|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparaniqaxaqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
18 ապրիլի 2025 թվականի N 81Ա |
ՊՐՈՅԵԿՏ ԻՆՏԵՐ-ԻՆՎԵՍՏ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ
N ՀՀ-ԱՄ-ԱՀ-ՀԲՄԱՇՁԲ-36/23 ԾԱԾԿԱԳՐՈՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՉԿԱՏԱՐՎԱԾ ՄԱՍԻ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԵՎ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ՝ 98.8150.00/ԻՆՆՍՈՒՆՈՒԹ ՄԻԼԻՈՆ ՈՒԹ ՀԱՐՅՈՒՐ ՏԱՍՆՀԻՆԳ ՀԱԶԱՐ/ ՀՀ ԴՐԱՄ ԳՈՒՄԱՐԸ ԲՌՆԱԳԱՆՁԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԴԱՏԱԿԱՆ ՀԱՅՑԻ ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՎՃԱՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Հիմք ընդունելով՝ Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ ՍՊԸ-ԻՑ N ՀՀ-ԱՄ-ԱՀ-ՀԲՄԱՇՁԲ-36/23 ծածկագրով պայմանագրի չկատարված մասի որակավորման եվ պայմանագրի ապահովման ընդհանուր՝ 98.8150.00/իննսունութ միլիոն ութ հարյուր տասնհինգ հազար/ ՀՀ դրամ գումարը բռնագանձելու անհրաժեշտությունը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 5-րդ կետի, Պետական տուրքի մասին ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 1-ին կետի, 1-ին ենթակետի Ա կետի, ՀՀ կառավարության 04.05.2017թ. N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման» կարգի 32-րդ կետի 26-րդ ենթակետի վերջին պարբերության և նույն կետի 27-րդ ենթակետի պահանջներով.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1. Ապարան համայնքի կողմից դատական հայց ներկայացնելու նպատակով սահմանված պետական տուրքը վճարելու նպատակով Ապարան համայնքի 2025 թվականի բյուջեից հատկացնել 2 964 450/երկու միլիոն ինը հարյուր վաթսունչորս հազար չորսը հարյուր հիսուն/ ՀՀ դրամ: 2.Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական բաժնի գլխավոր մասնագետ՝ Ս.Շերիկյանին՝ համայնքա-պետարանի 2025թվականի բյուջեի նախահաշվի համապատասխան հոդվածներում կատարել անհրաժեշտ փոփոխություններ և ապահովել դատական հայցի պետական տուրքի գումարի հատկացումը: 3. Հանձնարարել իրավաբանական ծառայությանը՝ գործընթացը կազմակերպել ՀՀ օրենսդրությանը համապատասխան: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |
Կողմ -13 ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԿԱԴԻ ՄԱԿԱՐՅԱՆ ՎԱՀԱՆ ԵՆՈՔՅԱՆ ԴԱՎԻԹ ԽԱԼԱԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԳԵՂԱՄՅԱՆ ԽԱՉԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԳՈՌ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՂԱԲԵԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԱՎԴԱԼՅԱՆ ԱՐԱՐԱՏ ՍԱՀԱԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՖԱՐՅԱՆ ՍԵՎԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՇԱԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|