Այսօր: Շաբաթ, 13 Օգոստոսի 2022թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 96
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 96


Զեկ. ԻԴԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԵՐԸ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ապարան համայնքի սեփականությունը հանդիսացող մի շարք շարժական գույքեր՝ կոմունալ և գյուղատնտեսական նշանակության տեխնիկաներ և գործիքներ հնամաշ են, մի մասը երկար տարիներ անսարքության պատճառով չեն շահագործվում, իսկ մի մասի շահագործման համար պահանջվում են մեծ ծախսեր, որոնք համայնքի համար աննպատակահարմար են: Համաձայն ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջների, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.

        Ապարան համայնքի ավագանին որոշում է`

1. Թույլատրել համայնքի ղեկավարին՝ դասական աճուրդ վաճառքով օտարելու համայնքային սեփականություն հանդիսացող 14 լոտերի շարժական գույքերը՝ համաձայն կից աղյուսակի:
2. Հաստատել գույքերի վաճառքի մեկնարկային գները՝ համաձայն աղյուսակի:
3. Համայնքի ղեկավարին՝ ապահովել աճուրդի հրապարակայնությունն ու թափանցիկությունը, ձեռնարկել անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ աճուրդը պատշաճորեն նախապատրաստելու և անցկացնելու համար:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ԻԴԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(18.42 Կբ) Հավելված
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparan.aragatsotn@mta.gov.am, aparaniqaxaqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 207
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner