Այսօր: Երկուշաբթի, 8 Օգոստոսի 2022թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 77
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 01
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 01


Զեկ. ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՌԱՋԻՆ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-Ի ԵՐԿՐՈՐԴ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 62-րդ հոդվածներով և հաշվի առնելով Ապարան համայնքի ղեկավարի առաջարկությունը

Ապարան համայնքի ավագանին որոշում է.

1.Հաստատել Ապարան համայնքի ավագանու առաջին նստաշրջանի 2022 թվականի հունվարի 27-ի երկրորդ նիստի օրակարգը՝ (զեկուցող՝ Ա.Կարապետյան)

2.Ապարան համայնքի ավագանու 27.12.2021թ. ,,Ապարանի համայնքապետարանի աշխատակազմի 2022թ. կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին,, N104-Ա որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին (զեկուցող՝ Գ.Աբրահամյան)

3.Ապարան համայնքի 2022թ բյուջեի տարեսկզբի ազատ մնացորդը համայնքի 2022թ. բյուջեի վարչական և ֆոնդային մասերի միջև բաշխելու, համայնքի վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային բյուջե հատկացում կատարելու և Ապարան համայնքի 2022թ բյուջեն հաստատելու մասին. (զեկուցող՝ Մ.Նիկողոսյան)

4. Ապարան համայնքի 2022 թվականի տարեկան աշխատանքային պլանը /ՏԱՊ/ հաստատելու մասին (զեկուցող՝Հ.Մկրտչյան)

5. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի ավագանու մշտական գործող հանձնաժողովներ ստեղծելու և դրանց անհատական կազմը հաստատելու մասին (զեկուցող՝ Ի.Թադևոսյան)

6. Ապարանի համայնքի Մելիքգյուղ գյուղում կատարված գույքագրման արդյունքները հաստատելու մասին (զեկուցող՝ Ի.Թադևոսյան)

7.Ապարան համայնքի մի խումբ բնակիչների հարկային արտոնություններ տրամադրելու մասին (զեկուցող՝Ն.Սիրեկանյան)

8.ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Սարալանջ գյուղի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն հանդիսացող 3.80604հա հողատարածքի նպատակային նշանակությունը փոխելուն հավանություն տալու մասին (զեկուցող՝ Վ.Սուքիասյան)

9.ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Ապարան քաղաքի քարտեզագրման աշխատանքների ընթացքում համայնքի անվամբ հաշվառված բնակելի կառուցապատման հողամասերը քաղաքացու սեփականություն ճանաչելու մասին (զեկուցող՝ Վ.Սուքիասյան)

10. ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Քուչակ գյուղի վարչական տարածքում գտնվող 0.02964 հա համայնքային սեփականություն հանդիսացող հողատարածքի նպատակային նշանակությունը փոխելուն հավանություն տալու մասին (զեկուցող՝ Վ.Սուքիասյան)

11.ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Քուչակ գյուղի վարչական տարածքում գտնվող համայնքային սեփականությունը հանդիսացող 3.4071հա հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին (զեկուցող՝ Վ.Սուքիասյան)

12. Ապարան համայնքի ավագանու 15.10.2021թ թիվ 89-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին (զեկուցող՝ Վ.Սուքիասյան)

13.Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնքի ավագանու առաջին նստաշրջանի հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին (զեկուցող՝ Ի.Թադևոսյան)


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparan.aragatsotn@mta.gov.am, aparaniqaxaqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 207
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner