Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածներով և հաշվի առնելով Ապարան համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Ապարան համայնքի ավագանու առաջին նստաշրջանի 2022 թվականի հունիսի 29-ի տասներորդ նիստի օրակարգը՝ (զեկուցող՝ Ա.Կարապետյան) 2.Ապարան համայնքի կարիքների համար սուբվենցիոն ծրագրով նախատեսված Արագած և Շենավան վարչական տարածքների մանկապարտեզների կառուցման նախագածանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության ծառայությունների ձեռք բերման նպատակով մեկ անձից հրատապ գնում կատարելու համար թույլտվություն տալու մասին (զեկուցող՝ Մ.Նիկողոսյան) 3.Ապարան համայնքի սեփականությունը հանդիսացող շարժական գույքերը աճուրդ վաճառքով օտարելու թույլտվություն տալու մասին (զեկուցող՝ Ի. Թադևոսյան) 4. Ապարան համայնքի մի խումբ բնակիչների հարկային արտոնություններ տրամադրելու մասին (զեկուցող՝ Ն. Սիրեկանյան) 5. ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Շողակն գյուղի վարչական տարածքում գտնվող պետական սեփականությունը հանդիսացող 5.0 հա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխելու մասին (զեկուցող՝ Վ. Սուքիասյան) 6. Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Ծաղկաշեն գյուղի վարչական տարածքում գտնվող՝ քաղաքացու սեփականություն հանդիսացող 0,064 հա հողատարածքի նպատակային եվ գործառնական նշանակությունը փոխելուն հավանություն տալու մասին (զեկուցող՝ Վ. Սուքիասյան) 7.ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Վարդենուտ գյուղի վարչական տարածքում գտնվող 0.367 հա քաղաքացու սեփականություն հանդիսացող հողատարածքի նպատակային և գործառնական նշանակությունը փոխելուն հավանություն տալու մասին (զեկուցող՝ Վ. Սուքիասյան) 8. ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ գյուղի վարչական տարածքում գտնվող ներհամայնքային թաղամասի և փողոցի անվանակոչման մասին (զեկուցող՝ Վ. Սուքիասյան) 9. ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ գյուղի վարչական տարածքում գտնվող 5.335 հա քաղաքացու սեփականություն հանդիսացող հողատարածքի նպատակային նշանակությունը փոխելուն հավանություն տալու մասին (զեկուցող՝ Վ. Սուքիասյան) 10. ՀՀ արագածոտնի մարզի ապարան համայնքի եղիպատրուշ գյուղի վարչական տարածքում գտնվող քաղաքացու սեփականություն հանդիսացող 0,3682 հա հողատարածքի նպատակային նշանակությունը փոխելուն հավանություն տալու մասին (զեկուցող՝ Վ. Սուքիասյան) 11. Ապարան համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդ վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու մասին (զեկուցող՝ Վ. Սուքիասյան) 12. Ապարան համայնքի վարչական տարածքում գտնվող պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը վաձակալության տրամադրելու թույլտվություն տալու մասին (զեկուցող՝ Վ. Սուքիասյան) 13. ՀՀ Արագածոտնի մարզի ապարան համայնքի եղիպատրուշ գյուղի վարչական տարածքում գտնվող 0.473 հա քաղաքացու սեփականություն հանդիսացող հողատարածքի նպատակային նշանակությունը փոխելուն հավանություն տալու մասին (զեկուցող՝ Վ. Սուքիասյան) 14. Ապարան համայնքի վարչական սահմաններում ընդգրկվող` պետական սեփականություն հանդիսացող որոշ հողամասերի օտարման իրավունքով տրամադրմանը համաձայնություն տալու վերաբերյալ (զեկուցող՝ Վ. Սուքիասյան) 15. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական գումարման օրը սահմանելու մասին (զեկուցող՝ Ի.Թադևոսյան) |