Համաձայն <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և 90-րդ հոդվածի ,, Բյուջետային համակարգի մասինՙՙ ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> ՀՀ օրենքի 33րդ հոդվածի պահանջների,նկատի ունենալ <Քաղաքացիների ձայնն ու գործունեությունը Հայաստանի խոշորացված համայնքներում> ծրագրի ֆինանսավորմամբ համայնքի հատկացված 1.297.5 հզ դրամ ֆինանսավորումը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1. Ապարան համայնքի 2021թ. բյուջեի եկամուտների և ծախսերի մասում կատարել հետևյալ փոփոխությունները՝ ա) Վարչական բյուջեի եկամուտներն մասում ավելացնել 1.297,5 հզ դրամ՝ համաձայն հավելվածի. բ) Վարչական բյուջեի ծախսային մասում ավելացնել 1.297,5 հզ. դրամով: 2.Ապարան համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդը 11.800 հզ դրամ ուղղել հետևյալ ծախսերի կատարման համար՝ ա) Ապարան համայնքիՙՙ Ապարանի կոմունալ ծառայությունՙՙ ՀՈԱԿ- 4637 հոդվածին 5.000 հզ դրամ: բ) Ապարան համայնքիՙՙ Արագածի կոմունալ ծառայությունՙՙ ՀՈԱԿ- 4637 հոդվածին 4.800 հզ դրամ: գ) Ապարան համայնքիՙՙ Ապարանի արվեստի դպրոց ՙՙ ՀՈԱԿ՝ 4637 հոդվածին 1,400հզ դրամ՝ 4655 հոդվածին 600,0 հզ դրամ: 3. <<Ապարան համայնքի 2021 թ. բյուջեն հաստատելու մասին>> Ապարան համայնքի ավագանու 23.12.2020 թվականի N 98-Ն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ, 6-րդ կետերի աղյուսակներում կատարել համապատասխան փոփոխություններ՝ համաձայն N 1, 2, 3, 4 հավելվածների: |