսացող 25.1959հա գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայրը փոփոխել և դարձնել՝ բնակավայրերի նպատակային նշանակության խառը կառուցապատման: 2. 25.1959հա հողամասը ուղղակի վաճառքով օտարել ՌԻԴ ՍՊԸ-ին տվյալ պահին գործող կադաստրային արժեքով ՝ 1 քմ. 792 դրամ ընդհամենը 199551528 դրամ: 3. Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: 4.Փոփոխված հողամասը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել 2025թ հողային հաշվեկշկում: |
Կողմ -11 ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԿԱԴԻ ՄԱԿԱՐՅԱՆ ՎԱՀԱՆ ՍԵԴՐԱԿՅԱՆ ՀԱՅԿ ԵՆՈՔՅԱՆ ԴԱՎԻԹ ԽԱԼԱԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԳԵՂԱՄՅԱՆ ԽԱՉԻԿ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՂԱԲԵԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՍԱՀԱԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՏՅՈՄ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|