Ղեկավարվելով ՀՀ կառավարության 01.06.2006թ. թիվ 1043-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետի պահանջների.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Ապարան համայնքի Ապարան քաղաքի սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 02-002-0047-0016 կադաստրային ծածկագրից առանձնացված 0,00615 հա մակերեսով բնակավայրերի այլ նշանակության հողամասի գործառնական նշանակությունը համարել փոփոխված բնակավայրերի հասարակական կառուցապատման և կատարել պետական գրանցում համաձայն հաստատված հատակագծերի/կցվում է/:
2.Անշարժ գույքին տրամադրել հասցե՝ ՀՀ Արագածոտնի մարզ, Ապարան համայնք, քաղաք Ապարան, Մ.Բաղրամյան փողոց թիվ 9/8:
3.Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի լիազորված մարմնում:
4.Աշխատակազմի քարտուղարին՝կատարել համապատասխան ձևակերպումներ: