|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am, aparaniqaxaqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
29 հունիսի 2022 թվականի N 093Ա |
ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԵՐԸ ԱՃՈՒՐԴ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ապարան համայնքի սեփականությունը հանդիսացող մի շարք շարժական գույքեր՝ կոմունալ և գյուղատնտեսական նշանակության տեխնիկաներ և գործիքներ հնամաշ են, մի մասը երկար տարիներ անսարքության պատճառով չեն շահագործվում, իսկ մի մասի շահագործման համար պահանջվում են մեծ ծախսեր, որոնք համայնքի համար աննպատակահարմար են: Համաձայն ,,Տեղական ինքնակառավարման մասին,, ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջների, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1. Թույլատրել համայնքի ղեկավարին՝ դասական աճուրդ վաճառքով օտարելու համայնքային սեփականություն հանդիսացող 14 լոտի շարժական գույքերից 7-ը՝ ՝ համաձայն կից աղյուսակի: 2. Հաստատել գույքերի վաճառքի մեկնարկային գները՝ համաձայն աղյուսակի: 3. Համայնքի ղեկավարին՝ ա) ապահովել աճուրդի հրապարակայնությունն ու թափանցիկությունը, ձեռնարկել անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքներ աճուրդը պատշաճորեն նախապատրաստելու և անցկացնելու համար: բ) ավագանու անդամներից ստեղծել հանձնաժողով՝ ուսումնասիրելու 14 գույքերից գործով և օտարման չթույլատրված 7 գույքերի փաստացի վիճակը, տվյալ գյուղի բնակիչների կարծիքը և արդյունքները ներկայացնել ավագանու հաջորդ նիստի քննարկմանը: |
Կողմ -17 ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐԱՄ ԱՎԴԱԼՅԱՆ ԱՐԱՐԱՏ ԳԵՂԱՄՅԱՆ ԽԱՉԻԿ ԵՆՈՔՅԱՆ ԴԱՎԻԹ ԽԱԼԱԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՏՅՈՄ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԿԱՐԵՆ ՄԱԿԱՐՅԱՆ ՎԱՀԱՆ ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՂԱԲԵԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆ ԳՈՌ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՇԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՍԱՖԱՐՅԱՆ ՍԵՎԱԿ ՍԵԴՐԱԿՅԱՆ ՀԱՅԿ ՓԱՐՎԱՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(275.56 Կբ)
Հավելված |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|