Արցախյան պատերազմում զոհված՝ փոխգնդապետ Վահագն Աշոտի Սարգսյանի ընտանիքը՝ կինը և երկու անչափահաս երեխաները ներկայումս բնակվում են Ապարան քաղաքում, Վ.Սարգսյանի ծնողների տանը: Համաձայն ՀՀ ՊՆ Զինծառայողների առողջության, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության տեղեկանքների՝ Վահագն Սարգսյանը ընդգրկված է զոհված զինծառայողների անվանացանկում և նրա ընտանիքի անդամները՝ կինը և երկու անփաչահաս երեխաները, ,,Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին,, ՀՀ օրենքով սահմանված կարգով կարող են օգտվել սոցալական ապահովության երաշխիքներից և արտոնություններից: Վ.Սարգսյանի կինը՝ Նունե Թելմանի Գևորգյանը դիմել է Ապարան համայնքապետարան՝ իր ընտանիքը բնակարանի կարիքավոր ճանաչելու խնդրանքով: Համաձայն ՀՀ կառավարության 2017 թվականի օգոստոսի 10-ի N 1016-Ն որոշման պահանջների.
Ապարան համայնքի ավագանին որոշում է՝ 1.Վահագն Աշոտի Սարգսյանի ընտանիքին ճանաչել բնակարանի կարիքավոր և ընդգրկել բնակարանի կարիքավորների ցանկում: 2. Խնդրել ՀՀ Արագածոտնի մարզպետին՝ զոհված Վահագն Աշոտի Սարգսյանի ընտանիքի բնակարանի ապահովման հարցը ներկայացնել ՀՀ ՊՆ: |