ՀԱՐԳԵԼԻ ԲՆԱԿԻՉՆԵՐ
Հրավիրում ենք Ձեզ Ապարան համայնքի 2022թ. բյուջեի և ՏԱՊ ծրագրի բաց և կառուցողական հանրային քննարկման: Մենք ակնկալում ենք համայնքի ավագանու և բնակչության շահագրգիռ մոտեցումը և ակտիվ ներգրավվածությունը բյուջեի վերջնական տարբերակի մշակման, ինչպես նաև դրա ընդունման, կատարման և վերահսկման գործում:
Կարծիքներ և առաջարկություններ հայտնելու նպատակով հրավիրում ենք ՀԱՄԱՅՆՔԻ 2022թ. ԲՅՈՒՋԵԻ ՆԱԽԱԳԾԻ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՄԱՆ, որը տեղի կունենա հունվարի 18-ին ժամը 14.00-ին, Ապարանի համայնքապետարանում:
Ակնկալում ենք ակտիվ քննարկում:
Հասցեն` ք.Ապարան, Մարշալ Բաղրամյան 26, 2-րդ հարկ:
ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ