|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparan.aragatsotn@mta.gov.am, aparaniqaxaqapetaran@gmail.com |
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ |
14 դեկտեմբերի 2021 թվականի N 3 |
2022-2026թթ. ՀԱՄԱՅՆՔԻ ՀՆԳԱՄՅԱ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ 2022թ. ՏԱՐԵԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆՆԵՐԻ ԿԱԶՄԱՆ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԵԼՈՒ ԵՆ ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐ |
2021 թվականի դեկտեմբերի 5-ին Ապարան համայնքը կրկին խոշորացվեց: 21 վարչական տարածքներին միացավ Մելիքգյուղը: 2022-2026թթ. Համայնքի հնգամյա զարգացման և 2022թ. տարեկան աշխատանքային պլանները մշակելու նպատակով համայնքի տարբեր վարչական տարածքներում իրականացվելու են հանրային քննարկումներ: Հանդիպումներն իրականացնելու են համայնքի ղեկավարի տեղակալներ Հրայր Մկրտչյանի, Գագիկ Մելքոնյանի և յուրաքանչյուր վարչական տարածքի ղեկավարի կողմից: Քննարկման ընթացքում բնակիչները բարձրաձայնում են իրենց հուզող հարցերը, համայնքին վերաբերվող խնդիրները և առաջարկում լուծումներ: Բնակիչների կողմից բարձրաձայնված հիմնահարցերը ներառվելու են համայնքի հնգամյա զարգացման պլանում և ըստ առաջնահերթության տարեկան աշխատանքային պլանում:
Հանրային քննարկումները տեղի կունենան՝ 2021թ. դեկտեմբեր 24-ին
- Նիգավան գյուղում - ժամը 11:00
- Մելիքգյուղ գյուղում - ժամը 12:00
- Լուսագյուղ գյուղում - ժամը 14:00
- Սարալանջ գյուղում - ժամը 15:00
2021թ. դեկտեմբերի 27-ին՝
- Վարդենուտ գյուղում - ժամը 11:00
- Արագած գյուղում - ժամը 12:00
- Շենավան գյուղում - ժամը 14:00
2022թ. հունվարի 10-ին՝
- Երնջատափ գյուղում - ժամը 11:00
- Շողակն գյուղում - ժամը 12:00
- Արայի գյուղում - ժամը 14:00
- Հարթավան գյուղում - ժամը 15:30
2022թ. հունվարի 12-ին՝
- Ձորագլուխ գյուղում - ժամը 11:00
- Թթուջուր գյուղում - ժամը 12:00
- Վարդենիսում - ժամը 13:00
- Եղիպատրուշում գյուղում - ժամը 14:30
- Քուչակում գյուղում - ժամը 15:30
|
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(2.17 Մբ)
|
 |
(3.79 Մբ)
|
 |
(2.14 Մբ)
|
 |
(2.02 Մբ)
|
 |
(5.09 Մբ)
|
 |
(4.09 Մբ)
|
 |
(5.15 Մբ)
|
|
|
|