Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի և ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի պահանջներով, համաձայն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1.Հավանություն տալ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Վարդենուտ գյուղում գտնվող՝ քաղաքացու սեփականություն հանդիսացող 02-102-0118-0015ծածկագրից՝ 0,367 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության՝ գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասը փոխելուն և այն դասել բնակավայրերի նպատակային նշանակության՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասերի շարքին: Շ2.Ընդունել ի գիտություն, որ առաջարկված հողամասում առկա է իրավունքի պետական գրանցում ստացած արտադրական շինություն : Քաղաքացու կողմից ներկայացվել է դիմում գրանցված շինությունը վերահատակագծելու և վերակառուցելու առևտրի կետի: 3.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել քաղաքաշինության, հողաշինության բաժնի վրա: |