2023 թվականի N_ | «ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՊԱՐԱՆ, ԱՐԱԳԱԾ, ԱՐԱՅԻ, ԱՓՆԱԳՅՈՒՂ, ԵՂԻՊԱՏՐՈՒՇ, ԾԱՂԿԱՇԵՆ, ԼՈՒՍԱԳՅՈՒՂ, ԿԱՅՔ, ՉՔՆԱՂ, ՎԱՐԴԵՆԻՍ, ՎԱՐԴԵՆՈՒՏ, ՄԵԼԻՔԳՅՈՒՂ, ՔՈՒՉԱԿ, ՀԱՐԹԱՎԱՆ, ՇԵՆԱՎԱՆ, ՍԱՐԱԼԱՆՋ, ՆԻԳԱՎԱՆ, ԹԹՈՒՋՈՒՐ, ՁՈՐԱԳԼՈՒԽ, ԵՐՆՋԱՏԱՓ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՆԵՐՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՈՒՄ», «ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՊԱՐԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ԵՎ ԳՅՈՒՂԱԿԱՆ ԱՐԱԳԱԾ, ԵՐՆՋԱՏԱՓ, ՄԵԼԻՔԳՅՈՒՂ, ՔՈՒՉԱԿ, ՇԵՆԱՎԱՆ ԵՎ ԵՂԻՊԱՏՐՈՒՇ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՈՒՄ ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ԵՎ ՄԱՐԶԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ», «ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՊԱՐԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑԻ ՆՈՐ ՄԱՍՆԱՇԵՆՔԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ», «ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՊԱՐԱՆ ՔԱՂԱՔԻ և ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԲԱԶՄԱՄՈՒՏՔ ԲՆԱԿԵԼԻ ՇԵՆՔԵՐԻ ՄՈՒՏՔԵՐԻ ՎԵՐԱՆՈՐՈԳՈՒՄ» ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ՀԱՅՏԵՐԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ | Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի 4-րդ մասի բ) կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տարամադրման կարգը հաստատելու մասին» N 1708-Ն որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 12-րդ կետով և հաշվի առնելով Ապարան համայնքի ղեկավարի առաջարկությունը.
Ապարան համայնքի ավագանին որոշում է. 1․ Տալ համաձայնություն՝ համայնքի ղեկավարի առաջարկությանը և պետական բյուջեից նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ) ստանալու նպատակով թույլատրել ներկայացնելու հետևյալ ծրագրային հայտերը ՝ 1․1․ «Ապարան համայնքի Ապարան, Արագած, Արայի, Ափնագյուղ, Եղիպատրուշ, Ծաղկաշեն, Լուսագյուղ, Կայք, Չքնաղ, Վարդենիս, Վարդենուտ, Մելիքգյուղ, Քուչակ, Հարթավան, Շենավան, Սարալանջ, Նիգավան, Թթուջուր, Ձորագլուխ, Երնջատափ բնակավայրերի ներհամայնքային ճանապարհների ասֆալտապատում»: 1․2 «Ապարան համայնքի Ապարան քաղաքում և գյուղական Արագած, Երնջատափ, Մելիքգյուղ, Քուչակ, Շենավան և Եղիպատրուշ բնակավայրերում մանկական խաղահրապարակների և մարզահրա-պարակների կառուցում»: 1․3«Ապարան համայնքի Ապարան քաղաքում մանկապատանեկան մարզադպրոցի նոր մասնաշենքի կառուցում»: 1․4 «Ապարան համայնքի Ապարան քաղաքի և գյուղական բնակավայրերի բազմամուտք բնակելի շենքերի մուտքերի վերանորոգում» : 2. Սուբվենցիայի ստացման գործող կարգով կազմել և ՀՀ Արագածոտնի մարզպետարան ներկայացնել ծրագրերի ամբողջական փաթեթները։ | |
| ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
| | | Կից փաստաթղթեր՝ |
 |
(79.59 Կբ)
Ծրագիր-հայտ 1 |
 |
(56.48 Կբ)
Ծրագիր-հայտ 2 |
 |
(55.09 Կբ)
Ծրագիր-հայտ 3 |
 |
(45.27 Կբ)
Ծրագիր-հայտ 4 |
|
| | Նախագծի քննարկման արձանագրությունը |
|
| | |