Հաշվի առնելով,որ Պատվիրատու ղեկավարի 11.03.2025 թվականի N173 որոշմամբ միակողմանիորեն լուծարվել է Ապարանի համայնքապետարանի և <<Պրոյեկտ ինտեր-ինվեստ>> ՍՊԸ <<Պրոյեկտ ինտեր-ինվեստ>> ՍՊԸ-ի միջև 2023թվականի հունիսի 7-ին կնքված N ՀՀ-ԱՄ-ԱՀ-ՀԲՄԱՇՁԲ-36/23 պայմանագիրը, արձանագրելով, որ <<Պրոյեկտ ինտեր-ինվեստ>> ՍՊԸ-ն 21.03.2025թվականի դրությամբ չի կատարել վերոնշյալ պայմանագրի չկատարված մասի միակողմանի տուժանքի ձևով ներկայացված ապահովումների (որակավորման ապահովում՝ 74 110 000/ յոթանասունչորս միլիոն մեկ հարյուր տաս հազար/ ՀՀ դրամ, պայմանագրի ապահովում՝ 24 705 000/ քսանչորս միլիոն յոթ հարյուր հինգ հազար/ ՀՀ դրամը) գումարների փոխանցումը Ապարանի համայնքապետարանի 900452000079 հաշվեհամարին, հիմք ընդունելով ՀՀ-ԱՄ-ԱՀ-ՀԲՄԱՇՁԲ-36/23 ծածկագրով ընթացակարգի հրավերի 1-ին մասի 8.14 կետի և <<Գնումների մասին>> ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջները.
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ`
1.Սկսել <<Պրոյեկտ ինտեր-ինվեստ>> ՍՊԸ-ին (ՀՎՀՀ՝04715615) գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում ներառելու գործընթաց:
2.Հանձնարարել գնումների համակարգող՝ Հայկ Հովսեփյանին սույն գործընթացը կազմակերպել Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն:
3.Սույն որոշման կատարման հսկողությունը վերապահել համայնքի ղեկավարի տեղակալ Հրայր Մկրտչյանին:
4.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: