Այսօր: Ուրբաթ, 13 Հունիսի 2025թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 8
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշում N 80Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ապարան համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, (0252) 2- 43-93 , aparaniqaxaqapetaran@gmail.com

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 ապրիլի 2025 թվականի N 80Ա

ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՊԱՐԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 0,33795 ՀԱ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ՈՐՊԵՍ ՆՎԻՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Նկատի ունենալով, որ Ապարան քաղաքում նոր կառուցվող ավտոճանապարհն անցնելու է Ապարան քաղաքի Հ. Ոսկանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի 02-002-0058-0201 կադաստրային ծածկագրով 0,33795 հա հողատարածքով (վկայական №17042025-02-0067), որի թույլտվության վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գլխավոր քարտուղարի N 04/20.1/9131-2025 գրությամբ տրվել է համաձայնություն, իսկ ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալի 10.04.2025 թ N 03/11.1/2723-2025 գրությամբ՝ հողատարածքը որպես նվիրաբերություն համայնքին հանձնելու դրական եզրակացություն, ուստի՝ համաձայն Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենք 79-րդ հոդվածի և ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի պահանջների.

Ապարան համայնքի ավագանին որոշում է`

1. Տալ համաձայնություն՝ Հայաստանի Հանրապետության կողմից ք.Ապարան Բաղրամյան փողոց 2-րդ փակուղի թիվ 1/1 հասցեում գտնվող Ապարան քաղաքի Հ. Ոսկանյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցի հողատարածքից 0,33795 հա հողատարածքը /կադաստրային ծածկագիր՝ 02-002-0058-0201/ որպես նվիրաբերություն ընդունելուն:
2. Ընդունել ի գիտություն, որ նվիրաբերություն ընդունվող հողատարածքի վրա կառուցվելու է նոր ավտոճանապարհ՝ սպասարկող ենթակառուցվածքներով:
3. Համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել նվիրաբերության ընդունման անհրաժեշտ փաստաթղթերի ձևակերպումները:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից:


Կողմ -13

ԵՂԻԱԶԱՐՅԱՆ ԿԱՐԵՆ

ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ԱՐԿԱԴԻ

ՄԱԿԱՐՅԱՆ ՎԱՀԱՆ

ԵՆՈՔՅԱՆ ԴԱՎԻԹ

ԽԱԼԱԹՅԱՆ ԱՐԹՈՒՐ

ԳԵՂԱՄՅԱՆ ԽԱՉԻԿ

ՊԵՏՐՈՍՅԱՆ ԳՈՌ

ՄԱՆՈՒԿՅԱՆ ԱՂԱԲԵԿ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՎԱՐԴԱՆ

ԱՎԴԱԼՅԱՆ ԱՐԱՐԱՏ

ՍԱՀԱԿՅԱՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ

ՍԱՖԱՐՅԱՆ ՍԵՎԱԿ

ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՇԱԿ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparaniqaxaqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989522@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner