ՀԱՐԳԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ
Հրավիրում ենք Ձեզ Ապարան համայնքի 2023թ. բյուջեի և ՏԱՊ ծրագրի բաց և կառուցողական հանրային քննարկման: Մենք ակնկալում ենք համայնքի ավագանու և բնակչության շահագրգիռ մոտեցումը և ակտիվ ներգրավվածությունը բյուջեի վերջնական տարբերակի մշակման, ինչպես նաև դրա ընդունման, կատարման և վերահսկման գործում:
Կարծիքներ և առաջարկություններ հայտնելու նպատակով հրավիրում ենք ՀԱՄԱՅՆՔԻ 2023թ. ԲՅՈՒՋԵԻ ԵՎ ՏԱՐԵԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ, որը տեղի կունենա 2022թ. դեկտեմբերի 16-ին ժամը 11.00-ին, Ապարանի համայնքապետարանում:
Ակնկալում ենք ակտիվ քննարկում:
Հասցեն` ք.Ապարան, Մարշալ Բաղրամյան 26, 2-րդ հարկ:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ