Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի չորրորդ նիստ գումարելու հանգամանքը և ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 62-րդ հոդվածով.
Ապարան համայնքի ավագանին որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի չորրորդ նիստի գումարման օր և ժամ սահմանել 2024 թվականի դեկտեմբերի 23-ին, ժամը 11:00-ին։
2. Նիստը կազմակերպել՝ Ապարանի համայնքապետարանի վարչական շենքում, Բաղրամյան 26՝ նիստերի դահլիճում:
3. Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման հաջորդող օրվանից: