Այսօր: Կիրակի, 13 Հուլիսի 2025թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 36
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 02
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ապարան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2022 թվականի N_
ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 27.12.2021 Թ ,,ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ 2022 Թ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՅԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ, , N 104-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն ,,Տեղական ինքնակառավարման մասին" ՀՀ օրենքի 18-րդ հոդվեծի 1-ին մասի 28-րդ կետի, 29-րդ հոդվածի 1-ին մասի, 35-րդ հոդվածի 1-ին մասի 5-7-րդ կետերի պահանջների, ղեկավարվելով, Նորմատիվ իրավական ակտերի մասին" ՀՀ օրենքի 34-35-րդ հոդվածների դրույթներով.

Ապարան համայնքի ավագանին որոշում է'

1.Ապարան համայնքի ավագանու 27.12.2021 թ ,,Ապարանի համայնքապետարանի աշխատակազմի 2022թ. կառուցվածքը, աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին,, N 104-Ա որոշման 1-ին մասի հավելված N 1-ում և 2-րդ մասի հավելված N 2–ում կատարել փոփոխություններ և լրացումներ, համաձայն որի՝
1.1. աշխատակազմի կառուցվածքի հաստատման հավելված N 1-ում՝
ա) 1-ին կետից հանել ,, և գյուղատնտեսության,, բառը
բ) 4-րդ կետի՝ ,,Զարգացման ծրագրերի համակարգման և գնումների կազմակերպման բաժին,, կառուցվածքային ստորաբաժանման փոխարեն կարդալ՝ ,,Զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժին,,
բ) 5-րդ կետի՝ ,,Կոմունալ տնտեսության, բնապահպանության, տրանսպորտի, գովազդի, առևտրի և սպասարկումների բաժին,, կառուցվածքային ստորաբաժանման փոխարեն կարդալ՝ ,, Գյուղատնտեսության, բնապահպանության և կոմունալ տնտեսության բաժին,,
g) 6-րդ կետում բաժնի անվանումից հանել ,,տուրիզմ,, բառը:
1.2. աշխատակիցների թվաքանակի, հաստիքացուցակի և պաշտոնային դրույքաչափերի մասին հավելված N 2-ում՝

ա) ֆինանսատնտեսագիտական բաժինը լրացուցիչ համալրել` գնումների հարցերով՝ գլխավոր մասնագետի` 1, և առաջատար մասնագետի՝ 1 հաստիքային միավորներով. բաժնի աշխատակցների թվաքանակը՝ 7
բ) Զարգացման ծրագրերի, տուրիզմի, առևտրի, սպասարկման և գովազդի բաժնից հանել՝ գլխավոր մասնագետի՝ 1, ավելացնել՝ առաջատար մասնագետի՝ 1 հաստիքային միավոր, աշխատակիցների թվաքանակը՝ 5
գ) քաղաքաշինության և հողաշինության բաժնից հանել՝ գլխավոր մասնագետի 1 հաստիքային միավոր, բաժնի աշխատակիցների թվաքանակը՝ 8
դ) Գյուղատնտեսության, բնապահպանության և կոմունալ տնտեսության բաժնում՝ աշխատակիցների թվաքանակը՝ 5
ե) աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման մեջ չներառված պաշտոնների ցանկում՝ ավելացնել 1-ին և 2-րդ կարգի մասնագետների 1-ական հաստիքային միավորներ, աշխատակիցների թվաքանակը՝ 8
3. Հաստիքացուցակի Տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմից առանձնացնել Քաղաքացիական աշխատանք իրականացնող անձնակազմը՝ թվաքանակը՝ 19, հաստիքային միավոր՝ 11,5:
4. Տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմից ,,հարկահավաք,, բառը փոխարինել ,,ցրիչ,, բառով, ,,օպերատոր,, անվանումը հանել անվանացանկից և այն տեղափոխել աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանման մեջ չներառվող պաշտոնների ցանկում, որպես 2-րդ կարգի մասնագետի:
4. Հաստիքացուցակի մնացած բաժինների թվաքանակներն ու հաստիքային միավորները թողնել անփոփող:
5. Կատարված լրացումների և փոփոխությունների արդյունքում՝ ա) վերահաստատել Ապարանի համայնքապետարանի 2022թ կառուցվածքը՝ համաձայն հավելված N 1-ի.
բ) վերահաստատել Ապարանի համայնքապետարանի աշխատակիցների 2022թ թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն հավելված N 2-ի:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                       
ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ԳՈՌ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(200.00 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparaniqaxaqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 52989522@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner