,,Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին,, ՀՀ օրենքի 12-րդ, 13-րդ հոդվածների, 16-րդ հոդվածի 4-րդ մասի 6-րդ կետի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2014 թվականի նոյեմբերի 19-ի՝ ,,Հանրային ծանուցման և քննարկումների իրականացման կարգը սահմանելու մասին,, թիվ 1325-Ն որոշման պահանջներով, օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ՀՀ Արագածոտնի մարզի Թուխմանուկի ոսկու հանքավայրի Հարավ-արևելյան /Վլադ/ տեղամասում, որի տարածքը գտնվում է Լուսագյուղ բնակավայրի հողային սահմաններում անցկացվելու է երկրաբանական ուսումնասիրություններ:
,,ՖԵՐՈ ԳՐՈՒՊ ԳՈԼԴՙՙ ՍՊԸ-ի կողմից ուսումնասիրություն կատարելու թույլտվություն ստանալու համար, հայտի 2-րդ փուլի քննարկման նպատակով 2022թ. հուլիսի 4-ին ժամը 12:00-ին իրականացվելու է հանրային քննարկում Լուսագյուղ համայնքում: