ՀԱՐԳԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ
Հրավիրում ենք Ձեզ Ապարան համայնքի ղեկավարի 2020թ. բյուջեի կատարման մասին հաշվետվության հանրային քննարկմանը` որտեղ կքննարկվի նաև .
- 2021թ. բյուջեի վարչական և ֆոնդային բյուջեների կատարման ուղղությամբ ձեռնարկվելիք աշխատանքները,
- Տեղական հարկերի, տուրքերի և վարձավճարների վճարներից խուսափողների նկատմամբ հետևողական աշխատանքներ ծավալելու և ապառքները նվազագույնի հասցնելու ուղղությամբ,
- Համայնքի զարգացման և տարեկան աշխատանքային պլանով նախատեսցած աշխատանքների իրականացման ուղղությամբ անհրաժեշտ բոլոր միջոցների իրականացումը, ինչպես նաև հրապարակայնության և թափանցիկության ապահովումը:
Անաչառ կարծիքներ և առաջարկություններ ունենալու նպատակով ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 2020Թ. ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ իրականացվում է առցանց` http://aparan.am կայքով:
Քննարկմանը կարող եք մասնակցել մինչև 2021թ. մարտի 15-ը:
Ակնկալում ենք ակտիվ քննարկում:
Հասցեն` ք.Ապարան, Մարշալ Բաղրամյան 26, 2-րդ հարկ:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
Ձեր կարծիքները, առաջարկությունները և գաղափարները կարող եք ներկայացնել նաև ստորև: