Համաձայն ՀՀ Հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 3-րդ և 245-րդ հոդվածի 2-րդ մասերի, ՀՀ կառավարության 22.06.2012թ-ի N 822-Ն որոշման պահանջների, հիմք ընդունելով Ապարան համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է՝ 1. Ապարան համայնքի 11 բնակավայրերի 31 զոհված զինծառայողների ընտանիքների տրամադրել հարկային արտոնություններ՝ անշարժ գույքի հարկ՝ 253.685 դրամի չափով, հողի հարկի մայր գումար՝ 40.806 դրամի չափով, հողի հարկի տույժ՝ 27.118 դրամի չափով, փոխադրամիջոցի գույքահարկի մայր գումար՝ 409.700 դրամի չափով և տույժ՝ 20.935 դրամի չափով: Ընդամենը՝ 752.244 դրամի չափով, համաձայն՝ հավելված 1-ի: |