Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ 1-ին կետի 4-րդ մասի, 82-րդ հոդվածի պահանջներով.
Ապարան համայնքի ավագանին որոշում է` 1.Հաստատել Ապարան համայնքի 2022թ տարեկան աշխատանքային պլանը՝ համաձայն N 1 հավելվածի: 2.Համայնքի ղեկավարին՝ ծրագրերի ցանկն ընդգրկել համայնքի 2022 թ գնման պլանում՝ այն մինչև փետրվարի 1-ը սահմանված կարգով հրապարակելու համար: 3. Թույլատրել համայնքի ղեկավարին` ա) ծրագրի առանձին հատվածների իրականացման օբյեկտիվ անհնարինության կամ խնայողությունների դեպքում նախատեսված գումարն ուղղել առաջնահերթ և հրատապ լուծում պահանջող այլ խնդիրների լուծմանը: բ) խիստ անհրաժեշտության առաջանացման և ֆինանսական հնարավորության դեպքում ծրագրերի համար նախատեսված գումարի մինչև 20 %-ի չափով կատարելու լրացուցիչ հատկացումներ: 4. Համայնքի ղեկավարին` ապահովել կապիտալ ծրագրերի նախագծային- նախահաշվային փաստաթղթերի կազմումը, օրենքով սահմանված կարգով կազմակերպել աշխատանքների գնման գործընթացները և ժամանակին ապահովել ծրագրերի կատարումը: |