Այսօր: Շաբաթ, 2 Հուլիսի 2022թ.
Ապարանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 42
ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ավագանու որոշման նախագիծ N 79
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 79


Զեկ. ՎԱՀԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԱՊԱՐԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՂԻՊԱՏՐՈՒՇ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՊԵՏԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ 3.68967 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն ՀՀ վարչապետի 2001թ. օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի 20.04.2022թ-ի թիվ 52 դրական եզրակացության, ղեկավարվելով ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1918-Ն որոշմամբ հաստատված կարգի, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ, 43-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետերը և ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի պահանջներով.

           Ապարանի համայնքի ավագանին որոշում է`

1. ՀՀ Արագածոտն մարզի Ապարան համայնքի Եղիպատրուշ գյուղի վարչական սահմաներում գտնվող պետական սեփականություն հանդիսացող /02-040-0310-0001 ծածկագրից/ 3.68967 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության արոտավայր գործառնական նշանակության հողամասը փոխել և դարձնել անտառային հողերնպատակային նշանակության ՝ անտառգործառնական նշանակության:
2. Համայնքի ղեկավարին` ապահովել «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143 –րդ հոդվածի 30-րդ մասի սահմանված կարգով նշված փոփոխությունն արտացոլել հերթապահ քարտեզում:
3. Փոփոխված հողամասը պետական գրանցում ստանալուց հետո ընգրկել 2022թ. հողային հաշվեկշռում:
4.Որոշման կատարման պատասխանատվությունը դնել քաղաքաշինության, հողաշինության բաժնի վրա:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԿԱԴԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ


Նախագիծ կազմող ՎԱՀԵ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, ք. Ապարան, Մ.Բաղրամյան 26
(0252) 2- 43-93
aparan.aragatsotn@mta.gov.am, aparaniqaxaqapetaran@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԱՊԱՐԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 206
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner