Այսօր: Չորեքշաբթի, 20 Հոկտեմբերի 2021թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 50
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 76Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 սեպտեմբերի 2021 թվականի N 76Ա

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ <<ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ>> ՀՈԱԿ-Ի ԵՎ <<ՏԵՐ – ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ՇԻՆ>> ՍՊԸ-Ն ՄԻՋԵՎ 31.07.2018Թ ԿՆՔՎԱԾ ԱՊԱՐԱՆ ԿԾ ԳՀԱՇՁԲ18/01 ԵՎ 19.04.2018Թ ԱՄ-ԱՀԿԾ-ՀՈԱԿ-ԳՀԱՇՁԲ18/01 ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐՈՎ ԱՌԱՋԱՑԱԾ ՊԱՐՏՔԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՊԱՐՏՔԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԻՋՈՑՈՎ ՄԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Արագածոտնի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից 04.08.2021թ տրված թիվ ԱՐԱԴ/2876/02/19 կատարողական թերթի և հարկադիր կատարումն ապահովող ծառայության 05.08.2021թ թիվ 07953009 կատարողական վարույթ հարուցելու, գույքի նկատմամբ հետախուզում հայտարարելու և արգելանք դնելու մասին որոշմամբ՝
1․ ,,Ապարան համայնքի կոմունալ ծառայություն,, ՀՈԱԿ-ի և <<Տեր Հայրապետյան Շին>> ՍՊԸ-ի միջև 31.07.2018թ կնքված ԱՊԱՐԱՆ ԿԾ ԳՀԱՇՁԲ18/01 ԵՎ 19.04.2018Թ ԱՄ-ԱՀԿԾ-ՀՈԱԿ-ԳՀԱՇՁԲ18/01 պայմանագրերով ձեռք է բերված ճանապարհների ասֆալտապատման և բարեկարգման աշխատանքներ, որի շրջանակներում կատարված աշխատանքների դիմաց առաջացել է 62,518,800 ՀՀ դրամի պարտավորություն որից ,,Ապարան համայնքի կոմունալ ծառայություն,, ՀՈԱԿ-ը վճարել է 21796096 ՀՀ դրամ, տարբերություն գումարը կազմել է 40722704 ՀՀ դրամ, որը մինչև այսօր Ապարան համայնքի կոմունալ ծառայություն ՀՈԱԿ-ը գումար չունենալու պատճառով չի վճարել:
2․Տեր Հայրապետյան Շին ՍՊԸ ,,Ապարան համայնքի կոմունալ ծառայություն,, ՀՈԱԿ-ի նկատմամբ ձեռք է բերել 47.199.150 ՀՀ դրամի պահանջի իրավունք, որից 40.722.704 ՀՀ դրամ՝ որպես պարտավորության մայր գումար, 6.476.446,8 ՀՀ դրամ որպես կետանացված պարտավորության համար հաշվարկված տույժեր, 943.983 ՀՀ դրամ և 250.000 ՀՀ դրամ որպես դատական ծախսերի հատուցում, և ինչպես նաև բռնագանձման ենթակա գումարի 5 տոկոսի չափով, որը կազմում է 2.419.656.65 ՀՀ դրամ:
Հաշվի առնելով ,,Ապարան համայնքի կոմունալ ծառայություն,, ՀՈԱԿ-ի կողմից գոյացած պարտքի վճարման անհնարինության հանգամանքը և այն, որ ՀՈԱԿ իրավահաջորդը հանդիսանում է Ապարան համայնքը․

Ապարան համայնքի ավագանին որոշում է

1․Թույլատրել Ապարան համայնքին ստանձնելու՝ <<Ապարան համայնքի կոմունալ ծառայություն>> ՀՈԱԿ-ի՝ <<Տեր Հայրապետյան Շին>> ՍՊԸ-ի նկատմամբ ունեցած պարտքային պարտավորությունները՝ 50.812.790.45 ՀՀ դրամ:

2․ Համայնքի ղեկավար՝ Կ․Եղիազարյանին․

- «Ապարանի համայնքապետարանի աշխատակազմ» Հիմնարկի, «Ապարան համայնքի կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի և «Տեր-Հայրապետյան Շին» ՍՊ ընկերության միջև կնքել համատեղ պարտավորության կատարման հաշտության համաձայնագիր և համապատասխան ժամանակացույցի կատարվել վճարում։

- Նշված  պարտքային պարտավորությունները  ընդգրկել  Ապարան  համայնքի 2021-2022թթ. պարտքային պարտավորություններում:


Կողմ -8

ԱՍԱՏՐՅԱՆ ԱՐԱՄ

ԳԵՂԱՄՅԱՆ ԽԱՉԻԿ

ԵՐԵՄՅԱՆ ԱՂՎԱՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐՏՅՈՄ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԷԴԳԱՐ

ՇԱՀԲԱԶՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՏՈՆՈՅԱՆ ՄՈՒՇԵՂ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparan.aragatsotn@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2021 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 205
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner