|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparaniqaxaqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
18 ապրիլի 2025 թվականի N 74Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՊԱՐԱՆ ՔԱՂԱՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱԼԵՔՍԱՆԴՐ ՀԱՄԲԱՐՁՈՒՄԻ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԱՆՎԱՄԲ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՎՏՈՏՆԱԿԻ ՀՈՂՀԱՏԿԱՑՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ԵՎ ԱՎՏՈՏՆԱԿՈՎ ԾԱՆՐԱԲԵՌՆՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Հաշվի առնելով քաղաքացի Ալեքսանդր Համբարձումի Հակոբյանի 10.12.2024թ. N 8224 դիմումը՝ ՀՀ կառավարությանն առընթեր ՀԱՅԲՆԱԿԿՈՄՏՀՍ տեխնիկական գույքագրման վարչության Ապարանի տեղամասի կողմից սեփականության վկայագրով 1-896 գրանցման գրքում հաշվառված ավտոտնակի հողհատկացման հիմքերը վերականգնելու և ավտոտնակով ծանրաբեռնված հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխելու վերաբերյալ, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ և 31-րդ կետերի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, ՀՀ հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ կետի և Ապարան համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթի նախագիծը հաստատելու մասին Ապարան համայնքի ավագանու 16.02.2023թ. N 19-Ա որոշման պահանջներով.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1.Հավանություն տալ ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Բաղրամյան փողոց 49/2 հասցում գտնվող Ալեքսանդր Համբարձումի Հակոբյանի անվամբ հաշվառված ավտոտնակի հողհատկացման հիմքերի վերականգնման և ավտոտնակով ծանրաբեռնված հողամասի նպատակային և գործառնական նշանակությունների փոփոխությանը՝ համաձայն աղյուսակի: 2.Ընդունել ի գիտություն, որ հողամասերի նպատակային և գործառնական նշանակությունները փոփոխվում են Ապարան համայնքի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերին համապատասխանեցնելու և ավտոտնակի հողհատկացման հիմքերը վերականգնելու նպատակով: 3.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: 4. Փոփոխված հողամասը պետական գրանցում ստանալուց հետո ներառել 2025 թ հողային հաշվեկշռում 5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |
Կողմ -12 ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԿԱԴԻ ՄԱԿԱՐՅԱՆ ՎԱՀԱՆ ԵՆՈՔՅԱՆ ԴԱՎԻԹ ԽԱԼԱԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԳԵՂԱՄՅԱՆ ԽԱՉԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԳՈՌ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՂԱԲԵԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԱՎԴԱԼՅԱՆ ԱՐԱՐԱՏ ՍԱՀԱԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՖԱՐՅԱՆ ՍԵՎԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՇԱԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|