Համաձայն ՀՀ վարչապետի 2009թ.դեկտեմբերի 22-ի թիվ 1064-Ա որոշմամաբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 08.11.2024թ-ի թիվ 2/փ-422 եզրակացության, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-իթիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ, 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերով և ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի պահանջներով.
Ապարան համայնքի ավագանին որոշում է`
1. ՀՀ Արագածոտն մարզի Ապարան համայնքի Արագած բնակավայրի վարչական սահմաներում գտնվող, համայնքային սեփականությունը հանդիսացող 02-015-0078-0037 ծածկագով 1.16758հա արդյունաբերության, ընդերքօգտագոծման և այլ արտադրական նպատակային նշանակության հողամասը փոխել և դարձնել բնակավայրերի նպատակային նշանակության ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության:
2.Ընդունել ի գիտություն, որ հողամասի նպատակային նշանակություն և հողատեսքի փոփոխությունը կատարվում է ֆուտբոլի դասշտ կառուցելու նպատակով:
3. Որոշման կատարման պատասխանատվությունը դնել քաղաքաշինության, հողաշինության բաժնի վրա: 4.Փոփոխված հողամասը պետական գրանցում ստանալուց հետո ընգրկել 2025թ հողային հաշվեկշկում:
5. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրվանից: