Համաձայն Նորմատիվ իրավական ակտերի մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 33-34-րդ հոդվածների դրույթների՝
Ապարան համայնքի ավագանին որոշում է՝
1.Ապարան համայնքի ավագանու 28.06.2023 թվականի թիվ 73-Ա որոշման՝ 1-ին կետում 1000 քմ՝ փոխարինել 1223,2քմ-ով:
2. Ապարան համայնքի ավագանու 28.06.2023 թվականի թիվ 73-Ա որոշման՝ 2-րդ կետը վերախմբագրել հետևյալ կերպ. Ապարան քաղաքի բնակիչներ Սամվել և Արփիկ Արշակյանների ընտանիքին անհատույց սեփականության իրավունքով, որպես նվիրատվություն, հատկացնել՝ ք.Ապարան, Գ.Նժդեհի փողոց 2-րդ փակուղի 6/15 հասցեում գտնվող բնակավայրերի բնակելի կառաուցապատման 1223,2 քմ հողամասը /կադաստրային ծածկագիր՝ 02-002-0036-0055, վկայական՝ 01032023-02-002/:
3.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության բաժնի վրա: