Համաձայն ՀՀ կառավարության 2000թ. Հոկտեմբերի 23-ի թիվ 656 որոշման սահմանված կարգի 9-րդ կետի և ,,Տեղական ինքնակառավարման մարմնի,,ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 32-րդ կետի պահանջների`
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1. Հաստատել Ապարան համայնքի 2021թ հողային հաշվեկշիռը` համաձայն հավելված N 1- ի : 2. Ընդունել ի գիտություն, որ համայնքի ընդհանուր հողատարածքը կազմում է 54071.41 հա, որից 24539.80 հա կազմում են պետական, 68.41 հա` իրավաբանական անձանց, 17899.39 հա` համայնքային, 11559.48 հա` քաղաքացիների և 4,59 հա՝ օտար երկրյա քաղաքացիների սեփականություն հանդիսացող հողատարածքներ: 3. Համայնքի ղեկավարին` խիստ հսկողություն սահմանել հողերի հաշվառման, շարժի ժամանակին գրամցման, հողային կադաստրի վարման արդյունավետությունը բարձրացնելու նկատմամբ: 4.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել քաղաքաշինության, հողաշինության և ծրագրերի բաժնի վրա: |