Այսօր: Ուրբաթ, 21 Հունվարի 2022թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 62
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշում N 62Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 հուլիսի 2021 թվականի N 62Ա

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՇՈՂԱԿՆ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ՝ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ՀՆԱՄԱՇ ՏՆԱԿԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ԶՈՀՎԱԾ ՌՈՒՍԼԱՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԻ ԸՆՏԱՆԻՔԻՆ ՆՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Արցախյան պատերազմում զոհված Ռուսլան Իսրայելյանի ընտանիքը՝ հայրը, մայրը, կինը և երկու անչափահաս երեխաները բնակվում են Ապարան քաղաքում՝ վարձակալած բնակարանում։ Ապարան համայնքի Շողակն գյուղում գտնվող բնակավայրերի բնակելի նշանակության սեփականության հողամասը մշակելու նպատակով ընտանիքը հաճախակի լինելով գյուղում չունի պատսպարվելու հնարավորություն, որը հնարավոր է կարգավորել համայնքային սեփականություն հանդիսացող և երկար տարիներ չօգտագործվող շարժական հնամաշ տնակը զոհվածի ընտանիքին հատկացնելու՝ այն սեփական ուժերով նորոգելու և օգտագործելու համար։
Հիմք՝ զոհվածի հոր՝ Սերգեյ Իսրայելյանի դիմումը։
Համաձայն ,, Տեղական ինքնակառավարման մասին,, օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի․

Ապարան համայնքի ավագանին որոշում է՝

1․Ապարան համայնքի սեփականություն հանդիսացող, Շողակն գյուղում գտնվող շարժական հնամաշ տնակը նիրատվության կարգով հատկացնել զոհված ազատամարտիկ Ռուսլան Իսրայելյանի ընտանիքին, այն ձևակերպել զոհված հոր՝ Ռուսլան Իսրայելյանի անվամբ։
2․Հաշվապահությանը՝ սահմանված կարգով ձևակերպել նիրատվության պայմանագիրը, գույքը դուրս գրելու համայնքի հաշվեկշռից։


Կողմ -8

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparan.aragatsotn@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 206
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner